«Գավառ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն
չ ջնջվեց: <nowiki/> oգտվելով ԱՎԲ |
չ →Պատմամշակութային կառույցներ: clean up, փոխարինվեց: ): → )։ oգտվելով ԱՎԲ |
||
Տող 103. | Տող 103. | ||
== Պատմամշակութային կառույցներ == |
== Պատմամշակութային կառույցներ == |
||
Գավառի Հացառատ թաղամասի կենտրոնում գտնվում է Հացառատի Ս. Աստվածածին եկեղեցական համալիրը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (7-19 դարեր) |
Գավառի Հացառատ թաղամասի կենտրոնում գտնվում է Հացառատի Ս. Աստվածածին եկեղեցական համալիրը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (7-19 դարեր)։ Քաղաքն ունի նաև Ս. Աստվածածին (1902-1905 թթ.) և Ս.Հովհաննես (1848 թ.) անուններով եկեղեցիներ։ |
||
=== Գավառի երկրագիտական թանգարան === |
=== Գավառի երկրագիտական թանգարան === |
16:05, 1 Օգոստոսի 2016-ի տարբերակ
Քաղաք | |||
---|---|---|---|
Գավառ | |||
| |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Հիմնադրված է | 728 թ. | ||
Այլ անվանումներ | Գեղարքունի, Նոր Բայազետ, Կամո | ||
Տվյալ կարգավիճակում | 1850 թվականից | ||
Մակերես | 7 կմ² | ||
ԲԾՄ | 2000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 19 900[1] մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | գավառցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (264) | ||
Փոստային դասիչ | 1201-1205 | ||
Ավտոմոբիլային կոդ | 02 | ||
Պաշտոնական կայք | gavariqaghaqapetaran.am | ||
| |||
Գավառ, քաղաք Հայաստանում, Գեղարքունիքի մարզկենտրոնն է։ Գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջին, Գավառագետի ստորին հոսանքի ավազանում։ Հեռավորությունը Երևանից 98 կմ է, Սևան երկաթուղային կայարանից ՝ 36 կմ։
Պատմություն
Հին ժամանակներից քաղաքը հայտնի է եղել Գավառ անունով։ Այն ամայացել է Շահ Աբաս I-ի կազմակերպած բռնագաղթի պատճառով և ամայի է մնացել մինչև19-րդ դարը։ 1829-1830 թվականներին Բայազետից ներգաղթում են 240 ընտանիք, որոնք էլ բնակավայրը կոչում են Նոր Բայազետ։
1995 թ.-ի դեկտեմբերի 4-ին բնակավայրը վերանվանվել է Գավառ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1924 թվականին։
Բնակչություն
Գավառի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1974 | 1989 | 1991 | 2001 | 2004 | 2015 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 1346 | 8751 | 21382 | 31234 | 32300 | 26621 | 26000 | 19900 |
Տնտեսություն
Քաղաքում զարգացած է արդյունաբերությունը։ Գավառի գյուղատնտեսության ճյուղերից են՝ դաշտավարությունը, անասնաբուծությունը և թռչնաբուծությունը։
Հանքեր
Գավառում կան հանքային բուժիչ (ածխաթթվային) առատ աղբյուրներ։ Շրջակայքում կան բազալտի պաշարներ։
Պատմամշակութային կառույցներ
Գավառի Հացառատ թաղամասի կենտրոնում գտնվում է Հացառատի Ս. Աստվածածին եկեղեցական համալիրը և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները (7-19 դարեր)։ Քաղաքն ունի նաև Ս. Աստվածածին (1902-1905 թթ.) և Ս.Հովհաննես (1848 թ.) անուններով եկեղեցիներ։
Գավառի երկրագիտական թանգարան
Գավառի երկրագիտական թանգարանում ներկայացված են Հայաստանի և մասնավորապես Գեղարքունիքի մարզի պատմությանը նվիրված հետաքրքիր կտավներ, գորգեր, հին բնակավայրերի վերարտադրություններ, մարզի և Սևանա լճի պատմությանը նվիրված այլ նմուշներ[3]։
Խոհանոց
Կարմիր ցորենից պատրաստվող ավանդական հացը սննդային մեծ արժեք ունի և դիտարկվում է որպես բիո։ Գաթան, փախլավան և շաքար-լոխումը Գավառին բնորոշ խմորեղեններ են։ Աղաջրի մեջ առանց համեմունքների եփած իշխան ձուկը մարզին յուրահատուկ ճաշատեսակներից մեկն է։ Քյուֆթան Գավառի ամենահայտնի ճաշատեսակն է, որը պատրաստվում է փայտի վրա ծեծած մսից, որից պատրաստում են գնդեր և եփում ջրում։ [3]
Քույր քաղաքներ
- Նովոռոսիյսկ (Ռուսաստան), 2009-ից
Հայտնի գավառցիներ
- Ֆրունզե Դովլաթյան (1927 - 1997) - խորհրդային ռեժիսոր, դերասան, ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ (1983)։
- Վաչե Նալբանդյան (1919 - 1998) - գրականագետ, բան․ գիտ․ դոկտոր, պրոֆ․, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
- Սամվել Քոչարյանց (1909 - 1984) - տեխն․ գիտ․ դոկտոր, պրոֆ․, միջուկային հրթիռների կոնստրուկտոր,ԽՍՀՄ պետական մրցանակակիր։
- Գևորգ Դաբաղյան (1965) - ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր։
- Գոհար Մովսիսյան (1997) - աշխարհահռչակ դերասանուհի։
- Լևոն Բլբուլյան (1949) -բանաստեղծ, թարգմանիչ։
Ծանոթագրություններ
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 52» (PDF). Վերցված է 2015 նոյեմբերի 2-ին.
- ↑ 3,0 3,1 Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
Տես նաև
Արտաքին հղումներ
|
|