«Խեցգետնի արևադարձը»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 17. Տող 17.


[[Կատեգորիա:Արգելված գրքեր]]
[[Կատեգորիա:Արգելված գրքեր]]
[[Կատեգորիա:Ամերիկացի վիպասաններ]]
[[Կատեգորիա:1934 վեպեր]]
[[Կատեգորիա:1934 վեպեր]]

17:45, 21 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Խեցգետնի արևադարձը
անգլ.՝ Tropic of Cancer
Պատկեր:TropicOfCancer.JPG
ՀեղինակՀենրի Միլեր
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրինքնակենսագրական վեպ և էրոտիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՓարիզ և Ֆրանսիա
ՀաջորդՍև գարուն և Երկկողմանի տոմս Նյու Յորք
Կազմի հեղինակՄորիս Գիրոդիաս
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՕբելիսկ Պրես
Հրատարակման տարեթիվ1934
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքԽեցգետնի արևադարձը

Խեցգետնի արևադարձը, (անգլ.՝ Tropic of Cancer) ամերիկացի վիպասան Հենրի Միլլերի վեպ։ Հենրի Միլերի ինքնակենսագրական վեպ, որը պատմում է ամերիկացի տարագիր գրողի փարիզյան կյանքի ու սեքսուալ արկածների մասին, անպատշաճ համարվելով՝ 30 տարի արգելված է եղել նրա հայրենիքում։ Միայն դատարանի պատմական վճիռը փոխեց ամերիկյան գրաքննության չափանիշները՝թույլ տալով հրատարակել այս անմոռանալի ինքնախոստովանանքը։ Միլերի գլուխգործոցը ոչ միայն ընդմիշտ փոխեց ամերիկյան գրականության դեմքը, այլև դարձավ նրա նշանակալից ավանդը՝ ի նպաստ ազատ խոսքի: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1934-ին Obelisk Press-ի կողմից Փարիզում: Հրատարակումից որոշ ժամանակ անց գիրքն արգելվել է ԱՄՆ-ում։ Գիրքը դասվում է 20–րդ դարի գրականության համաշխարհային գոհարների շարքին։

«Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը չէ: Ընթերցողներն այն ընկալում են ոչ թե որպես վեպի հիմնական բովանդակություն, այլ որպես հավելազարդ, որը մեղմ նրբերանգ է հաղորդում վեպին»,-ասել է Զավեն Բոյաջյանը: «Հայերենում դժվար է ստանալ գրական տեքստի եւ գռեհկաբանությունների այնպիսի օրգանական համակցություն, ինչպիսին Միլլերի մոտ է: Այդ առումով ջանքեր չեմ խնայել»
- Զավեն Բոյաջյան (հայերեն տարբերակի հեղինակ, թարգմանիչ)
«Հայերենը ոչ մի խնդիր չունի էրոտիկ տերմինաբանության հետ»: «Թարգմանությունը կարող է կոպիտ հնչել միայն տգետների համար: Լեզվի լավ իմացություն ունեցողները ոչ մի զարմանալի կամ անվայել բան չեն տեսնի գրքում»
- Արտաշես Էմին (հայերեն տարբերակի թարգմանիչ)

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեցգետնի արևադարձը» հոդվածին։