«Լևոն Խեչոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Կենսագրություն: clean up, փոխարինվեց: ը: → ը։ oգտվելով ԱՎԲ
Տող 7. Տող 7.
Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին<ref>{{Cite web|title = Հակոբ Մովսես. «Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»|url = http://www.aravot.am/2014/02/28/436176/|website = Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate = 2015-11-30|first = Սամվել|last =}}</ref>: Մասնակցել է [[Արցախյան պատերազմ]]ին։
Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին<ref>{{Cite web|title = Հակոբ Մովսես. «Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»|url = http://www.aravot.am/2014/02/28/436176/|website = Առավոտ - Նորություններ Հայաստանից|accessdate = 2015-11-30|first = Սամվել|last =}}</ref>: Մասնակցել է [[Արցախյան պատերազմ]]ին։


Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]], [[ուկրաիներեն]], [[անգլերեն]], [[իսպաներեն]] և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915թ.-ի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը:
Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են [[ռուսերեն]], [[ուկրաիներեն]], [[անգլերեն]], [[իսպաներեն]] և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915թ.-ի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։


== Մրցանակներ ==
== Մրցանակներ ==

12:11, 2 Օգոստոսի 2016-ի տարբերակ

Լևոն Խեչոյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1955(1955-12-08)
ԾննդավայրԲարալեթ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 8, 2014(2014-01-08) (58 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրող և արձակագիր
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԳյումրու պետական մանկավարժական ինստիտուտ (1983) և Շիրակի պետական համալսարան
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Լևոն Խեչոյան Վիքիդարանում
 Levon Khechoyan Վիքիպահեստում

Լևոն Վանիկի Խեչոյան (դեկտեմբերի 8, 1955, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղ - հունվարի 8, 2014, Երևան), հայ արձակագիր։

Կենսագրություն

1983 թվականին ավարտել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրել է Հրազդան քաղաքում։ 1988 թվականից նրա ստեղծագործությունները սկսում են տպագրվել հանրապետական մամուլում։ Անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ 1995 թվականին լույս է տեսել «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը։ «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպը թարգմանված է ռուսերեն[1]։

Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» լույս է տեսել գրողի մահից մեկ շաբաթ անց՝ 2014 թվականի հունվարի 15-ին[2]: Մասնակցել է Արցախյան պատերազմին։

Լևոն Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Խեչոյանի ստեղծագործություններում անընդհատ նկատվում է հայերի կողմից 20-րդ դարում վերապրած ողբերգությունների հիշատակը՝ սկսած 1915թ.-ի եղեռնից մինչև Սպիտակի երկրաշարժը և 90-ականների պատերազմները, սակայն բացակայում են առասպելականացումը և հերոսացումը՝ փոխարեն առկա է խորը վիշտը։

Մրցանակներ

2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական «Ոսկե եղեգն» մրցանակի։

2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանգրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[3], սակայն հրաժարվել է ստանալ մեդալը, նշելով՝ «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի է հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում,  ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»[4]:

Մահը

Մահացել է Երևանում, ծանր հիվանդությունից։

Գրքերը

  • «Խնկի ծառեր», Երևան, 1991
  • «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», Երևան, 1995
  • «Սև գիրք, ծանր բզեզ», Երևան, 1999
  • «Оливковая ветвь», Ուկրաինա, 2000
  • «Տան պահապան հրեշտակը», Երևան, 2002
  • «Հողի դողը», Բեյրութ, 2003
  • «Երրորդ որդին։ Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», Երևան, 2002
  • «Знойный день» Մոսկվա, 2004
  • «Հունիսի հինգը և վեցը», Երևան, 2002
  • «Ձայներ և տեսիլքներ», Երևան, 2007
  • «Black Book, Weighty Bug», Լոնդոն, 2008
  • «Փուշը, Հայր, Փուշը», Երևան, 2011
  • «Ладанові дерева», Ուկրաինա, 2012, (Անուշավան Մեսրոպյանի թարգ.)
  • «Պատմվածքներ» (Կազմ. Ս. Մկրտչյան), Երևան, 2013։ [1]
  • «Արշակ Արքա, Դրաստամատ ներքինի», Երևան, 2013
  • «Մհերի դռան գիրքը», Երևան, 2014

Ծանոթագրություններ

  1. «Լեւոն Խեչոյան - Կենսագրություն». armenianhouse.org. Վերցված է 2015-11-30-ին.
  2. «Հակոբ Մովսես. «Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» նրա վերադարձն էր»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2015-11-30-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  3. Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
  4. «Տոնդ շնորհավոր, Լեւոն Խեչոյան | Asparez». www.asparez.am. Վերցված է 2015-11-30-ին.

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Խեչոյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Խեչոյան» հոդվածին։