«Բաբուին»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1. Տող 1.
{{խմաբգրում եմ|Manukyan Natali}}{{taxobox
{{խմբագրում եմ|Manukyan Natali}}{{taxobox
| name =
| name =
| image file =
| image file =

12:44, 4 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-03-29 00:35:34 ֆորմատով

Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տեսակ Քորդավորներ
Լատիներեն անվանում
Papio cynocephalus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Բաբուին, կամդեղին շնակապիկ[1] (լատին․՝ Papio cynocephalus) — Շնակապիկների տեսակ կապիկանմանների ընտանիքից (Cercopithecidae

Արտաքին տեսք

Ձագուկի գանգը

Մեծերի գլուխը ավելի մեծ է և ժանիքներւ համեմատաբար խոշոր։ Длина тела Մարմնի երկարությունը միջինում կազմում է 75 սմ, պոչինը՝ 60 սմ։ Մորթու գունավորումը դեղնավուն է (այստեղից էլ դեղին շնակապիկ անվանումը)։ Չնայած նրանց անդյուրաշարժ տեսքին, նրանք շատ ճարպիկ են։

Բնակության վայր

Բաբուինը տարածված է միջին և արևելյան Աֆրիկայում, բնակվում է տափաստանային և լեռնային տարածաշրջաններում: Սնվում է բուսական (պտուղներ, կոճղեզներ և այլն), և կենդանական и животной (միջատներ, մանր ողնաշարավորներ) սննդով:

Տեղ-տեղ վնասում են գյուղատնտեսությանը: Բանբուիններին մեծ մասամբ պահում են կենդանաբանական այգիներում և գազանանոցներում:

Վարքագիծ

Բաբուինները — պրիմատներ են գերզարգացած սոցիալական փոխհարաբերություններով, որոնք երբեք մենակ չեն ապրում: Հոտում, միջինում լինում են մոտ 80 կենդանի: Հոտի անդամները միասին ճանապարհորդում են, սնվում և քնում: Մեկը մյուսի հանդեպ հարաբերություններում արտահայտված է սոցիալական հիերարխիա: Հոտում դոմինանտում են մի քանի մեծ արուներ, որոնք միասնական են և և գալիս են օգնության վտանգի դեպքում: Առաջնորդների կազմը բավականին ստաբիլ է և մի քանի տարի մնում է նույնը: Էգերի և իրենց ձագերի միջև ձևավորվում են ընկերական հարաբերություններ — բաբուինների հոտի հիմքը:

Էգերի և իրենց հասունացած աղջիկների միջև պահպանվում են սերտ կապեր, իսկ որդիները հեռանում են հոտից, որպեսզի միանան ուրիշին:

Երբ բաբուինների հոտը կեսօրին գնում է հանգստանալու, բարեկամները, որպես կանոն, հավաքվում են մոծ էգի շուրջը,որպեսզի հանգստանան և զբաղվեն գրումինգով: Գիշերները մեկ ընտանիքի անդամները քնում են իրար գրկած: Եթե բարեկամներից մեկին վտանգ է սպառնում մեկ այլ բաբուինի կողմից, բոլորը միանգամից գալիս են օգնության: Եվ չնայած, որ էգերը կռվում են սննդի համար, նրանց միջև լուրջ կռիվներ հազվադեպ են լինում: Ցեղկիցների բարձր ստատուսը անընդհատ պահպանվում է հատուկ ժեստերի օգնությամբ, որոնք արտահայտում են հնազանդություն (օրինակ, դիմածռությունը և պոչի բարձրացումը: Եթե հանկարծ էգերի միջև առաջանում են կոնֆլիկտներ, ապա քիչ հետո նրանք բարիշում են՝ բուժելով մեկը մյուսին:

Արու նորեկը, որը եկել է ուրիշ հոտ, պետք է հաստատի ընկերական և բարեկամական հարաբերություններ: Սովորաբար նա սկսում է մեծ էգի հետ հարաբերությունները կարգավորելուց, որը այդ ընթացքում երեխա չի կրում: Նա ամենուրեք հետևում է նրան չպպացնելով շուրթերը, նուրբ գռմռալով և գրիմաս կառուցելով: Դա կատարվում է ամեն անգամ, երբ էգի հայացքը ընկնում է նրա վրա:Եթե էգը բարեհաճ է, նա կարող է թույլ տալ նրան քորել իրեն: Մի քանի ամիս անց արուն կարող է ենթադրել նրա հետ ամեն հարաբերություններ այդ էգի հետ:

Բաբուինների մոտ նկատվում է որդեսպանություն, որով զբաղվում են նորեկ արուները: Անհատական գծերը հանդիսանում են կարևոր գործոն զույգեր ստեղծելու գործում: Որոշ զույգեր իրար հետ անցկացնում են շատ երկար ժամանակ, բայց միմյանց չեն դիպչում: Հճախ գրկում են միմյանց երբ հանդիպեւմ են, քնում են, պինդ գրկելով իրար: Զույգերը ժամանակի ընթացքում փոխվում են:

Բաբուիններին հաճախ միանում են կճղակավորները: Արու բաբուինները իրենց հերթին որսում են այծքաղների ձագերին:

  1. Книга:Пятиязычный словарь названий животных. Млекопитающие|страницы=92}}