«Դանեշմանդի ամիրայություն»–ի խմբագրումների տարբերություն
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 41. | Տող 41. | ||
| Նշումներ= |
| Նշումներ= |
||
}} |
}} |
||
'''Դանեշմանդի ամիրայություն''', միջնադարյան պետություն [[Փոքր Ասիա]] թերակղզու կենտրոնում 1071-1178 |
'''Դանեշմանդի ամիրայություն''', միջնադարյան պետություն [[Փոքր Ասիա]] թերակղզու կենտրոնում 1071-1178 թվականներին։ Հիմնադրել է զորավար [[Դանեշմանդ Ղազի]]ն 1071 թվականին՝ [[Մանազկերտի ճակատամարտ]]ից հետո։ 1134 թվականին [[Բաղդադ]]ի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց ''[[մելիք]]ի'' տիտղոս։ |
||
==Հիմնադրում == |
==Հիմնադրում == |
17:10, 1 Օգոստոսի 2016-ի տարբերակ
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Սեբաստիա Նեոկայսերիա | |||
Կրոն | հայ Առաքելական Եկեղեցի, իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Պետության գլուխ | ամիրա |
Դանեշմանդի ամիրայություն, միջնադարյան պետություն Փոքր Ասիա թերակղզու կենտրոնում 1071-1178 թվականներին։ Հիմնադրել է զորավար Դանեշմանդ Ղազին 1071 թվականին՝ Մանազկերտի ճակատամարտից հետո։ 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։
Հիմնադրում
Տոհմի հիմնադիրի մասին կան սակավաթիվ հավաստի տեղեկություններ։ Ըստ որոշ ժամանակակից (Ռիչարդ Հովհաննիսյան[1]) և միջնադրյան (Վարդան Պատմիչ, Մաթևոս Ուռհայեցի[2], Նիկիտաս Քոնիաթ) պատմիչների նա Արշակունյաց շառավիղ իսլամադավան հայ էր։ Նրա անունը՝ Դանեշմանդ Ղազի (dānishmand՝ այստեղից է ծագել տոհմի անունը) պարսկերենից թարգմանաբար նշանակում է «ուսյալ»։ Առաջին խաչակրաց արշավանքի ընթացքում Դանեշմանդը հայտնվեց ուղիղ խաչակիրների ճամփին։ 1097 թվականին Դորիլեայի ճակատամարտում նա պարտվողի դերում հայտնվեց, իսկ 1100 թվականին նրան հաջողվեց գերի վերցնել Բոհեմունդ I-ին։ Շարունակելով ռազմարշավը Դանեշմանդը գրավեց իր ծննդավայր՝ Մալաթիան, որտեղ գոյություն ուներ հայկական իշխանություն։ Իրենց քրիստոնյաների դեմ վարած հաջող պատերազմների համար 1134 թվականին Բաղդադի խալիֆ ալ-Մուստարշիդը Դանեշմանդներին շնորհեց մելիքի տիտղոս։
Նվաճումներ
Ի սկզբանե Դանեշմանդների տերությունը տարածվում էր մեծամասամբ Փոքր Հայքի հյուսիսում՝ Թոքատ, Ամասիա և Սեբաստիա քաղաքների շուրջ։ Դանեշմանդ Ղազիի որդին՝ Գյումուշթեքին Ղազին միջամտեց Ռումի և Սելջուկյան սուլթանությունների գահակալական կռիվներին, մարտնչեց հայերի հետ Հյուսիսային Կիլիկիայում և ֆրանկերի հետ Եդեսիայի կոմսությունում, իսկ 1127 թվականին զբաղեցրեց Անկարա և Կայսերի քաղաքները։
Ի սկզբանե Սեբաստիայի շրջակայքում ամփոփված՝ Դանեշմանդները հետագայում նվաճեցին Թոքհաթի շրջակայքը, Ալբիստանի գավառակը, Նեոկեսարիան, արևմուտքում՝ Անկարան և Կայսերին, հարավում՝ Մալաթիան։ 12-րդ դարի սկզբում Դանեշմանդները Ռումի սուլթանության հակառակորդներն էին, ինչպես նաև մարտընչում էին խաչակիրների դեմ[3]։
1130 թվականին Անտիոքի դուքս Բոհեմունդ II-ը փորձեց օգնել Կիլիկյան Հայաստանին, սակայն Դանեշմանդ Ղսզիի որդին Գյումուշթեքինը ճակատամարտում սպանեց և պարտության մատնեց նրան։ Գյումուշթեքինը մահացավ 1134 թվականին, իսկ նրա որդին Մուհամմեդը զրկված էր իր հոր և պապի ռազմական ոգուց։ Նա մահացավ 1142 թվակնին։ Վերջինիս մահից հետո Դանեշմանդների ամիրայությունը բաժենվեց երկու մասի՝ ավագ որդի Յաղի-բասանը զբաղեցրեց Սեբաստիան, վերջինս պահպանեց մելիք տիտղոսը, իսկ Այն ադ-Դինը՝ Մալաթիան։
1155 թվականին սերջուկ սուլթան Կիլիջ-Արսլան II-ը հարձակվեց Յաղի-բասանյ վրա, նա օգնության խնդրանքով դիմեց մոսուլի ամիրաներ Զանգիդներին և փրվեցին։ Սակայն 1174 թվականին սերջուկները վերջիվերջո սպանեցին Սեբաստիայի տիրած վերջին Դանեշմանդ՝ Զու-ն-Նունին և զբաղեցրին նրա տիրույթները, իսկ չորս տարի անց Մալաթիայի տերերին նվաճեց Ռումի սուլթանը։
Դանեշմանդների ամիրայության կառավարիչներ
|
|
Ծանոթագրություններ
- ↑ Richard G. Hovannisian «The Armenian People from Ancient to Modern Times» Vol. 1. Chapter 10 Armenia during the Seljuk and Mongol Periods by Robert Bedrosian
- ↑ Մաթևոս Ուռհայեցի, ժամանակագրություն, հ. 3, Lanham, N. Y., էջ 21։
- ↑ Բոսվորտ Կ. Է. "Մուսուլմանների տոհմերը". Դանեշմանդներ, 181 էջ.