«Համակարգչային ծրագիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (2), ա: → ա։ oգտվելով ԱՎԲ
Տող 10. Տող 10.
| страницы = 13
| страницы = 13
| страниц = 416
| страниц = 416
}}</ref> Կախված ենթատեքստից դիտարկվող եզրույթը կարող է վերաբերվել նաև ծրագրի սկզբնական տեքստին։ Համակարգչային ծրագիրը որպես [[հեղինակային իրավունք]]ի օբյեկտ և [[մտավոր սեփականություն|մտավոր սեփականության]] այլ իրավունքների մաս հանդիսանում է [[ոչ նյութական արժեքներ]]ի կատեգորիա:
}}</ref> Կախված ենթատեքստից դիտարկվող եզրույթը կարող է վերաբերվել նաև ծրագրի սկզբնական տեքստին։ Համակարգչային ծրագիրը որպես [[հեղինակային իրավունք]]ի օբյեկտ և [[մտավոր սեփականություն|մտավոր սեփականության]] այլ իրավունքների մաս հանդիսանում է [[ոչ նյութական արժեքներ]]ի կատեգորիա։

== Ծրագրի ստեղծումը ==
== Ծրագրի ստեղծումը ==
Շատ հաճախ ծրագրի պատկերը պահպանվում է գործարկվող մոդուլի տեսքով (առանձին նիշք կամ նիշքերի խումբ): Որպես կանոն, սկավառակի վրա գտնվող այդ կերպարից գործարկվող ծրագիրը օպերատիվ հիշողության մեջ կարող է ստեղծվել ծրագրային բեռնիչով։
Շատ հաճախ ծրագրի պատկերը պահպանվում է գործարկվող մոդուլի տեսքով (առանձին նիշք կամ նիշքերի խումբ)։ Որպես կանոն, սկավառակի վրա գտնվող այդ կերպարից գործարկվող ծրագիրը օպերատիվ հիշողության մեջ կարող է ստեղծվել ծրագրային բեռնիչով։

Համակարգային ծրագրավորման մեջ ծրագիր անվանում են տվյալները, որոնք օգտագործվում են [[պրոցեսոր]]ի կողմից որպես համակարգչի համակարգի ղեկավարման հրահանգներ։<ref>{{книга|автор=Фельдман С. К.|заглавие=Системное программирование. Полный курс лекций с теоретическими материалами и лабораторными работами|год=2003|страниц=512|isbn=5-88548-096-6}}</ref> Ծրագրի կազմի մեջ մտնում է ինչպես [[պրոցեսոր]]ով կատարվող որոշակի նպատակների հասնելու համար [[մեքենայական կոդ]]ը, այնպես էլ դրա համար անհրաժեշտ տվյալները։ Ծրագրի առանձնահատկություն է հանդիսանում հիշողության մեջ նրա գտնվելը և պրոցեսորով իրագործումը։

Տող 19. Տող 19.
Ծրագրային ապահովման մշակման գործընթացը կազմված է մի քանի փուլերից, որոնցից միայն նեղ իմաստով ծրագրային կոդի անմիջական ստեղծումն է կրում «[[ծրագրավորում]]» անվանումը։ Կենցաղում [[ծրագրավորում]] ասելով ենթադրվում է համակարգային ապահովման մշակման ողջ գործընթացը, իսկ այդ գործունեությամբ զբաղվող մարդկանց անվանում են [[ծրագրավորող]]:

Ծրագրի սկզբնական տեքստերի գրառումը [[ծրագրավորման լեզուներ]]ով մարդու համար հեշտացնում է դրանց հասկանալու ու խմբագրման գործը։ Դրան մասնավորապես օգնում են մեկնաբանությունները, որոնք թույլատրվում են շատ լեզուների գրելաոճում ([[սինտակսիս]]ում): Համակարգչում ծրագրի պատրաստի տեքստը վերափոխվում է (կոմպիլացվում է) [[մեքենայական կոդ]]ի:
Ծրագրի սկզբնական տեքստերի գրառումը [[ծրագրավորման լեզուներ]]ով մարդու համար հեշտացնում է դրանց հասկանալու ու խմբագրման գործը։ Դրան մասնավորապես օգնում են մեկնաբանությունները, որոնք թույլատրվում են շատ լեզուների գրելաոճում ([[սինտակսիս]]ում)։ Համակարգչում ծրագրի պատրաստի տեքստը վերափոխվում է (կոմպիլացվում է) [[մեքենայական կոդ]]ի:

Որոշ [[ծրագրավորման լեզու]]ներ թույլ են տալիս գործել առանց ծրագրի նախնական կոմպիլյացիայի և թարգմանել այն [[մեքենայական կոդ]]ում անմիջապես կատարման ընթացքում։ Այդ գործընթացն անվանում են դինամիկ [[կոմպիլյացիա]]: Այն թույլ է տալիս հասնել տարբեր սարքային և ծրագրային հարթակների միջև մեծ անցողիկության՝ պահպանելով կոմպիլյացիայի բոլոր առավելությունները։

14:39, 2 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Համակարգչային ծրագիր
Ենթադասծրագիր և routine?
Մասն էsoftware suite?, ծրագրային ապահովում և program file?
 Software Վիքիպահեստում

Համակարգչային ծրագիր համակարգչով կոնկրետ խնդրի լուծման պրոցեդուրաների որոշակի հրահանգների հաջորդականություն է։ Ծրագիրը համակարգչի ծրագրային ապահովման բաղկացուցիչներից է։[1] Կախված ենթատեքստից դիտարկվող եզրույթը կարող է վերաբերվել նաև ծրագրի սկզբնական տեքստին։ Համակարգչային ծրագիրը որպես հեղինակային իրավունքի օբյեկտ և մտավոր սեփականության այլ իրավունքների մաս հանդիսանում է ոչ նյութական արժեքների կատեգորիա։

Ծրագրի ստեղծումը

Շատ հաճախ ծրագրի պատկերը պահպանվում է գործարկվող մոդուլի տեսքով (առանձին նիշք կամ նիշքերի խումբ)։ Որպես կանոն, սկավառակի վրա գտնվող այդ կերպարից գործարկվող ծրագիրը օպերատիվ հիշողության մեջ կարող է ստեղծվել ծրագրային բեռնիչով։

Համակարգային ծրագրավորման մեջ ծրագիր անվանում են տվյալները, որոնք օգտագործվում են պրոցեսորի կողմից որպես համակարգչի համակարգի ղեկավարման հրահանգներ։[2] Ծրագրի կազմի մեջ մտնում է ինչպես պրոցեսորով կատարվող որոշակի նպատակների հասնելու համար մեքենայական կոդը, այնպես էլ դրա համար անհրաժեշտ տվյալները։ Ծրագրի առանձնահատկություն է հանդիսանում հիշողության մեջ նրա գտնվելը և պրոցեսորով իրագործումը։

Ծրագրային ապահովման մշակման գործընթացը կազմված է մի քանի փուլերից, որոնցից միայն նեղ իմաստով ծրագրային կոդի անմիջական ստեղծումն է կրում «ծրագրավորում» անվանումը։ Կենցաղում ծրագրավորում ասելով ենթադրվում է համակարգային ապահովման մշակման ողջ գործընթացը, իսկ այդ գործունեությամբ զբաղվող մարդկանց անվանում են ծրագրավորող:

Ծրագրի սկզբնական տեքստերի գրառումը ծրագրավորման լեզուներով մարդու համար հեշտացնում է դրանց հասկանալու ու խմբագրման գործը։ Դրան մասնավորապես օգնում են մեկնաբանությունները, որոնք թույլատրվում են շատ լեզուների գրելաոճում (սինտակսիսում)։ Համակարգչում ծրագրի պատրաստի տեքստը վերափոխվում է (կոմպիլացվում է) մեքենայական կոդի:

Որոշ ծրագրավորման լեզուներ թույլ են տալիս գործել առանց ծրագրի նախնական կոմպիլյացիայի և թարգմանել այն մեքենայական կոդում անմիջապես կատարման ընթացքում։ Այդ գործընթացն անվանում են դինամիկ կոմպիլյացիա: Այն թույլ է տալիս հասնել տարբեր սարքային և ծրագրային հարթակների միջև մեծ անցողիկության՝ պահպանելով կոմպիլյացիայի բոլոր առավելությունները։

Մեկնաբանվող ծրագրերը, որոնց համար որպես կանոն չի կիրառվում կոմպիլյացիայի գործընթացը և որոնք մեկնաբանվում են օպերացիոն համակարգի կամ հատուկ մեկնաբան-ծրագրերի կողմից, կոչվում են սկրիպտներ կամ սցենարներ։

Համակարգչային ծրագրերի սկզբնական տեքստերի մեծ մասը ծրագրավորման լեզուներում կազմված են ներդրված ալգորիթմի ճշգրիտ նկարագրությամբ ցուցումների ցուցակից։ Ծրագրավորման մեջ նման մոտեցումը կոչվում է իմպերատիվ։ Կիրառվում են նաև ծրագրավորման այլ մեթոդաբանություններ։ Օրինակ՝ մշակվող տվյալների սկզբնական և պահանջվող բնութագրերի նկարագիրը և համապատասխան ալգորիթմի լուծման հատուկ մեկնաբան-ծրագրի ընտրության ներկայացումը։ Այդպիսի մոտեցումը կոչվում է դեկլարատիվ ծրագրավորում։ Դեկլարատիվ ծրագրավորմանն են վերաբերվում ֆունկցիոնալ և տրամաբանական, ինչպես նաև ավելի քիչ տարածում ունեցող ծրագրավորման տեսակները։

Ծրագրի կիրառությունը

Համակարգիչ օգտագործողների մեծ մասն օգտագործում է ծրագրեր, որոնք նախատեսված են կոնկրետ ճշգրիտ խնդիրների կատարման համար, ինչպիսիք են փաստաթղթերի նախապատրաստումն ու ձևավորումը, մաթեմատիկական հաշվարկները, պատկերների մշակումը և այլն։ Համապատասխան ծրագրային միջոցներն անվանում են ճշգրիտ ծրագրեր կամ ճշգրիտ ծրագրային ապահովում։ Հաշվողական համակարգերի բաղադրիչների ղեկավարումը և ճշգրիտ ծրագրերի գործառույթավորման համար միջավայրի ձևավորումն իր վրա է վերցնում համակարգային ծրագրային ապահովումը, որի առավել կարևոր մաս է հանդիսանում օպերացիոն համակարգը:

Իրավական տեսանկյուն

Ընդհանուր մատչելի սկզբնական տեքստով ծրագրերին անվանում են բաց։ Շատ երկրներում համակարգչային ծրագրերը հանդիսանում են հեղինակային իրավունքի օբյեկտ։ Որոշ երկրներում համակարգչային ծրագրերը կարող են պաշտպանվել պատենտով:

Սահմանումներ

Ծրագիրը տվյալների համախումբ է, նախատեսված որոշակի ալգորիթմի իրագործման նպատակով տվյալների մշակման համակարգի կոնկրետ բաղադրիչների ղեկավարման համար։

Ծանոթագրություններ

  1. Компьютеры: справочное руководство = Computer Handbook / Пер. с англ. /Под ред. Г. Хелмса. — М.: Мир, 1986. — Т. 1. — С. 13. — 416 с.
  2. Фельдман С. К. Системное программирование. Полный курс лекций с теоретическими материалами и лабораторными работами. — 2003. — 512 с. — ISBN 5-88548-096-6