«Լոուրենսու դի Ալմեյդա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:1508 մահեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 3. Տող 3.
| բնագիր ԱԱՀ = Lourenço de Almeida
| բնագիր ԱԱՀ = Lourenço de Almeida
| background-color = #ededed
| background-color = #ededed
| պատկեր =
| պատկեր = Լաուրենսու դի Ալմեիդա.png
| չափ =
| չափ = 275px
| նկարագրում =
| նկարագրում =
| ծննդյան օր = [[1480 թվական]]
| ծննդյան օր = [[1480 թվական]]

09:15, 4 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Լաուրենսու դի Արմեիդա
Lourenço de Almeida
Դիմանկար
Ծնվել է1480 թվական
ԾննդավայրՄարտին, Պորտուգալիա
Մահացել է1508 թվական
Մահվան վայրՉաուլ, Հնդկաստան
ՔաղաքացիությունՊորտուգալիա Պորտուգալիա
Ազգությունպորտուգալացի
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող և ռազմական գործիչ
Ծնողներհայր՝ Francisco de Almeida?
ԱնդամությունՔրիստոսի շքանշան

Լաուրենսու դի Արմեիդա (պորտ.՝ Lourenço de Almeida, 1480, Մարտին, Պորտուգալիայի թագավորություն - մարտ 1508, Չաուլ, Portuguese India, Պորտուգալական կայսրություն), Հնդկաստանի առաջին պորտուգալացի փոխարքա Ֆրանսիշկու դե Արմեիդայի որդին։

Մասնակցել է հոր ղեկավարությամբ կազմակերպված պորտուգալական 7-րդ արշավանքին դեպի Հնդկաստան։ Ըստ երևույթի՝ 1505 թվականին նա դարձել է առաջին պորտուգալացին, ում նավերը մոտեցել են Շրի Լանկայի (Ցեյլոնի կղզի) ափերին։ Նա Կոլոմբոյում հիմնել է գաղութային առևտրավան։

1506 թվականին Լաուրենսը գլխավորել է պորտուգալական ուժերին Կաննանգրեի ճակատամարտում, որտեղ պորտուգալացիները հասնում են լիակատար հաղթանակի, չնայած նրա, որ հակառակորդը ուներ Օսմանյան կայսրության օժանդակությունը։

Երկու տարի անց Լաուրենսու դի Ալմեիդա գլխավորում է պորտուգալական ուժերին եգիպտական մամլուքների դեմ մղվով Չաուլի ճակատամարտում։ Սակայն այս անգամ նրա գլխավորած նավատորմը պարտություն է կրում։ Ճակատամարտի ընթքացքում Լաուրենսու դի Ալմեիդայի նավը խորտակվում է և վերջինս զոհվում է[1]։

Ֆրանսիշկու դի Արմեիդայի գլխավորությամբ պորտուգալացիները փոխհատուցում են նախորդ պարտությանը՝ ջախջախելով Մամլուքյան սուլթանության, Կալկաթայի և Գուջարաթի միացյալ նավատորմերին։

Լաուրենսու դի Արմեիդայի անունը հիշատակված է հայտնի պորտուգալացի բանաստեղծ Լուիշա դե Կամոենսայի «Լուզիադներ» էպիկական պոեմում։

Ծանոթագրություններ

  1. «Lourenco de Almeida | Portuguese explorer». Վերցված է 2016-08-04-ին.