«Ավետարան ըստ Ղուկասի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
չ (r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: cdo:Lô-gă Hók Ĭng)
Ղուկասի Ավետարանը [[Հիսուս Քրիստոս|Հիսուսին]] ներկայացնում է որպես [[Իսրայել|Իսրայելի]] և մանավանդ ամբողջ մարդկության Փրկչի։ Ավետարանի սկզբում կա մի երկար մուտք, որտեղ նկարագրված են [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] ու [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] ծնունդների ավետումն ու ծննդյան հանգամանքները՝ [[Զաքարիա|Զաքարիայի]] օրհներգով, [[Մարիամ|Մարիամի]] փառաբանական երգով, հրեշտակների օրհներգությամբ և [[Սիմեոն ծերունի|Սիմեոն ծերունու]] օրհնաբանությամբ հանդերձ, որոնք հենց սկզբից մեզ են փոխանցում Ղուկասի Ավետարանի հիմնական պատգամը [[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] Աստվածային ծագման և փրկության համաշխարհային նշանակության մասին։
 
Ղուկասի ավետարանում նաև հատուկ ձևով արտացոլված է [[Աստված|Աստծու]] սերը, մանավանդ խոնարհ դասի մարդկանց նկատմամբ։ Այս Ավետարանը հաճախ կոչում են «§Մեղավորի Ավետարան»¦։ Դա խոնարհների, աղքատների, զրկվածների, այրիների և օտարականների Ավետարանն է։ Այս Ավետարանը առավել ամբողջական կերպով տալիս է [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կյանքի պատմությունը՝ սկսած [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] ծնունդից մինչև [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] հարությունը։ Հեղինակի նպատակն է եղել [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] կյանքի դեպքերը պատմել կանոնավոր դասավորումով։ Իսկ [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] հարությունից հետո [[քրիստոնեություն|քրիստոնեության]] տարածման և զորացման պատմությունը նույն հեղինակը պատմում է «Առաքյալների գործերը» գրքում։
 
Հատկանշականն այն է, որ մի շարք դրվագներ և առակներ գտնում ենք միայն Ղուկասի Ավետարանում։ Այսպես, օրինակ, [[Հիսուս Քրիստոս|Հիսուսի]] ծննդյան ժամանակ հրեշտակների երգը, հովիվների այցը, պատանի [[Հիսուս Քրիստոս|Հիսուսը]] տաճարում, փարիսեցու և մաքսավորի, բարի սամարացու, անառակ որդու և այլ առակներ, Զակքեոսի և խաչված ավազակի դարձը և այլն։
Անանուն մասնակից

Նավարկման ցանկ