«Ճարտարագետ»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
չ
clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ
չ (clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ)
== Նկարագրություն ==
 
Առաջին [[անիվ]]ն ստեղծվել է ավելի քան 7000 տարի առաջ։ Մարդիկ սովորել են ստեղծել մեծ կառույցներ ([[Եգիպտական բուրգեր]]ը)։
 
Ինժեներներն աշխատում են տարբեր ոլորտներում։ Նրանց աշխատանքն անհրաժեշտ է [[տրանսպորտ]]ի, [[Օդագնացություն|օդագնացության]] և շինարարության ոլորտներում, ինչպես նաև արտադրական ձեռնարկություններում և գիտական կենտրոններում։ Այդպիսի մասնագետներն արտադրում են բացարձակապես ամեն ինչ․ ամենօրյա պահանջարկ ունեցող առարկաներից մինչև բարդ տեխնիկական կառուցվածքներ։ Ինժեներական հմտությունների այդպիսի մեծ պահանջարկը շատ ոլորտներում հանգեցրեց այդ մասնագիտության տարբեր ուղղությունների զարգացմանը։ Տարբերակում ենք մեխանիկական կոնստրուկցիաների նախգծողներ, ծրագրավորողներ, տեխնոլոգներ, տնտեսագետներ, աշխատանքի կազմակերպիչներ։ Բոլորին միավորում է մասնակցությունը տարբեր սարքերի, կառուցվածքների և ալգորիթմների մշակման գործընթացում։
 
Ինժեների գլխավոր խնդիրը արտադրության տարբեր ճյուղերում անհրաժեշտ նոր նախագծերի ստեղծումն է։ Նա կազմում է տարատեսակ սխեմաներ, [[գծագիր|գծագրեր]], հաշվարկներ, ստեղծում է նախագծեր և լուծում է արտադրական խնդիրներ։ Շինարարության ոլորտում աշխատող ինժեները նախագծում է շենքեր, [[կամուրջ]]ներ և այլ կառուցվածքներ։ Աշխատանքի կազմակերպման պատասխանատուները կազմում են անձնակազմի բոլոր առանձնահատկությունները հաշվի առնող աշխատանքային գրաֆիկ։ Ծրագրավորմամբ զբաղվողները մշակում են տարբեր ծրագրեր, օրինակ՝ արտադրական գործընթացի [[ավտոմատացում|ավտոմատացման]] կամ տեղեկույթի պահպանման համար։ Տեխնոլոգիական գործընթացի պատասխանատուներն իրականացնում են այդ գործընթացի վերահսկողությունը, սահմանում են լավագույն աշխատանքի համար անհրաժեշտ աշխատանքային ռեժիմները և սարքավորումները։ Հաճախ ինժեներները զբաղվում են նաև իրենց ստեղծած սարքերի, կառուցվածքների փաստաթղթավորմամբ։ Տարբեր նախագծերի հեղինակները մասնակցում են իրենց նախագծած սարքավորումների փորձարկմանը և շահագործման թույլտվությանը։
 
== Անձնական որակներ ==
 
Յուրաքանչյուր ինժեներ այս կամ այն կերպ գործ ունի տեխնիկայի, տեխնիկական օբյեկտների և տեխնոլոգիական գործընթացների հետ։ Ինժեների անձնական որակ են նաև տեխնիկական ունակությունները, տեխնիկական դիտողականությունը, տեխնիկական մտածելակերպը և տարածական երևակայությունը։
 
=== Մասնագիտական կրթություն ===
 
Նախ և առաջ ինժեներին անհրաժեշտ է խորը հիմնավոր նախապատրաստվածություն այնպիսի տեխնիկական առարկաներից, ինչպիսիք են [[մաթեմատիկական վերլուծություն]]ը, [[ինժեներական գրաֆիկա]]ն, [[նյութերի դիմադրողականություն]]ը, [[նյութագիտություն]]ը և բազմաթիվ նեղ մասնագիտական առարկաներ, որոնց թվարկումը կախված է կոնկրետ ուղղվածությունից։
 
Բուհում ուսանողներն ստանում են ընդհանուր տեխնիկական, ֆիզիկամաթեմատիկական և այլ բնագիտական գիտելիքներ՝ կախված ընտրված մասնագիտությունից։ Դպրոցական ծրագրից հարկավոր է լավ իմանալ [[ֆիզիկա]]ն, [[մաթեմատիկա]]ն և [[գծագրություն]]ը։
1 105 242

edits

Նավարկման ցանկ