Jump to content

«Սյունյաց մետրոպոլիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Սյունյաց մետրոպոլիտություն''' (610-1837), [[Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի|Հայաստանյայց առաքելական եկեղեցու]] հոգևոր-վարչատարածքային միավոր [[Մեծ Հայք]]ի [[Սյունիք (նահանգ)|Սյունիք]] նահանգում։ Եղել է Հայ եկեղեցու միակ մետրոպոլիտությունը։ Առաջացել է [[Դվինի երրորդ եկեղեցական ժողով]]ի որոշմամբ՝ 610 թվականին։ Հայոց կաթողիկոս [[Անանիա Ա Մոկացի]] իր «Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից» գրվածքում («Արարատ», 1897, էջ129էջ 129-144) առաջին անգամ Սյունյաց եպիսկոպոսին (Հակոբ Ա) հիշատակում մետրոպոլիտ կոչումով։ Սյունիքի առաջին մետրոպոլիտներից էր հոգևոր ու մշակութային գործիչ [[Ստեփանոս Սյունեցի]]ն (680-735)։
 
Հատկապես 11-15-րդ դարերում, երբ [[Ամենայն Հայոց Կաթողիկոս]]ության նստավայրը գտնվում էր [[պատմական Հայաստան]]ի սահմաններից դուրս, Սյունյաց մետրոպոլիտը համարվում էր [[Մեծ Հայք]]ի եպիսկոպոսների գլխավորը՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գերագահության ներքո։ [[1837]] թվականին ցարական կառավարության հրամանով Սյունյաց մետրոպոլիտությունը դադարեց գոյություն ունենալուց՝ վերածվելով եպիսկոպոսական թեմի։ Ըստ [[Ստեփանոս Օրբելյան]]ի՝ Սյունյաց աթոռը Հայոց կաթողիկոս [[Ներսես Ա Մեծ]]ից է ստացել մետրոպոլիտության իրավունք։
 
[[Կատեգորիա:Սյունիքի պատմություն]]
[[Կատեգորիա:Հայ առաքելական եկեղեցի]]
82 200

edits