Changes

Jump to navigation Jump to search
չ
→‎top: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
[[Պատկեր:Gujarat Montage.jpg|մինի|աջից|Գուջուրաթ]]
[[Պատկեր:India Gujarat locator map.svg|մինի|աջից|Գուջուրաթը քարտեզի վրա]]
'''Գուջարաթ''', նահանգ [[Հնդկաստան]]ում (կազմվել է [[1960]] թվականին), [[Հնդստան]] թերակղզու հյուսիս-արևմուտքում։ Տարածությունը 196 հազար Կմ² է, բնակչությունը՝ 29, 6 միլիոն ([[1975]] թվականի դրությամբ), վարչական կենտրոնը՝ [[Գանդինագար]]։ Մակերևույթի մեծ մասը հարթավայր է՝ կազմված ծովային ալյուվիալ նստվածքներից։ Կլիման մերձհասարակածային է, տարեկան տեղումները՝ 500—1000 մմ, արևմուտքում՝ 250— 500 մմ։ Արևմուտքում տարածված են սավաննաները, արևելքում՝ արևադարձային չորասեր անտառները և փշոտ թփուտները։ Գուջարաթը երկրի կարևոր բամբակագործական շրջաններից է։ Մշակում են նաև գետնընկույզ, բրինձ, հացահատիկային կուլտուրաներ, լոբազգիներ, զբաղվում՝ անասնապահությամբ։ Արդյունահանվում է աղ, [[մանգան]]ի հանքաքար, [[կրաքար]], [[բոքսիտ]]ներ, [[նավթ]]։ Զարգացած է [[տեքստիլ]] (հատկապես բամբակեղենի) արդյունաբերությունը։ Զարգանում է էլեկտրամեքենաշինությունը, քիմիական, ցեմենտի, յուղի արդյունաբերությունը։ Հիմնական նավահանգիստներն են Կանդլան, Օկհան, Բեդին, Բհավանգարը և այլն։
 
{{Հնդկաստանի նահանգներ և տարածքներ}}
1 097 979

edits

Նավարկման ցանկ