«Հենրի Աղայան»–ի խմբագրումների տարբերություն
ապրող անձի ոչ ազատ պատկեր |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ |
{{Տեղեկաքարտ Գիտնական |
||
| ԱԱՀ = Հենրի Ծատուրի Աղայան |
| ԱԱՀ = Հենրի Ծատուրի Աղայան |
||
| բնագիր ԱԱՀ = |
| բնագիր ԱԱՀ = |
||
Տող 43. | Տող 43. | ||
== Երկեր == |
== Երկեր == |
||
*Квантовая модель системной организации целенаправленной деятельности человека, Е., 1991 |
*Квантовая модель системной организации целенаправленной деятельности человека, Е., 1991 |
||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
==Հղումներ== |
==Հղումներ== |
||
[http://www.azg.am/AM/2007070314 ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀԵՆՐԻ ԱՂԱՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է - Ազգ օրաթերթ] |
[http://www.azg.am/AM/2007070314 ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՀԵՆՐԻ ԱՂԱՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է - Ազգ օրաթերթ] |
15:19, 23 Հուլիսի 2016-ի տարբերակ
Հենրի Աղայան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1937 (86 տարեկան) Գանձակ, Օրդուբադի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կենսաբան և հասարակական գործիչ |
Ալմա մատեր | Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Հայր | Ծատուր Աղայան |
Հենրի Ծատուրի Աղայան (1937, հունիս 26, Կիրովաբադ (այժմ՝ Գյանջա)), հայ գիտնական և հասարակական գործիչ։ Կենսբանական գիտությունների դոկտոր (1981), պրոֆեսոր (1982)։ Ռուսաստանում սպորտային գործունեության ֆիզիոլոգիայի հիմնադիրը։ Հենրի Աղայանը բժշկագիտության միջազգային ակադեմիայի իսկական անդամ է և Ռուսաստանի հայերի միության նախագահության անդամ։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ծատուր Աղայանի որդին է։
Կենսագրություն
1962 թվականին ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը։ 1962-1983 թթ.աշխատել է ՌԴ ԲԳԱ Բնականոն և ախտաբանական ֆիզիոլոգիայի ինստիտուտում, 1983 թվականից՝ ՌԴ ԲԳԱ և ՌԴ պետական սպորտկոմիտեի միջճյուղային լաբորատորիայի հիմնադիր-վարիչ։ «Միջազգային մարդասիրական հիմնադրամ» (1992-ից) կազմակերպության հիմնադիրներից, Բժշկական գիտությունների միջազգային ակադեմիայի (1997), Ռուսաստանի հայերի միության (2000), Հայերի համաշխարհային կոնգրեսի գլխավոր խորհրդի (2003) անդամ, «Կիբեռնետիկա» գիտական խորհրդի սպորտային բժշկակենսբանության կիբեռնետիկայի հանձնաժողովի և «Արմկոնտակտ» մոսկովյան ընկերակցության նախագահ։
Գործունեություն
Աշխատանքները վերաբերում են արտաքին միջավայրի տարբեր (նաև ծայրահեղ պայմաններում)՝ մարդու գործունեության հոգեշարժ, ակտիվության ձևավորման բժշկակենսբանական մեխանիզմներին, մարդու ֆունկցիոնալ վիճակի անընդհատ ստուգման ու գործունեության ղեկավարման նոր եղանակների և էլեկտրոնային հաշվողական համալիրների մշակմանը։ Մարդու օրգանիզմը վերականգնելու, նախնական վիճակի բերելու մեթոդիկայի ստեղծումը հսկայական նշանակություն ունի առաջին հերթին «էքստրեմալ» մասնագիտությունների տեր մարդկանց (մարզիկներ, օդանավակայանի օպերատորներ և այլն) համար։
Մասնակցել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին, ղեկավարել է Լենինականի բժշկական ծառայությունը[1]։
1990-ական թթ. սկզբից Հենրի Աղայանի հասարակական գործունեությունը կապված է Ղարաբաղի խնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ։ 1992 թվականին Աղայանը հիմնեց Հայագիտության մարդասիրական հիմնադրամ, որը կրում է նրա հոր՝ պատմաբան, ակադեմիկոս Ծատուր Աղայանի անունը։ Հիմնադրամի նպատակն է նյութական և գիտական օգնություն ցույց տալ Ղարաբաղի խնդրով և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերով զբաղվող անձանց ու կազմակերպություններին։ 1995 թվականին Մոսկվայում Հայոց ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի անցկացման նպատակով հիմնադրամը մշակեց դրա նախապատրաստման եռամյա (1993-1995 թթ.) ծրագիր։ «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է» գիտաժողովի ծրագրի գլխավոր օղակը 1992 թվականին Աղայանի հիմնած Քաղաքագիտության և միջազգային իրավունքի գիտահետազոտական հատուկ ինստիտուտն է հայտնի իրավաբան-միջազգայնագետ, պրոֆեսոր Յուրի Բարսեղովի գլխավորությամբ։
Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ներդրած խոշոր ավանդի համար ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀ քաղաքացիություն շնորհեց Հենրի Աղայանին և Շառլ Ազնավուրին։
Երկեր
- Квантовая модель системной организации целенаправленной деятельности человека, Е., 1991
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.