«Դիդակտիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 7. Տող 7.
== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
Ա.Մովսիսյան,« ՙՙՈւրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության»
Ա.Մովսիսյան,« ՙՙՈւրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության»

Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, էջ 378-379, Երևան-1977թվական
Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, էջ 378-379, Երևան-1977թվական
[[Կատեգորիա:Մանկավարժություն]]
[[Կատեգորիա:Մանկավարժություն]]

10:46, 19 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Դիդակտիկա (հունարեն՝ διδακτικός-ուսուցանող), մանկավարժության բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը: Գոյություն ունի ընդհանուր և մասնավոր դիդակտիկա: Առաջինն զբաղվում է ուսուցման և կրթության ընդհանուր տեսական հարցերով, երկրորդը՝ կոնկրետ ուսումնական առարկայով (մասնավոր մեթոդիկաներ): Սրանք փոխադարձաբար կապված են միմյանց: «Դիդակտիկա» տերմինը մանակվարժական գրականության մեջ գործածվել է դեռևս VXII դարում: Վ. Ռատկեն (1571-1635թվականներին) և Յան Ամոս Կոմենսկին (1952-1670)՝ հենվելով դեռևս Հին Հունաստանում կիրառվող ՙ«դիդասկոս», «դիդասկալ»( ուսուցիչ, ուսուցանել) արտահայտություններից, դիդակտիկան դիտում էին որպես «ուսուցանելու արվեստ»: Ուսուցման ու կրթության ընդհանուր տեսական հարցերն առաջին անգամ շարադրել է Յան Ամոս Կոմենսկին իր «Մեծ դիդակտիկա» (1657) աշխատությունում: Հիմնավորելով ուսուցման դաս-դասարանային համակարգը՝ նա կրթության բովանդակությունը համապատասխանեցնում էր սովորողների տարիքային-հոգեբանական առանձնահատկություններին: Դեմ լինելով դասային կրթությանը՝ Կոմենսկին զարգացրել է ընդհանուր կրթության գաղափարը, դարերով իշխող դոգմատիկ, մեխանիկորեն սերտելու մեթոդին հակադրել նոր մեթոդներ, հիմնավորել գիտակցականության, զննականության, մատչելիության, հաջորդականության և դիդակտիկական այլ սկզբունքներ, սահմանել դիդակտիկայի «ոսկե կանոններ»-ը՝ ուսուցանելիս հեշտի դժվարին անցնելը, կոնկերտից՝ վերացականի, ծանոթից անծանոթին և այլն: Դիդակտիկական այդ սկզբունքներն ու կանոնները իրենց արտացոլումը գտան «Լեզուների և բոլոր գիտությունների բաց դուռ» (16361), «Զննական աշխարհ նկարներով» (1658) դասագրքերում: Կոմենսկու դիդակտիկական ողջ համակարգի հիմքում ընկած է բնահարմարության սկզբուքը. մարդը բնության մի մասնիկն է և որպես այդպիսին ենթարկվում է նրա համընդհանուր օրենքներին, ուստի և կրթությունն ու դաստիարակությունը պետք է հարմարեցվեն բնությանը: Նրա դիտակտիկական հայացքները հիմնականում սենսուալիստական են և աշխարհճանաչողության ու ուսուցման ընթացքում առաջնակարգ նշանակություն են տալիս զգայական ընկալումներին, զննականությանը: Կոմենսկու հայացքները XVIII-XX դարերին զարգացրին Ի. Պեստալոցցին, Ա. Դիստերվեգը և ուրիշներ: Ըստ նրանց, ուսուցումն ու կրթությունը պետք է ներդաշնակորեն զարգացնեն «մարդու հոգևոր բոլոր ուժերն ու ընդունակությունները»: Պեստալոցցին ճանաչողության լավագույն միջոցը համարում էր առարկաների և երևույթների զգայական ընկալումը, կարևորում զննականության դիդակտիկական սկզբունքը և երեխաների դիտունակության զարգացումը: «Ձեռնարկ գերմանացի ուսուցիչների համար» (1835 թվական) գրքում Ա. Դիստերվեգը դիդակտիկան համարում էր «գիտության ուսուցման ընդհանուր օրենքների և կանոնների մասին»: Դիստերվեգի դիդակտիկական համակարգը ներառում է ուսուցման 33 ընդհանուր օրենք և կանոն: XIX և XX դարերի սկբին մանկավարժներ Օ. Վլիմանը, Պ.Ֆ. Կապտերնը և այլոք դիդակտիկան դիտում էին որպես կրթության տեսություն, իսկ Մ.Ի. Դեմկովը , Ֆ. Պաուլսենը և ուրիշներ՝ ուսուցման տեսություն: Դեռևս XIX դարի կեսին ռուս մանկավարժ Կ. Ուշինսկին (1821-1870 թվականներ) հիմնավորեց ուսուցման և կրթության տեսությունը: Նա մշակեց դիդակտիկական ամբողջական համակարգ, որն ըստ էության հիմնված էր մատերիալիստական փիլիսոփայական գաղափարների, դաստիարակության ժողովրդայության սկզբունքի, մանկավարժական հոգեբանության և ֆիզիոլոգիայի վրա: Բացահայտելով ժամանակին լայն տարածում գտած կրթության ձևական և նյութական ուղղությունների միակողմանիությունը՝ հիմնավորեց դրանց միասնությունը: Ժողովրդական տարրական դպրոցի կրթական մակարդակի բարձրացմանը մեծապես նպաստեցին դիդակտիկական առաջավոր սկզբունքներով ու կանոններով կազմած Ուշինսկու «Մանկական աշխարհ» (1861 թվական) և «Մայրենի լեզու» (2-րդ մաս, 1864 թվական, 3-րդ մաս, 1870 թվական) դասագրքերը: Նա ուսուցման դաստիարակող սկզբունքի ջատագով էր: Ուշինսկու դիդակտիկական հայացքները XIX դարի 60-70-ական թվականներին զարգացրին Ն. Բունակովը, Ն. Կորֆը, Վ. Վոդովոզովը, Դ. Սեմյոնովը, Լ. Մոձալևսկին և ուրիշներ: Ռուս մանկավարժության բնագավառում իդեալիզմից մատերիալիզմին անցնելու գործում կարևոր դեր խաղացին հեղափոխական դեմոկրատներ Վ. Բելինսկին, Ա. Գերցենը, Ն. Դոբրոլյուբովը, Ն. Չերնիշևսկին: Մասնագիտական կրթության և բարձրագույն դպրոցում ուսուցման տեսության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականներ Մ. Լոմոնոսովը, Ն. Լոբաչևսկին, Ա. Ստոլետովը, Կ. Տիմիրյազևը, Դ. Մենդելեևը, Ն. Ժուկովսկին և ուրիշներ: Մասնավոր դիդակտիկայի, հատկապես հայոց լեզվի մեթոդիկայի զարգացման ասպարեզում լուրջ ավանդ ունեն Խ. Աբովյանը, Ն. Զարյանը, Ղ. Աղայանը, Ս. Մանդինյանը, Հ. Հինդլյանը, Ի. Հարությունյւանը և ուրիշներ: Ուսուցման ու կրթության տեսության զարգացման նոր փուլ է սովետական դիդակտիկան, որի մեթոդաբանությունը հիմնվում է մարքս-լենինյան աշխարհայացքի վրա: Ուսուցման տեսության նպատակն է սահմանել կրթության բովանդակությունը, ուսուցման սկզբունքները, մեթոդները և նրա կազմակերպման ձևերն ու եղանակները։ Շատ մանկավարժներ ընդհանրացնելով ձևակերպում են, թե դիդակտիկայի խնդիրն է սահմանել «Ինչ սովորեցնել» և «Ինչպես սովորեցնել»։ Առաջինը վերաբերում է կրթության բովանդակությանը, երկրորդը՝ ուսուցման մեթոդին։

Աղբյուրներ

Ա.Մովսիսյան,« ՙՙՈւրվագծեր հայ դպրոցի և մանկավարժության»

Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 3, էջ 378-379, Երևան-1977թվական