«Միրհավ (պատմվածք)»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
'''Միրհավ''', [[Ակսել Բակունց]]ի պատմվածքներից, որ ընդգրկված է նրա պատմվածքների «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։
«Միրհավ» պատմվածքի հիման վրա [[1975]] թ. նկարահանվել է [[Այս կանաչ, կարմիր աշխարհը (ֆիլմ)|Այս կանաչ, կարմիր աշխարհը]] ֆիլմը, որի սցենարի հեղինակն է [[Հրանտ Մաթևոսյան]]ը։
 
== Բնութագիր ==
Կյանքն իմաստավորող անանց գեղեցկության, ապրեցնող կարոտի մի նուրբ ու հուզիչ պատկեր է այս պատմվածքը։ Բակունցի ոճին շատ բնութագրական է վերհուշային պատումը, որը խոսքին հաղորդում է անմիջականություն, անկեղծություն, բնականություն, հուզականություն։ Վերհուշը, որն առկա է նաեւ [[«Խոնարհ աղջիկը»]] պատմվածքում, «Միրհավում» ևս շատ նպատակային կիրառություն ունի։ Ապրած կյանքի մի պահը, սիրո անկրկնելի մի բռնկումը իմաստավորել է Դիլանի ամբողջ կյանքը, հիմա, աշնան հաճելիորեն ջերմացնող արեւի տակ, ծեր Դիլանի վերհուշը կարծես արթմնի երազ լինի, որը հոգու գաղտնիքների խոստովանություն է կյանքին հրաժեշտ տալուց առաջ։Սա Բակունցի այն եզակի պատմվածքներից է, որի մեջ գ եղեցկության հայտնագործությունը կատարվում է մթնաձորյան աշխարհում, այդ գեղեցկությունը դրսից եկած մարդու նկատածը չէ։
 
== Սյուժեն ==
Աշնան վերջին օրերին Դիլան դային սովորության համաձայն գնում է այգի՝ դուռ ու ցանկապատ ամրացնելու։ Աշնան արևի տակ նստած՝ Դիլան դային հիշում է իր երիտասարդ տարիները, առաջին սերը՝ Սոնային, որ թռավ միրհավի պես, «հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր»։
Դարձյալ գրեթե բառեր չկան պատկերվող սիրո համար։ Կա միայն հաճելիորեն ջերմացնող տաք լռություն, որը, սակայն, հասկանալի լռություն է, քանի որ ե՛ւ Դիլանը, ե՛ւ Սոնան Մթնաձորի մարդիկ են, լռության օրենքով դաստիարակված, եւ անխոս հասկանում են իրար
 
 
{{Վիքիդարան|Միրհավ}}
41

edits

Նավարկման ցանկ