«Ֆրիդրիխ I Շիկամորուս»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 22. Տող 22.
* [http://lba.hist.uni-marburg.de/lba/pages/ Lichtbildarchiv älterer Originalurkunden]{{ref-de}}
* [http://lba.hist.uni-marburg.de/lba/pages/ Lichtbildarchiv älterer Originalurkunden]{{ref-de}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}

[[Կատեգորիա:Գերմանիայի թագավորներ]]

04:18, 14 Հուլիսի 2016-ի տարբերակ

Ֆրիդրիխ I Շիկամորուս
Սուրբ Հռոմի կայսր
Իշխանությունհունվարի 2, 1155հունիսի 10, 1190
ԹագադրումՀունիսի 18, 1155
(Հռոմ)
ԳերմաներենFriedrich
Ծնվել է՝դեկտեմբեր 1122[1][2][3][…]
ԾննդավայրԱգնո, Շվաբիայի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել է՝հունիսի 10, 1190[4] (67 տարեկան) կամ հունիսի 24, 1190(1190-06-24)[5] (67 տարեկան) մահը պատահարից[4]
Վախճանի վայրԳյոքսու, Կիլիկիայի Հայկական Թագավորություն[4]
Սուրբ Պետրոս եկեղեցի
Երկիր Սրբազան Հռոմեական կայսրություն[6]
ՀաջորդողՀենրիխ VI
ՏոհմՀոհենշտաուֆեններ
քաղաքական գործիչ
ՀայրՖրիդրիխ II[7]
ՄայրJudith of Bavaria, Duchess of Swabia?[7]
ԵրեխաներՖիլիպ Շվաբեցի[7], Հենրիխ VI[7], Ֆրիդրիխ V[8], Ֆրիդրիխ VI (Շվաբիայի դուքս), Կոնրադ II[8], Օտտո I, Beatrice Schwäbische?, Sophie of Hohenstaufen? և Agnes von Staufen?
Հավատքկաթոլիկություն

Ֆրիդրիխ I Բարբարոսա (հայերեն անվանում՝ Ֆրիդրիխ I Շիկամորուս, 1122 - հունիսի 10, 1190) Գերմանիայի թագավոր (1152 - 1190) և Սրբազան հռոմեական կայսր (1155-1190)։ «Բարբարոսա» (Barbarossa) մականունը ստացել է Հյուսիսային Իտալիա կատարած արշավանքների ժամանակ։ Այն թարգմանվում է որպես «կարմրամորուս», քանի որ Բարբարոսան ունեցել է բավականին վառ և աչքի ընկնող մորուք։

Մինչև սրբազան կայսր կարգվելը, Ֆրիդրիխ Շիկամորուսը Ֆրիդրիխ III անվան տակ 1147-1152 թվականներին հանդես է եկել որպես Շվաբիայի դուքս։ Ծնողները սերում են գերմանական ազնվագույն տոհմերից. հայրը՝ Դուքս Ֆրիդրիխ II-ը, Հոհենշտաուֆենների հարստությունից էր, իսկ մայրը՝ Յուդիթ անունով, եղել է Բավարիայի դուքս Հենրիխ IX-ի դուստրը։

Շիկամորուսը մասնակցել է Խաչակրաց 3-րդ արշավանքին (1189)։ Իր բանակով նա անցել է Հունգարիան, Սերբիան, Բուլղարիան և Բյուզանդիայի տարածքով հասել Կիլիկյան Հայաստան, որից հետո մուսուլմանական բանակի հրամանատար Սալահ ադ Դինը այլ զորավարների հետ սկսել է կանոնավոր հարձակվել նրա խաչակիրերի վրա։

1190 թվականի հունիսի 10-ին Բարբարոսան խեղդվում է Սալեֆ գետում լողալիս։ Նրա գունդը ցրվում և այդպես էլ չի հասնում Երուսաղեմ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ I Շիկամորուս» հոդվածին։