«Վոլգյան Բուլղարիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Պատմական երկիր | Անվանում = Կամա-վոլգյան Բուլղարիա <br> Волжка България <br> Атӑлçи́ Пӑлха́р | Նախորդ...»:
(Տարբերություն չկա)

14:11, 3 Հուլիսի 2016-ի տարբերակ

Կամա-վոլգյան Բուլղարիա
Волжка България
Атӑлçи́ Пӑлха́р
 Մեծ Բուլղարիա Ոսկե հորդա 
Քարտեզ

Կամա-վոլգյան Բուլղարիա, Միջին Պովոլժիեի և Մերձկամայան ժողովուրդների առաջին պետական միավորումը։ Կազմավորվել է 10-րդ դարում՝ ուգրո-ֆիննական ցեղերի մասնակցությամբ։

Պատմություն

Տակավին՝ 7-րդ դարում Դոնի և Կուբանի միջև ստեղծվել էր Մեծ Բուլաղարի պետությունը, որի քայքայումից հետո նրա թյուրքալեզու բնակիչները՝ բուլղարները, զանգվածաբար տեղափոխվել են Միջին Պովոլժիե և վճռական դեր խաղացել Կամա-վոլգյան Բուլղարիայի ձևավորման մեջ։ 920-ական թվականներին Բուլղար քաղաքի խան Ալմասը միավորել է բուլղարական ցեղերին։

Խազարների ու ներքին թշնամիների դեմ մղած պայքարում նա հենվել է արաբների վրա։ 922 թվականին խալիֆա Սուքթադիրը (908– 932) պատգամավորություն է ուղարկել Ալմասի մոտ՝ մահմեդականություն ընդունելու և անվանապես խալիֆային ենթարկվելու առթիվ։

Պատգամավորության մեջ եղած արաբ մատենագիր Իբն–Ֆադլանը նկարագրում է բուլղարների կենցաղը, գրում, որ նրանք ապրում էին վրաններում, իսկ թագավորի ընդարձակ վրանի մեծ մասը պատած էր հայկական գորգերով։ 10-րդ դարի հայերի և Կամա-վոլգյան Բուլղարիայի միջև կային առևտրական կապեր, որոնք ավելի են ծավալվել արաբական խալիֆայության հետ հիշյալ պայմանագրի կնքումից հետո։

Կամա-վոլգյան Բուլղարիան գտնվելով Արևելյան Եվրոպան Արևելքի հետ կապող առետրական ուղիների վրա, 10-րդ դարում աշխույժ ամուր առևտրական կապերի մեջ էր խալիֆայության հետ՝ Բյուզանդիայի և Ռուսիայի հետ։ Բուլղար քաղաքում առաջացել է հայկական գաղութ։ Կամա-վոլգյան Բուլղարիայում եղել են նաե հայ զինվորականներ։

1241 թվականին Կամա-վոլգյան Բուլղարիան նվաճել են մոնղոլ-թաթարները և կազմել Ոսկե Հորդայի մասերից մեկը՝ պահպանելով որոշ ինքնավարություն։ 13-րդ դարի 2-րդ կեսից Կամա-վոլգյան Բուլղարիայի քաղաքները կրկին դարձել են առևտրի ու արհեստագործության խոշոր կենտրոններ, որտեղ մեծ դեր են կատարել նաև ռուս և հայ արհեստավորները, առևտրականները (հատկապես Բուլղարում և Կամա-վոլգյան Բուլղարիայի հյուսիսային կենտրոն Կազանում)։

1430-ական թվականներին Կամա-վոլգյան Բուլղարիայի մեծ մասը նվաճել են ռուս իշխանները։ Ինքնուրույն է մնացել միայն Կազան քաղաքը, որը դարձել է խանության կենտրոն։

Գրականություն

  • Смирнов А․ П․, Волжские бул– гары, М․, 1951․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։