«Անապատ (աշխարագրություն)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 5. | Տող 5. | ||
{{legend|#white|[[Սառցադաշտեր]] |border=1pt solid #000000}}]] |
{{legend|#white|[[Սառցադաշտեր]] |border=1pt solid #000000}}]] |
||
'''Անապատ''', ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների |
'''Անապատ''', ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ [[Գոլորշացում|գոլորշիացումը]] ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։ Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն. կմ² է։ Անապատները (բացառությամբ սառցային անապատների) առաջացել են [[Խոնավություն|խոնավության]] պակասի պատճառով։ Բնութագրվում են աննշան տեղումներով, շոգ ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, [[Հող|հողի]] և [[Օդ|օդի]] ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջրերի մշտական հոսքի (բացառությամբ «տարանցիկ» գետերի) բացակայությամբ, հողի վերին շերտում [[Աղեր|աղերի]] կուտակումով, բուսածածկույթի նոսրությամբ կամ բացակայությամբ։ Կլիման չորային է։ Ամռանը խոնավությունն իջնում է մինչև 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Արևոտ օրերի թիվը բարեխառն գոտու անապատներում հասնում է 197 (Կուշկա), արևադարձայիններում՝ 295 օրվա, առավելագույն ջերմաստիճանը համապատասխանաբար հասնում է 49,5°C և 58°Շ։ Արևի տակ ավազի մակերևույթը տաքանում է մինչև 90°Շ։ Ջերմաստիճանի տարեկան տատանումը 90°Շ է, օրականը՝ 30°Շ։ Տեղումների տարեկան միջին քանակը [[Կենտրոնական Ասիա|Միջին Ասիայի]] անապատներում 60–175 մմ է, [[Կենտրոնական Ասիա|Կենտրոնական Ասիայում]]՝ 9 մմ ([[Տակլա Մական|Տակլա–Մական]]), արևադարձային անապատներում 100 մմ–ից պակաս։ Հյուսիսային և [[Հարավային Աֆրիկա|Հարավ]]– [[Արևմտյան Աֆրիկա|Արևմտյան Աֆրիկայի]], ինչպես նաև [[Հարավային Ամերիկա|Հարավային Ամերիկայի]] արևմուտքի անապատներում տարիներ շարունակ անձրևներ չեն տեղում, սակայն հազվադեպ լինում են տեղատարափներ։ Մակերեսային ջրերը (բացառությամբ «տարանցիկ» գետերի) գոյանում են [[Մթնոլորտային տեղումներ|մթնոլորտային տեղումներից]] և մնում մի քանի ժամ կամ առավելագույնը՝ մի քանի օր։ Ստորերկրյա ջրեր կան բոլոր անապատներում, գտնվում են փոքր խորություններում և աղի են։ Անուշահամ ջրերն առաջանում են գետերի կամ տեղումների ծծանցումից։ Բուսականության թույլ զարգացումն ու նոսր ծածկույթը, հիմնսւհողերի մերկությունն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նպաստում են ինտենսիվ հողմահարմանը՝ ընդհուպ [[Ավազ|ավազի]] և [[Փոշի|փոշու]] առաջացումը։ |
||
== Տարածման շրջաններ == |
== Տարածման շրջաններ == |
19:58, 9 Հուլիսի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անապատ (այլ կիրառումներ)
Անապատ, ծայրահեղ չորային, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությամբ շրջան է, որտեղ գոլորշիացումը ջրի բաց մակերեսից 7-ից 30 անգամ գերազանցում է մթնոլորտային տեղումների քանակին։ Երկրագնդի անապատների ընդհանուր տարածությունը 15–20 մլն. կմ² է։ Անապատները (բացառությամբ սառցային անապատների) առաջացել են խոնավության պակասի պատճառով։ Բնութագրվում են աննշան տեղումներով, շոգ ամառներով, գոլորշիացման արտակարգ չափերով, հողի և օդի ջերմաստիճանի օրական ու տարեկան մեծ տատանումներով, մակերեսային ջրերի մշտական հոսքի (բացառությամբ «տարանցիկ» գետերի) բացակայությամբ, հողի վերին շերտում աղերի կուտակումով, բուսածածկույթի նոսրությամբ կամ բացակայությամբ։ Կլիման չորային է։ Ամռանը խոնավությունն իջնում է մինչև 14%, ամիսներ շարունակ երկինքը պարզ է։ Արևոտ օրերի թիվը բարեխառն գոտու անապատներում հասնում է 197 (Կուշկա), արևադարձայիններում՝ 295 օրվա, առավելագույն ջերմաստիճանը համապատասխանաբար հասնում է 49,5°C և 58°Շ։ Արևի տակ ավազի մակերևույթը տաքանում է մինչև 90°Շ։ Ջերմաստիճանի տարեկան տատանումը 90°Շ է, օրականը՝ 30°Շ։ Տեղումների տարեկան միջին քանակը Միջին Ասիայի անապատներում 60–175 մմ է, Կենտրոնական Ասիայում՝ 9 մմ (Տակլա–Մական), արևադարձային անապատներում 100 մմ–ից պակաս։ Հյուսիսային և Հարավ– Արևմտյան Աֆրիկայի, ինչպես նաև Հարավային Ամերիկայի արևմուտքի անապատներում տարիներ շարունակ անձրևներ չեն տեղում, սակայն հազվադեպ լինում են տեղատարափներ։ Մակերեսային ջրերը (բացառությամբ «տարանցիկ» գետերի) գոյանում են մթնոլորտային տեղումներից և մնում մի քանի ժամ կամ առավելագույնը՝ մի քանի օր։ Ստորերկրյա ջրեր կան բոլոր անապատներում, գտնվում են փոքր խորություններում և աղի են։ Անուշահամ ջրերն առաջանում են գետերի կամ տեղումների ծծանցումից։ Բուսականության թույլ զարգացումն ու նոսր ծածկույթը, հիմնսւհողերի մերկությունն ու ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները նպաստում են ինտենսիվ հողմահարմանը՝ ընդհուպ ավազի և փոշու առաջացումը։
Տարածման շրջաններ
Անապատների բնական զոնան ընկած է մայրցամաքների բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային գոտիների ներքին շրջաններում։ Անապատները տարածված են բոլոր մայրցամաքներում (Անտարկտիդայում տիրապետում է Սառցային (անտարկտիկական սառցային անապատներ) զոնան)։
Կլիմա
Անապատների զոնան բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով, օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով։ Անապատներում գոլորշունակությունը մի քանի անգամ գերազանցում է տեղումների քանակին, խոնավության գործակիցը կազմում է 0,1 - 0,2։
Ամռանը շատ շոգ է։ Հուլիսի միջին ջերմաստիճանը +28 +30 °C է, իսկ առավելագույնը՝ +58,1 °C (Սահարա)։ Ավազը տաքանում է մինչև +80 °C։ Ձմռանը ցուրտ է։ Հունվարի միջին ջերմաստիճանը -5 -10 °C է, երբեմն՝ -50 °C (բարեխառն գոտում)։ Տարեկան տեղումները քիչ են, առավելագույնը՝ 100 - 200 մմ., իսկ որոշ անապատներում՝ 50 մմ.։ Տեղումների մեծ մասը դիտվում է գարնանը։
Հողեր
Անապատային զոնային հատուկ են գորշ-անապատային հողերը, որոնք հումուսով շատ աղքատ են։ Ընդարձակ տարածքներ են կազմում ավազային ու քարքարոտ տարածքները։ Շատ են աղուտներն ու աղատաշտակները։
Անապատների բուսազուրկ տարածքներում քամին առաջացնում է բարխաններ, դյուներ (ավազաթմբեր)։
Բուսական աշխարհ
Զոնայում բուսականությունը շատ աղքատ է։ Բույսերը քսերոֆիլ են, ունեն երկար առանցքային արմատներ՝ հարմարված չոր ցամաքային կլիմային։ Ուղտափուշի վերգետնյա մասը 1 - 1,5 մ. է, իսկ առանցքային արմատը՝ 10 - 15 մ.։ Բույսերից շատերը զուրկ են տերևներից։
Անապատներում տարածված է սաքսաուլը, ուղտափուշը, օշան, օշինդրը, անապատային ակացիան, կակտուսները, անապատային բոշխը, վելվիչին, էֆեմերները, էֆեմերոիդները։
Անապատով հոսող գետերի հուների երկարությամբ սովորաբար աճում է փարթամ բուսականություն (բարդի, ուռենի, բոշխ, կաղամախի, եղեգ և այլն)։ Ոռոգելի օազիսների մշակովի բույսերն ունեն ապրանքային բարձր արժեք։ Այս շրջաններին անվանում են թուգայներ։
Կենդանական աշխարհ
Անապատային զոնայի կենդանական աշխարհը նույնպես աղքատ է։ Կենդանիները հարմարված են շոգ ու չոր կլիմայական պայմաններին։ Ուղտը մեկ շաբաթ կարող է առանց ջրի դիմանալ։ Որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են սննդի մեջ եղած ջրի քանակով։ Վայրի ավանակը՝ Կուլան ծարավը հագեցնելու համար ժամում անցնում է 60 կմ. տարածք։
Անապատներում շատ են սողունները (մողեսներ, օձեր), կրծողները (ավազամկներ, գետնասկյուռներ, ճագարամկներ), սարդերը, կարիճները։ Երբեմն հանդիպում են այծքաղներ, ջայլամ, բորենի, անապատային աղվես, առյուծ (հազվադեպ), իսկ գետափնյա փարթամ բուսականության պայմաններում՝ վագրեր, վարազներ, եղեգնակատուներ։
Յուրացում
Քաղցրահամ ջրի առկայության դեպքում անապատները կարող են դառնալ մշակովի տարածքներ, որոնք կոչվում են օազիսներ։ Այստեղ մշակում են բամբակ, բրինձ, խաղող, նուռ, թուզ, սեխ, ձմերուկ։ Ոռոգման և պարարտացման դեպքում օազիսներում տարեկան կարելի է ստանալ 2 - 3 բերք։
Խոշոր անապատներ
Անվանում | Տարածք, հազ. կմ² | Առավելագույն բարձրություն, մ. | Առավելագույն ջերմաստիճան, °С | Նվազագույն ջերմաստիճան, °С | Տեղումների տարեկան միջին քանակը, մմ. |
---|---|---|---|---|---|
Միջին Ասիա և Ղազախստան | |||||
Կարակում | 350 | 100 - 500 | + 50 | −35 | 70 - 100 |
Ուստյուրտ և Մանգիստաու | 200 | 200 - 300 | + 42 | −40 | 80 - 150 |
Կզլկում | 300 | 50 - 300 | + 45 | −32 | 70 - 180 |
Մերձարալական Կարակում | 35 | 400 | + 42 | −42 | 130 - 200 |
Բետպակ-Դալա | 75 | 300 - 350 | + 43 | −38 | 100 - 150 |
Մույունկում | 40 | 100 - 660 | + 40 | −45 | 170 - 300 |
Կենտրոնական Ասիա | |||||
Տակլա Մական | 271 | 800 - 1500 | + 37 | −27 | 50 - 75 |
Ալաշան | 170 | 800 - 1200 | + 40 | −22 | 70 - 150 |
Բեյշան | 175 | 900 - 2000 | + 38 | −24 | 40 - 80 |
Օրտոս | 95 | 1100 - 1500 | + 42 | −21 | 150 - 300 |
Ցայդամ | 80 | 2600 - 3100 | + 30 | −20 | 50 - 250 |
Գոբի | 1050 | 900 - 1200 | + 45 | −40 | 50 - 200 |
Իրանական բարձրավանդակ | |||||
Դաշտե-Կևիր | 55 | 600 - 800 | + 45 | −10 | 60 - 100 |
Դաշտե-Լուտ | 80 | 200 - 800 | + 44 | −15 | 50 - 100 |
Ռեգիստան | 40 | 500 - 1500 | + 42 | −19 | 50 - 100 |
Արաբական թերակղզի և Մերձավոր Արևելք | |||||
Ռուբ-էլ-Խալի | 60 | 100 - 500 | + 47 | −5 | 25 - 100 |
Մեծ Նեֆուդ | 80 | 600 - 1000 | + 54 | −6 | 50 - 100 |
Դեխնա | 54 | 450 | + 45 | −7 | 500 - 100 |
Սիրիական անապատ | 101 | 500 - 800 | + 47 | −11 | 100 - 150 |
Հյուսիսային Աֆրիկա | |||||
Սահարա | 7000 | 200 - 500 | + 59 | −5 | 25 - 200 |
Լիբիական անապատ | 1934 | 100 - 500 | + 58 | −4 | 25 - 100 |
Նուբիական անապատ | 1240 | 350 - 1000 | +53 | −2 | 25 |
Հարավային Աֆրիկա | |||||
Նամիբ | 150 | 200 - 1000 | + 40 | −4 | 2 - 75 |
Կալահարի | 600 | 900 | + 42 | −9 | 100 - 500 |
Կարու | 120 | 450 - 750 | + 44 | −11 | 100 - 300 |
Հինդուստան թերակղզի | |||||
Թար | 300 | 350 - 450 | + 48 | −1 | 150 - 500 |
Թխալ | 26 | 100 - 200 | + 49 | −2 | 50 - 200 |
Հյուսիսային Ամերիկա | |||||
Մեծ Ավազան | 1036 | 100 - 1200 | + 41 | −14 | 100 - 300 |
Մոհավե | 30 | 600 - 1000 | + 56,7 | −6 | 45 - 100 |
Սոնորա | 355 | 900 - 1000 | + 44 | −4 | 50 - 250 |
Չիուաուա | 100 | 900 - 1800 | + 42 | −6 | 75 - 300 |
Հարավային Ամերիկա | |||||
Ատակամա | 90 | 300 - 2500 | + 30 | −15 | 10 - 50 |
Պատագոնիա | 400 | 600 - 800 | + 40 | −21 | 150 - 200 |
Ավստրալիա | |||||
Մեծ Ավազային անապատ | 360 | 400 - 500 | + 44 | + 2 | 125 - 250 |
Գիբսոնի անապատ | 240 | 300 - 500 | + 47 | 0 | 200 - 250 |
Մեծ Վիկտորիա անապատ | 350 | 200 - 700 | + 50 | −3 | 125 - 250 |
Սիմպսոնի անապատ | 300 | 0 - 200 | + 48 | −6 | 100 - 150 |
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անապատներ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Անապատներ» հոդվածից (հ․ 1, էջ 367 )։ |