«Անտիոքոս III Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 4. Տող 4.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Bio-stub}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}


[[Կատեգորիա:Սելևկյան կայսրեր]]
[[Կատեգորիա:Սելևկյան կայսրեր]]


{{Bio-stub}}

17:26, 29 Հուլիսի 2016-ի տարբերակ

Անտիոքոս III Մեծ
Ծնվել է՝մոտ մ. թ. ա. 242[1][2]
ԾննդավայրՇոշ
Մահացել է՝մ. թ. ա. 187[1]
Վախճանի վայրՇոշ
ԵրկիրՍելևկյանների կայսրություն
ՏոհմՍելևկյններ
գերիշխան
ՀայրՍելևկոս Բ Կալինիկոս[3]
ՄայրԼաոդիկե Բ
ԵրեխաներԿլեոպատրա I Սիրա, Seleucus IV Philopator?[4], Անտիոքոս IV Էպիդանես[5][3][2], Լաոդիկա IV, Անտիոքոս Կրտսեր, Antiochis?, Ardys? և Mithridates?

Անտիոքոս III Մեծ (մ.թ.ա. 242-մ.թ.ա. 187), Սելևկյանների պետության թագավոր մ.թ.ա. 223-ից։ Սելևկոս II Կալինիկոս թագավորի որդին և հաջորդը։ Ճնշեց Մարաստանի, Պարսկաստանի և Փոքր Ասիայի սատրապների ապստամբությունները։ Մ.թ.ա. 219-ին Պտղոմեոսներից նվաճեց Կղեսուրը, Փյունիկիան և Պաղեստինը, բայց մ.թ.ա. 217-ին, պարտվելով նրանցից, հարկադրված էր ետ վերադարձնել դրանք։ Մ.թ.ա. 212-ին նվաճեց Ծոփքի հայկական թագավորությունը։ Ծոփքի Քսերքսես թագավորի հավատարմությունը շահելու համար իր քույր Անտիոքիսին կնության տվեց նրան։ Սակայն նպատակին չհասնելով՝ նույն Անտիոքոսիսի միջոցով թունավորեց Քսերքսեսին։ Մ.թ.ա. 212-մ.թ.ա. 205-ին Անտիոքոսը հաղթական արշավանքով հասավ Հնդկաստան` հնազանդեցնելով Պարթևաստանը և Բակտրիան։ Արևելյան այս արշավանքի համար ստացավ Մեծ պատվանունը։ Մինչև մ.թ.ա. 200 Անտիոքոսը վերանվաճեց Պաղեստինը և Հայաստանը։ Ստրաբոնի վկայությամբ, Անտիոքոսը Հայաստանի ստրատեգոսներ կարգեց Արտաշես Ա-ին և Զարեհին։ Փոքր Ասիայի քաղաքների և Թրակիայի համար Անտիոքոսը պատերազմներ մղեց Պերգամոնի Եվմենոս II թագավորի դեմ։ Մագնեսիայի ճակատամարտում մ.թ.ա. 190 ծանր պարտություն կրեց հռոմեացիներից և Ապամեայի պայմանագրով մ.թ.ա. 188 հրաժարվեց Տավրոսի լեռներից արևմուտք ընկած փոքրասիական հողերից և Միջերկրական ծովում նավատորմ ունենալու իրավունքից` վճարելով խոշոր ռազմատուգանք։ Սելևկյանների պետությունը անկում ապրեց։ Նրանից անջատվեցին Մեծ Հայքը և Ծոփքը, որտեղ ստեղծվեցին անկախ թագավորություններ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիոքոս III Մեծ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։