«Տեկտոնական շարժումներ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.


[[Կատեգորիա:Տեկտոնիկա]]
[[Կատեգորիա:Տեկտոնիկա]]


{{Stub}}

13:21, 13 Հունիսի 2016-ի տարբերակ

Տեկտոնական շարժումներ՝ երկրի (մոլորակների) արտաքին կոշտ թաղանթի (տեկտոնասֆերայի) և նրա առանձին մարզերի դարավոր խոշոր ձևափոխություններ (դեֆորմացիաներ) ու տեղափոխություններ, որոնք պայմանավորված են մոլորակի տիեզերական ակտիվությամբ։

Տեկտոնասֆերա

Տեկտոնասֆերայի բնական վիճակ է համարվում իզոստատիկ վիճակը, երբ նրա մեջ մտնող խոշոր զանգվածները տեղաբաշխվում են հիդրոստատիկ հավասարակշռության սկզբունքով, զանգվածների համակարգի պոտենցիալ էներգիան ձգտում է նվազագույնի և ապահովվում է համակարգի կայունությունը։ Վերջինիս կորուստն արտահայտվում է լիթոսֆերայի ռեգիոնալ կամ մոլորակային մասշտաբի խզումներով, ճկվածքներով, կամարաձև բարձրացումներով, ռիֆտերով ու ավլակոգեններով։ Այս տեկտոնական շառժումները կոչվում են դեստրուկտիվ շարժումներ (ըստ Հ․ Շտիլլեի)։ Նշված ուժերի ազդեցության տակ լիթոսֆերայի առանձին նեղ գոտիներում տեղի է ունենում լարումների կենտրոնացում, որի հետևանքով լիթոսֆերայի հաստվածքում առաջանում են խզման ու կատակլազի զոնաներ ու պլաստիկ շառնիներ (գեոսինկլինալային և գեոռիֆտոգեն զոնաներ), լիթոսֆերան տրոհվում է բլոկների, որոնք, մխրճված լինելով կիսահեղուկ աստենասֆերայի մեջ, տեկտոնական ցիկլի վերջում ձգտում են միմյանց հետ հավասարակշռվել իզոստազիայի սկզբունքով։ Տեկտոնասֆերայի զանգվածների շարժման մի ուրույն խումբ են կազմում ակնթարթային տեղաշարժերը և դրանց հետ կապված ցնցումները, որոնց ընդունված է անվանել սեյսմիկ շարժումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 643