«Հմայակ Բդեյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ
Տող 16. Տող 16.
}}
}}


'''Հմայակ Գուրգենի Բդեյան''' ([[1925]], [[դեկտեմբերի 28]], [[Թբիլիսի]]), հայ [[Խեցեգործություն|խեցեգործ]], [[Գեղանկարչություն|գեղանկարիչ]], ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985):
'''Հմայակ Գուրգենի Բդեյան''' ([[1925]], [[դեկտեմբերի 28]], [[Թբիլիսի]]), հայ [[Խեցեգործություն|խեցեգործ]], [[Գեղանկարչություն|գեղանկարիչ]], ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)։


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==

17:57, 2 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Հմայակ Բդեյան
Ի ծնեՀմայակ Գուրգենի Բդեյան
Ծնվել էհունվարի 2 (15), 1916
ԾննդավայրԹբիլիսի
Մահացել էհոկտեմբերի 6, 2017(2017-10-06) (91 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1957)[1]
Մասնագիտություննկարիչ, խեցեգործ և դասախոս
Գործունեությունըխեցեգործ, գեղանկարիչ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Հմայակ Բդեյան Վիքիդարանում

Հմայակ Գուրգենի Բդեյան (1925, դեկտեմբերի 28, Թբիլիսի), հայ խեցեգործ, գեղանկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967), ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)։

Կենսագրություն

Ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում: 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Գործունեություն

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր՝ արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ։ Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։

Նրա աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները[2]:

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]:

Ծանոթագրություններ