«Գոլորշացում»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 22 բայտ ,  5 տարի առաջ
չ
հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
չ (oգտվելով ԱՎԲ)
չ (հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ)
Հագեցած գոլորշու ճնշման և ջերմաստիճանի կապը պատկերող կորը կոչվում է գոլորշացման [[հավասարակշռություն|հավասարակշռության]] կոր։ Եթե հեղուկի միկրոխոռոչներում պարունակվող հագեցած գոլոշու ճնշումը հավասարվում կամ գերազանցում է գազային փուլի [[ճնշում]]ը, ապա գոլորշացումը անցնում է եռման։ Եռման առավելագույն ջերմաստիճանը տվյալ նյութի կրիտիկական ջերմաստիճանն Է։ Կրիտիկական ջերմաստիճանով և ճնշումով է որոշվում կրիտիկական կետը՝ գոլորշացման հավասարակշռության կորի վերջնական կետը։ Այդ կետից վեր երկու փուլերի՝ հեղուկի և գոլորշու հավասարակշռությունը անհնար է։ Գոլորշացման ժամանակ հեղուկից պոկվող մոլեկուլը պետք է հաղթահարի մյուս մոլեկուլների ձգողության ուժը։ Այդ ուժի, ինչպես նաև արտաքին ճնշման դեմ կատարած աշխատանքի (մոլեկուլների ջերմային շարժման կինետիկ էներգիայի հաշվին) հետևանքով հեղուկը սառչում է։ Ուստի, նյութը հաստատուն ջերմաստիճանում գոլորշացնելու համար նրա զանգվածի յուրաքանչյուր միավորին պետք է հաղորդել ջերմության որոշակի քանակություն, որը կոչվում է գոլորշիացման ջերմություն։ Տեղակի գոլորշացման գազային միջավայրում, օրինակ՝ օդում, ավելի դանդաղ է ընթանում, քան վակուումում, քանի որ գազի մոլեկուլների հետ բախման ևետևանքով գոլորշու մոլեկուլների մի մասը վերադառնում է հեղուկ (կոնդենսացում)։ գոլորշացումը ընկած է շոգեէներգետիկայի, սառնարանային և այլ սարքավորումների աշխատանքի և նյութերի չորացման բոլոր պրոցեսների հիմքում։
 
{{ՀՍՀ|հատոր=3|էջ=528}}
 
[[Կատեգորիա:Բնական երևույթներ]]

Նավարկման ցանկ