«Հայաստան համահայկական հիմնադրամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Հեռուստամարաթոններ: որոշ հղումների ավելացում
չ +en
Տող 55. Տող 55.


[[Կատեգորիա:Հայկական կազմակերպություններ]]
[[Կատեգորիա:Հայկական կազմակերպություններ]]

[[en:Armenia Fund]]

19:49, 23 փետրվարի 2011-ի տարբերակ

Հայաստան համահայկական հիմնադրամը 1992 թվականից ստեղծված հիմնադրամ է, որը ամեն տարի Հայաստանի և Արցախի որոշ ենթակառուցվածքային կամ այլ խնդրի լուծումը նպատակ դնելով, համախմբում է աշխարհասփյուռ հայերի դրամական նվիրատվությունները՝ փորձելով լուծել այն: 1996 թվականից հիմադրամը ամենամյա հեռուստամարաթոններ և հեռախոսամարաթոններ է անցկացնում հայերի համախմբման և դրամահավաքի նպատակով:[1]2010-ի տվյալներով հիմնադրամը ավելի քան 185 միլիոն ԱՄՆ դոլարի արժողությամբ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում[2]:

Կառուցվածք

Հայաստան համահայկական հիմնադրամը կյանքի է կոչվել 1992 թվականին, ՀՀ Նախագահի հրամանագրով: Հիմնադրամի ռազմավարական ծրագրերը որոշվում է նրա Հոգաբարձուների խորհրդի կողմից, որի կազմի մեջ են Հայաստանի և սփյուռքի որոշ քաղաքական, հասարակական և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրրդի ի պաշտոնե նախագաքը ՀՀ Նախագահն է:

Նպատակադրած ծրագրերը իրականցնում է գործադիր վարչությունը, որը գտնվում է Երևանում:[1] 2009-ից հիմնադրամի գործադիր տնօրենն է Արա Վարդանյանը:[3]

Հայաստան համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենները

Ծրագրեր

Հիմնադրամի իրականացրած որոշ ծրագերից են՝[2]

  • Ավելի քան 470 կմ ճանապարհի կառուցում Հայաստանում և Արցախում
  • 212 կմ ջրազտման և ջրամատակարարման համակարգերի կառուցում
  • 144 կմ բնական գազատարների կառուցում
  • 218 դպրոցի և մանկապարտեզի կառուցում/վերակառուցում/կահավորում
  • 410 տուն և բնակարանի կառուցում/վերակառուցում
  • 34 առողջապահական հաստատությունների կառուցում/վերակառուցում
  • 21 մարզական և մշակութային կենտրոնների կառուցում/վերակառուցում
  • Ավելի քան 85 կրթական, մշակութային և գիտական ծրագրերի իրականացում

Հեռուստամարաթոններ

Հայաստան համահայկական հիմադրամի հեռուստամարաթոնների գործունեությունը
Հեռուստամարաթոնի թիվ Թվական Նպատակ Հեռուստամարաթոնում
խոստացված գումար
(ԱՄՆ դոլար)
7 2004 նոյեմբերի 25 Արցախի 160 կմ-անոց «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու
շինարարությունը ավարտին հասցնել
11,400,000[4]
8 2005 ԼՂՀ Մարտակերտի շրջանի տարածքային զարգացում 7,770,000[5]
9 2006 նոյեմբերի 23 Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանային հիվանդանոցի,
մի շարք դպրոցների,նոր ջրագծերի եւ բաշխման ցանցերի,
բնական գազամուղի կառուցումը, գյուղատնտեսության զարգացում
13,700,000[6]
10 2007 նոյեմբերի 22 Հայաստանի և Արցախի նոր գյուղական դպրոցների,
խմելու ջրի համակարգերի կառուցում և
ագրարային զարգացման ծրագրեր գյուղական հողագործի համար,
առողջապահական սարքավորումներ բոլոր գյուղական շրջաններում
15,275,000[7]
11 2008 նոյեմբերի 27 Հայաստանի ու Արցախի գյուղերում հիմնական ենթակառուցվածքների վերականգնում 35,009,156[8]
12 2009 նոյեմբերի 26 Շուշիում հասարակական ու տնտեսական ենթակառուցվածքների`
ջրագծերի, դպրոցների, ճանապարհների,
բնակելի շենքերի տանիքների վերանորոգում
15,875,043[9]
13 2010 նոյեմբերի 25 Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծում,
Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում
շարունակվող համապարփակ զարգացման ծրագիր
20,862,733[10]

Աղբյուրներ

Արտաքին հղումներ