«Հովհաննես Ղուկասյան (գրող)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: 7թ → 7 թ oգտվելով ԱՎԲ
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 42. Տող 42.


== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==
Հովհաննես Ղուկասյաը ծնվել է [[Թավրիզ]]ում: Սովորել է տեղի Հայոց կենտրոնական դպրոցում։ 1946 թվականին հայրենդարձել է։ 1949 թվականին ավարտել է Երևանի քաղկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը։ Ղուկասյանի «Առակներ և բանաստեղծություններ» գիրքը, «Հեքիաթներ և բալլադներ»-ը, «Բերդի հիշատակարան», «Զոյա» պոեմները 1944 թվականին լույս են տեսել Թավրիզում, այնուհետև` «Ռուբայիներ» (1945) և «Հայրենադարձ» (1947) բանաստեղծությունների ժողովածուները<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=2635 Հովհաննես Ղուկասյանի մասին avproduction.am կայքում]</ref>։
Հովհաննես Ղուկասյաը ծնվել է [[Թավրիզ]]ում: Սովորել է տեղի Հայոց կենտրոնական դպրոցում։ 1946 թվականին հայրենդարձել է։ 1949 թվականին ավարտել է Երևանի քաղկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը։ Ղուկասյանի «Առակներ և բանաստեղծություններ» գիրքը, «Հեքիաթներ և բալլադներ»-ը, «Բերդի հիշատակարան», «Զոյա» պոեմները 1944 թվականին լույս են տեսել Թավրիզում, այնուհետև՝ «Ռուբայիներ» (1945) և «Հայրենադարձ» (1947) բանաստեղծությունների ժողովածուները<ref>[http://avproduction.am/?ln=am&page=person&id=2635 Հովհաննես Ղուկասյանի մասին avproduction.am կայքում]</ref>։


== Աշխատություններ ==
== Աշխատություններ ==
Տող 56. Տող 56.
Երբ այդ սուրբ հողից վարդեր են բուրել։</poem>
Երբ այդ սուրբ հողից վարդեր են բուրել։</poem>


«Հայրենական պատերազմին» շարքում ընդգրկված է 3 բանաստեղծություն` «Կովկասյան լեռներում», «Ազատություն» և «Անմահ ժպիտով ննջում էր խաղաղ...»:
«Հայրենական պատերազմին» շարքում ընդգրկված է 3 բանաստեղծություն՝ «Կովկասյան լեռներում», «Ազատություն» և «Անմահ ժպիտով ննջում էր խաղաղ...»:
Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառնգության մեջ առանձնանում է նաև «Հայրենաբաղձի երգեր» շարքը։ Այս շարքի բանաստեղծությունները հիմնականում արտահայտում են կարոտաբաղձ պանդուխտի հոգու ապրումները. նա տենչում է հայրենի հողը։
Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառնգության մեջ առանձնանում է նաև «Հայրենաբաղձի երգեր» շարքը։ Այս շարքի բանաստեղծությունները հիմնականում արտահայտում են կարոտաբաղձ պանդուխտի հոգու ապրումները. նա տենչում է հայրենի հողը։



15:40, 22 Հուլիսի 2016-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ղուկասյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Ղուկասյան
Ծնվել է1919 դեկտեմբերի 29
ԾննդավայրԹավրիզ, Իրան[1][2]
Վախճանվել էհուլիսի 27, 1991(1991-07-27) (տարիքը 71)
Վախճանի վայրԼոս Անջելես
Մասնագիտությունգրող
Ազգությունհայ
Քաղաքացիություն Իրան և  ԽՍՀՄ
ԿրթությունԹեմական կենտրոնական դպրոց[1]
Պարգևներ
Հովհաննես Ղուկասյան Վիքիդարանում

Հովհաննես Արամի Ղուկասյան , (1919, դեկտեմբերի 29, Թավրիզ, Իրան - հուլիսի 27, 1991, Լոս Անջելես) հայ արձակագիր, բանաստեղծ։

Կենսագրություն

Հովհաննես Ղուկասյաը ծնվել է Թավրիզում: Սովորել է տեղի Հայոց կենտրոնական դպրոցում։ 1946 թվականին հայրենդարձել է։ 1949 թվականին ավարտել է Երևանի քաղկոմի մարքսիզմ-լենինիզմի համալսարանը։ Ղուկասյանի «Առակներ և բանաստեղծություններ» գիրքը, «Հեքիաթներ և բալլադներ»-ը, «Բերդի հիշատակարան», «Զոյա» պոեմները 1944 թվականին լույս են տեսել Թավրիզում, այնուհետև՝ «Ռուբայիներ» (1945) և «Հայրենադարձ» (1947) բանաստեղծությունների ժողովածուները[3]։

Աշխատություններ

Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառանգությունը ամբողջական ժառանգություն է։ Նրա բանաստեղծությանը բնորոշ են պատկերավորության ինքնատիպ գույները, պատումի անմիջական շունչը, հայրենասիրական շիկացումներ, հղկված բառագործածություն։ Առանձնանում են նրա հետևյալ բանաստեղծական շարքերը.

  • «Հայրենիքում», որում ընդգրկված բանաստեղծությունները գրված են Երևանում 1946-1947 թթ.,
  • «Հայրենական պատերազմին» և «Հայրենադարձ» շարքերը, որոնցում ընդգրկված բանաստեղծությունները գրված են 1937-1946 թթ. Իրանում,
  • «Խառն երգերը» և «Թարգմանությունները»` գրված 1940-1947 թթ.:

Հայրենադարձությունը Հ. Ղուկասյանի համար կյանքի վերածնունդ է. նա միայն ու միայն հայրենիքն է ներբողում։Հետպատերազմյան շրջանի գրականության մեջ լայն ընդգրկում ունեցավ հայրենասիրության թեմատիկան։ Հ. Ղուկասյանի համար ամենաթանկը ազատ հայրենիքի ներբողն է, կարևորը այդ հայրենիքի համար մի հիշատակ թողնելն է... Այս գաղափարն է ընկած «Հայրենիքում» շարքի հիմքում։

Ազա՜տ հայրենիք, թանկ ես ինձ համար,
Քո հողը սրտա՜նց, ջերմ եմ համբուրել,
Կյա՜նք է՝ համբուրած հողում հող դառնալ,
Երբ այդ սուրբ հողից վարդեր են բուրել։

«Հայրենական պատերազմին» շարքում ընդգրկված է 3 բանաստեղծություն՝ «Կովկասյան լեռներում», «Ազատություն» և «Անմահ ժպիտով ննջում էր խաղաղ...»: Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծական ժառնգության մեջ առանձնանում է նաև «Հայրենաբաղձի երգեր» շարքը։ Այս շարքի բանաստեղծությունները հիմնականում արտահայտում են կարոտաբաղձ պանդուխտի հոգու ապրումները. նա տենչում է հայրենի հողը։

«Խառն երգեր»-ից առանձնանում է «Մրգահասի երգը»: Բանաստեղծը ներկայացնում է մրգահասը. ոսկեհատիկ վազերի տակ կյանքն է բուրում, բերքը քաղցր է, անգամ վազերն են «երգում»... Այս ամբողջ պատկերը բանաստեղծը համեմատում է իր երգերի, իր ստեղծագործությունների հետ։

Հովհաննես Ղուկասյանի բանաստեղծության մի մասն էլ ներաշխարհի զգացողությունները պատկերող բանաստեղծություններն են։ Դրանցից են «Թախիծի երգերից», «Կոկոնի մահը», «Տապանագիր», «Էլեգիա», «Րոմանս», «Բալիկիս», «Քույրիկիս-Թագուշին», «Սիրո տանջանքը», «Հաղթանակի երեկոն»։ Սրանք հիմնականում ներանձնական բանաստեղծություններ են։

Մրցանակներ

  • Համամիութենական մանկապատանեկան լավագույն գրքի մրցանակաբաշխության 3-րդ կարգի մրցանակ «Փոքրիկ վրիժառուներ» վիպակի համար, 1949-1950
  • «Պատվո նշան» շքանշան, 1979
  • ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակ, 1986

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։