«Ցեոլիթներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
հոդվածների ձուլում
Տող 5. Տող 5.


[[Կատեգորիա:Միներալներ]]
[[Կատեգորիա:Միներալներ]]


{{Stub}}

13:45, 13 Հունիսի 2016-ի տարբերակ

Ցեոլիթ

Ցեոլիթներ, (հուն․՝ zeo եռալ և lithos քար), միներալներ, [SiO4]4_ և [A1O4]5_ տետրաէդրերից կազմված բյուրեղային կառուցվածքով ալյումասիլիկատներ։ Ցեոլիտներ հանդիպում են բնության մեջ և ստացվում արհեստական եղանակով։ Ընդհանուր քիմիական կազմն է՝ Mex/n [AlxSiyO2(x+y)]• zH2O, որտեղ Me-ն մետաղն է, ո–ը՝ նրա օքսիդացման աստիճանը, x-ը՝ ալյումինի ատոմների թիվը, y-ը՝ սիլիցիումի ատոմների թիվը, z-ը՝ ջրի մոլեկուլների թիվը։ Բնական ցեոլիտները ընդգրկում են մոտ 30 միներալ։ Առավել կարևորներն են անալցիմը, լոմոնտիտը, նատրոլիտը, ֆոժազիտը։ Բնական ցեոլիտներն առաջացնում են ցանկացած բյուրեղագիտական համակարգի թափանցիկ, անգույն բյուրեղներ։ Կարծրությունը՝ 3,5-5,5, խտությունը՝ 2000-2200 կգ/մ³ (Ba պարունակող ցեոլիտներինը՝ 2500-2800 կգ/մ3։ Բնական ցեոլիտների հանքավայրեր կան Անդրկովկասում, Կամչատկայում, Նոր Զելանդիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։ ՀՀ-ում ցեոլիթների հարուստ պաշարներ կան Տավուշի և Շիրակի մարզերում։ Լայն տարածում ունեն սինթետիկ ցեոլիտները։ Դրանք բավական էֆեկտիվ սորբենտներ են, մոլեկուլային մաղեր և օժտված են ադսորբցիայի խիստ բարձր ընտրողականությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։