«Սիմոն Բոլիվար»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Էջում կատարվել է ավելացում Սիմոն Բոլիվարի կենսագրական տվյալների և գործունեության վերաբերյալ:
Տող 36. Տող 36.


Ազատագրել է իսպանական գերիշխանությունից [[Վենեսուելա]]ն, [[Նոր Գրանադա]]ն (Հյուսիսային [[Կոլումբիա]] ու [[Պանամա]]), [[Կիտո]] գավառը (ժամանակակից [[Էկվադոր]]), [[1819]]-[[1830]] թվականներ այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ [[1824]] թվականին ազատագրել է [[Պերու]]ն ու կանգնել Վերին Պերույի տարածքում ստեղծված [[Բոլիվիա]] հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին ([[1825]])։ [[Վենեսուելայի Ազգային կոնգրես]]ը [[1813]] թվականին նրան հռչակել է Ազատիչ ({{lang-es|El Libertador}})։
Ազատագրել է իսպանական գերիշխանությունից [[Վենեսուելա]]ն, [[Նոր Գրանադա]]ն (Հյուսիսային [[Կոլումբիա]] ու [[Պանամա]]), [[Կիտո]] գավառը (ժամանակակից [[Էկվադոր]]), [[1819]]-[[1830]] թվականներ այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ [[1824]] թվականին ազատագրել է [[Պերու]]ն ու կանգնել Վերին Պերույի տարածքում ստեղծված [[Բոլիվիա]] հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին ([[1825]])։ [[Վենեսուելայի Ազգային կոնգրես]]ը [[1813]] թվականին նրան հռչակել է Ազատիչ ({{lang-es|El Libertador}})։

=== Վաղ տարիները ===
Սիմոն Բոլիվարը ծնվել է 1783թ. հուլիսի 24-ին ազգությամբ բասկ, ազնվական [[Կրեոլներ|կրեոլ]] Խուան Վինսենտե Բոլիվարի ընտանիքում: [[Իսպանիա|Իսպանիայից]] [[Հարավային Ամերիկա]] տեղափոխված Բոլիվարների ընտանիքն ակտիվ դերակատարություն էր ստանձնել [[Վենեսուելա|Վենեսուելայի]] հասարակական կյանքում: Սիմոն Բոլիվարը վաղ  հասակում կորցրել է ծնողներին: Ապագա հեղափոխականի դաստիարակության և աշխարհայացքի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Բոլիվարի ավագ ընկեր և հայտնի լուսավորիչ [[Սիմոն Ռոդրիգեսը]]: 1799թ. Սիմոնի ազգականներն որոշեցին ուղարկել նրան [[Մադրիդ]]` հեռու անհանգիստ [[Կարակաս|Կարակասից]]: Մադրիդում Սիմոն Բոլիվարն ուսումնասիրեց իրավաբանություն, ապա այցելեց [[Իտալիա]], [[Շվեյցարիա]], [[Գերմանիա]], [[Անգլիա]] և [[Ֆրանսիա]]: 1805թ. Բոլիվարն այցելեց [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]], որտեղ էլ նրա մոտ ձևավորվեց իսպանական տիրապետությունից Հարավային Ամերիկայի ազատագրման գաղափարը: 

=== Վենեսուելական հանրապետությունը ===
Բոլիվարն ակտիվ մասնակցություն ունեցավ [[Վենեսուելա|Վենեսուելայում]] իսպանական տիրապետության տապալման (19 ապրիլի 1810թ.) և նրա անկախ հանրապետություն հռչակման գործում (5 հուլիսի 1811թ.): Նույն թվականին Բոլիվարը հեղափոխական [[խունտայի]] (ժողովրդական ժողով) կողմից ուղարկվեց [[Լոնդոն]] բրիտանական կառավարությունից օգնություն ստանալու նպատակով: Վերջինս սակայն գերադասեց պահպանել չեզոքություն: Բոլիվարը [[Լոնդոն|Լոնդոնում]] թողեց [[Լուի Լոպես Մենդեսին]] [[Վենեսուելա|Վենեսուելայի]] անունից զինվորների վարձակալության համար բանակցությունները շարունակելու և վերադարձավ [[Վենեսուելա]]: Շուտով իսպանացի գեներալ [[Մոնտեվերդեն]] օգնության խնդրանքով դիմեց [[Վենեսուելա|Վենեսուելայի]] տափաստան-լյանոսների կիսավայրենի բնակիչներին` ռազմատենչ լյաներոսներին: Լյաներոսների ոչ կանոնավոր ուժերի գլուխ նաշանակվեց աստուրիացի [[Խոսե Թոմաս Բովեսը]]: Պատերազմն ընդունեց չափազանց դաժան բնույթ, ինչին Բոլիվարը պատասխանեց գերիներին սպանելու հրամանով: Իսպանացիների կողմից Բոլիվարի բանակի ջախջախումից հետո նա 1812թ. հաստատվեց [[Նոր Գրանադայում]] (այժմյան [[Կոլումբիա|Կոլումբիան]]): Սակայն հաջորդ տարվա սկզբներին Բոլիվարը վերադարձավ, իսկ 1813թ. օգոստոսին նրա զորքերը գրավեցին [[Կարակաս]]<nowiki/>ը: Այստեղ նա հանդիսավոր կերպով հռչակվեց «Վենեսուելայի ազատարար» (El Libertador): Բոլիվարի գլխավորությամբ ձևավորվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը: Սակայն չիրականացնելով հասարակության ստորին հատվածների շահերից բխող բարեփոխումներ նա չկարողացավ ստանալ նրանց աջակցությունը և 1814թ. կրկին պարտություն կրեց: Իսպանական զորքերի ճնշման տակ 1814թ. հուլիսի 6-ին Բոլիվարի զորքերը լքեցին [[Կարակաս|Կարակասը]], իսկ Բոլիվարը հեռացավ երկրից` հաստատվելով [[Ճամայկա|Ճամայկայում]]:


== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==

16:00, 28 Հունիսի 2016-ի տարբերակ

Սիմոն Բոլիվար
Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco
Դրոշ
Դրոշ
(1-ին) Մեծ Կոլումբիայի նախագահ
սեպտեմբեր, 1821 - մայիսի 4, 1830
Դրոշ
Դրոշ
(1-ին) Բոլիվիայի նախագահ
օգոստոսի 11, 1825 - դեկտեմբերի 29, 1825
Դրոշ
Դրոշ
(6-րդ) Պերուի նախագահ
փետրվարի 17, 1824 - հունվարի 28, 1827
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և սպա
Դավանանք Regular Masonic jurisdictions?
Ծննդյան օր հուլիսի 24, 1783(1783-07-24)[1][2][3][…]
Ծննդավայր Կարակաս, Captaincy General of Venezuela, Իսպանական կայսրություն[4]
Վախճանի օր դեկտեմբերի 17, 1830(1830-12-17)[1][2][3][…] (47 տարեկան)
Վախճանի վայր Սուրբ Պետրոս Ալեքսանդրացու կինտա, Magdalena Department, Գրան Կոլումբիա
Թաղված Cathedral of Santa Marta, Caracas Cathedral և Panteon Nacional
Քաղաքացիություն  Իսպանիա,  Վենեսուելա, Էկվադոր,  Բոլիվիա և  Գրան Կոլումբիա
Հայր Juan Vicente Bolívar y Ponte?
Մայր María Concepción Palacios Aguirre Ariztía - Sojo Blanco Herrera?
Ամուսին María Teresa del Toro y Alayza?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սիմոն Բոլիվար (իսպ.՝ Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar de la Concepción y Ponte Palacios y Blanco), (հուլիսի 24, 1783, Կարակաս, Վենեսուելա - դեկտեմբերի 17, 1830, Սանտա-Մարտա, Կոլումբիա), լատինամերիկյան զինվորական և պետական գործիչ, 1810–1826 թվականներին ընթացող Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ և հայտնի ղեկավարը։ Վենեսուելայի ազգային հերոս։ 1819–1822 թվականներին, մի շարք ճակատամարտերում ջախջախելով իսպանացիներին, Բոլիվարի բանակն ազատագրել է այժմյան Վենեսուելայի, Կոլումբիայի և Էկվադորի տարածքները), իսկ 1824 թվականին՝ Պերուն։

Ազատագրել է իսպանական գերիշխանությունից Վենեսուելան, Նոր Գրանադան (Հյուսիսային Կոլումբիա ու Պանամա), Կիտո գավառը (ժամանակակից Էկվադոր), 1819-1830 թվականներ այս տերությունների տարածքում ստեղծված Մեծ Կոլումբիայի նախագահ։ 1824 թվականին ազատագրել է Պերուն ու կանգնել Վերին Պերույի տարածքում ստեղծված Բոլիվիա հանրապետության գլուխ, որը կոչվել է իր պատվին (1825Վենեսուելայի Ազգային կոնգրեսը 1813 թվականին նրան հռչակել է Ազատիչ (իսպ.՝ El Libertador

Վաղ տարիները

Սիմոն Բոլիվարը ծնվել է 1783թ. հուլիսի 24-ին ազգությամբ բասկ, ազնվական կրեոլ Խուան Վինսենտե Բոլիվարի ընտանիքում: Իսպանիայից Հարավային Ամերիկա տեղափոխված Բոլիվարների ընտանիքն ակտիվ դերակատարություն էր ստանձնել Վենեսուելայի հասարակական կյանքում: Սիմոն Բոլիվարը վաղ  հասակում կորցրել է ծնողներին: Ապագա հեղափոխականի դաստիարակության և աշխարհայացքի ձևավորման վրա մեծ ազդեցություն է թողել Բոլիվարի ավագ ընկեր և հայտնի լուսավորիչ Սիմոն Ռոդրիգեսը: 1799թ. Սիմոնի ազգականներն որոշեցին ուղարկել նրան Մադրիդ` հեռու անհանգիստ Կարակասից: Մադրիդում Սիմոն Բոլիվարն ուսումնասիրեց իրավաբանություն, ապա այցելեց Իտալիա, Շվեյցարիա, Գերմանիա, Անգլիա և Ֆրանսիա: 1805թ. Բոլիվարն այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ նրա մոտ ձևավորվեց իսպանական տիրապետությունից Հարավային Ամերիկայի ազատագրման գաղափարը: 

Վենեսուելական հանրապետությունը

Բոլիվարն ակտիվ մասնակցություն ունեցավ Վենեսուելայում իսպանական տիրապետության տապալման (19 ապրիլի 1810թ.) և նրա անկախ հանրապետություն հռչակման գործում (5 հուլիսի 1811թ.): Նույն թվականին Բոլիվարը հեղափոխական խունտայի (ժողովրդական ժողով) կողմից ուղարկվեց Լոնդոն բրիտանական կառավարությունից օգնություն ստանալու նպատակով: Վերջինս սակայն գերադասեց պահպանել չեզոքություն: Բոլիվարը Լոնդոնում թողեց Լուի Լոպես Մենդեսին Վենեսուելայի անունից զինվորների վարձակալության համար բանակցությունները շարունակելու և վերադարձավ Վենեսուելա: Շուտով իսպանացի գեներալ Մոնտեվերդեն օգնության խնդրանքով դիմեց Վենեսուելայի տափաստան-լյանոսների կիսավայրենի բնակիչներին` ռազմատենչ լյաներոսներին: Լյաներոսների ոչ կանոնավոր ուժերի գլուխ նաշանակվեց աստուրիացի Խոսե Թոմաս Բովեսը: Պատերազմն ընդունեց չափազանց դաժան բնույթ, ինչին Բոլիվարը պատասխանեց գերիներին սպանելու հրամանով: Իսպանացիների կողմից Բոլիվարի բանակի ջախջախումից հետո նա 1812թ. հաստատվեց Նոր Գրանադայում (այժմյան Կոլումբիան): Սակայն հաջորդ տարվա սկզբներին Բոլիվարը վերադարձավ, իսկ 1813թ. օգոստոսին նրա զորքերը գրավեցին Կարակասը: Այստեղ նա հանդիսավոր կերպով հռչակվեց «Վենեսուելայի ազատարար» (El Libertador): Բոլիվարի գլխավորությամբ ձևավորվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը: Սակայն չիրականացնելով հասարակության ստորին հատվածների շահերից բխող բարեփոխումներ նա չկարողացավ ստանալ նրանց աջակցությունը և 1814թ. կրկին պարտություն կրեց: Իսպանական զորքերի ճնշման տակ 1814թ. հուլիսի 6-ին Բոլիվարի զորքերը լքեցին Կարակասը, իսկ Բոլիվարը հեռացավ երկրից` հաստատվելով Ճամայկայում:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Masur G. S. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. Боливар Симон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.

Արտաքին հղումներ

Բոլիվարի մասին Դպրոցական Մեծ Հանրագիտարանում

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Բոլիվար» հոդվածին։