«Սուրեն Սպանդարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: == Կյանքը == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Սուրէն Սպանդարեան}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
[[Պատկեր:Suren spandaryan.jpg|մինի|250px|Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի հրապարակում]]
[[Պատկեր:Suren spandaryan.jpg|մինի|250px|Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի հրապարակում]]

05:52, 2 Հուլիսի 2016-ի տարբերակ

Սուրեն Սպանդարյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3 (15), 1882[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էսեպտեմբերի 24, 1916(1916-09-24) (33 տարեկան)
Մահվան վայրԿրասնոյարսկ, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանԵրրորդության գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա (1902)[1], Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1903)[1] և Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ[1]
Մասնագիտությունհրապարակախոս, լրագրող, խմբագիր, հասարակական գործիչ, հեղափոխական և գրական քննադատ
ԱմուսինՕլգա Սպանդարյան
Ծնողներհայր՝ Սպանդար Սպանդարյան[1]
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
ԵրեխաներՍտեփան Սպանդարյան
 Suren Spandarjan Վիքիպահեստում
Պատկեր:Suren spandaryan.jpg
Սուրեն Սպանդարյանի արձանը Գարեգին Նժդեհի հրապարակում

Սուրեն Սպանդարի Սպանդարյան (1882, դեկտեմբերի 3 - 1916, սեպտեմբերի 11), հայ հասարակական-քաղաքական գործիչ, լրագրող, գրաքննադատ։ Սպանդար Սպանդարյանի որդին, Ստեփան Սպանդարյանի հայրը։ ՌՍԴԲԿ անդամ 1901-ից։

Կենսագրություն

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան (1902)։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի պատմաբանասիրական (1902-03), ապա՝ իրավաբանական ֆակուլտետներում, հաճախել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանի պարապմունքներին։ Տիրապետել է հայերեն, ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, գերմաներեն և այլ լեզուների։ Եղել է ՌՍԴԲԿ Կովկասյան միության կոմիտեի կազմում։ Սպանդարյանը 1906-ի օգոստոսին Ստեփան Շահումյանի հետ ղեկավարել է Ալավերդու պղնձահանքերի բանվորների գործադուլը։

Սպանդարյանը ղեկավար մասնակցություն է ունեցել Անդրկովկասի բոլշևիկյան մամուլի ստեղծման ու զարգացման գործում։ Ստեփան Շահումյանի և Սարգիս Կասյանի հետ խմբագրել է «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» հայկական բոլշևիկյան թերթերը և գրել է բազմաթիվ հոդվածներ։

1907-ի սկզբին Սպանդարյանը կուսակցական աշխատանքի է ուղարկվել Բաքու. ընտրվել է Բաքվի կոմիտեի անդամ և քաղաքական կուսակցական կազմակերպիչ։ Մասնակցել է «Բակինսկի ռաբոչի», «Գուդոկ» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ թերթերի հրատարակությունը։ Քանիցս ձերբակալվել է, իսկ 1909-ի օգոստոսին աքսորվել Բաքվի նահանգից։ 1910-ի հունվարից գործել է Թիֆլիսում, ղեկավարել «Կուրյեր կոպեյկա», «Լիստոկ կոպեյկա» (երկուսն էլ՝ ռուսերեն) և այլ լեգալ թերթեր, աշխատակցել է բոլշևիկյան «Զվեզդա» (ռուսերեն) լրագրին։ 1912-ի հունվարին, որպես Բաքվի կազմակերպության պատգամավոր, մասնակցել է ՌՍԴԲ(բ) կ VI (Պրահայի) կոնֆերանսին։ Ընտրվել է ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի և նրա ռուսաստանյան բյուրոյի անդամ։ Կոնֆերանսից հետո մեկնել է Լայպցիգ, մասնակցել ՌՍԴԲ(բ) կ կենտկոմի ու Պետական Դումայում սոցիալ-դեմոկրատ խմբակցության ներկայացուցիչների խորհրդակցությանը։

1912-ին վերադարձել է արտասահմանից, մասնակցել IV Պետական դումայի բոլշևիկյան նախընտրական քարոզարշավին, Թիֆլիսում կազմակերպել է ընդհատակյա տպարան։ 1912-ի մայիսին ձերբակալվել և բանտարկվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։ 1913-ի մայիսին դատապարտվել է ցմահ աքսորի՝ Սիբիր, որտեղ (Կրասնոյարսկ) էլ մահացել է։[2]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2007. էջ էջ 487.