«Լիսաբոնի գիտությունների ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կազմակերպություն |անվանում = Լիսաբոնի գիտությունների ակադեմիա |բնագիր անվանում = Academ...»:
 
Տող 104. Տող 104.
== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.acad-ciencias.pt/ Պաշտոնական վեբ կայք] {{ref-pt}}
* [http://www.acad-ciencias.pt/ Պաշտոնական վեբ կայք] {{ref-pt}}

[[Կատեգորիա:Պորտուգալիայի մշակույթ]]

19:15, 30 Հունիսի 2016-ի տարբերակ

Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Изображение логотипа
Տեսակգիտությունների ակադեմիա և լեզվի կարգավորող
Երկիր Պորտուգալիա
ՀապավումACL
ԿարգախոսNisi utile est quod facimus stulta est gloria
Հիմնադրված1779 թվականի դեկտեմբերի 24
Գլխադասային գրասենյակԼիսաբոն, Պորտուգալիա
Վերադաս կազմակերպությունGovernment of Portugal?
ՀիմնադիրՄարիա I (Պորտուգալիայի թագուհի)
Պարգևներ
Սանտիագոյի թուր շքանշանի Մեծ խաչ
Կայքacad-ciencias.pt

Լիսաբոնի գիտությունների ակադեմիա (պորտ.՝ Academia das Ciências de Lisboa), բարձրագույն գիտական հաստատություն Պորտուգալիայում, որի գլխավոր նպատակը գիտական հետազոտությունների աջակցությունը և պորտուգալական մշակույթի տարածումը:

Ակադեմիայի ղեկավար մարմինը հանդիսանում է ադմինիստրատիվ խորհուրդը, որի նախագահը Ադրիանո Ժոզե Ալվեշ Մորեյրան է, իսկ գլխավոր քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան:

Պաատմություն

Գրություն շենքի ճակատային հատվածում

Լիսաբոնի գիտությունների ակադեմիան հիմնադրվել է Լուսավորության դարաշրջանում` Մարիա Առաջինի գահակալության ժամանակ` 1779 թվականի դեկտեմբերի 24-ին որպես «գիտությունների արքայական ակադեմիա» (պորտ.՝ Academia Real das Ciências)[1]: Ակադեմիայի առաջին նախագահը եղել է Ջոաո Կառլոս դե Բրագանսան, երկրորդը` դուքս Լաֆոենսը, իսկ ակադեմիայի առաջին քարտուղարը` Ժոզե Կորեյա դե Սերան[2][3][4]:

Ի սկզբանե ակադեիան բաղկացած էր 3 բաժնից` ճշգրիտ գիտությունների, բնական գիտությունների և գեղարվեստի: 1851 թվականին առաջին երկու բաժինները միացան, և ակադեմիան բաղկացած էր երկու բաժնից` բնական և հումանիտար գիտությունների[5]:

Իր պատմության ընթացքում ակադեմիայի պաշտոնական տեղակայումը եղել է 6 վայրերում: Այժմ ակադեմիան գտնվում է Լիսաբոնում` Հիսուսի վանքում` Բայրու-Ալթուի ստորի հատվածում:

1910 թվականի հեղափոխությունից հետո ակադեմիան վերանվանվեց Լիսաբոնի գիտությունների ակադեմիա[6]:

Կառուցվածքը

Ակադեմիայի յուրաքանչուր մաս ունի իր ենթակառուցվածքների շարքը, որոնցում կան 30 ակադեմիկոսներ և 60 անդամ-օգնականներ, ինչպես նաև օտարերկրացի անդամներև ակադեմիայի պատվավոր անդամներ:

Բնական և ճշգրիտ գիտությունների բաժին

Բաժնի նախագահը հանդիսանում է Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի փոխնախագահ Էդուարդո Ռոմանո դե Արանտեշ Օլիվեյրան, բաժնի փոխնախագահը Արմանդո Պոմբեյրոն է, քարտուղարը` Բրիտալդո Ռոդրիգեշը, քարտուղարի փոխարինողը` Մարիա Մանուելա Շավեշը:

Բաժինն իր մեջ ներառում է հետևյալ մասերը`

Հումանիտար գիտությունների բաժին

Լիսաբոնի գիտությունների ակադեմիայի ադմինիստրատիվ խորհրդի նախագահ Ադրիանո Մորեյրան հհանդիսանում է նաև բաժնի նախագահը, իսկ փոխնախագահը Արթուր Անելմոն է, բաժնի քարտուղարը` Անտոնիու Դիաշ Ֆարինիան, քարտուղարի փոխարինողը` Ժուստինո Մենդեշ դե Ալմեյրան:

Բաժինն իր մեջ ներառում է հետևյալ մասերը.

Ակադեմիայի ինստիտուտներ

Ակադեմիան ունի երկու հիմանական ինստիտուտներ

  • Բարձրագույն հետազոտությունների ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Altos Estudos), տնօրեն` Ադրիանո Մորեյրա, հետազոտությոններ է կատարում բնական և հումանիտար գիտությունների բնագավառներում
  • Պորտուգալերենի լեզվաբանության ինստիտուտ (պորտ.՝ Instituto de Lexicologia e Lexicografia da Língua Portuguesa), տնօրեն` Արթուր Անսելմո, աշխատանքներ է տանում պորտուգալերենի պահպանման և տարածման բնագավառում: Ինստիտուտի կողմից կատարված աշխատանքներից է ժամանակակից պորտուգալերենի բառարանը:

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ