«Գալարափող»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.


[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ]]
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ]]


{{Stub}}

12:16, 13 Հունիսի 2016-ի տարբերակ

Վալդհեռն

Վալդհոռն (գերմաներեն waldhorn - բառացի՝ անտառային եղջերափող), փողային մունդշտուկավոր երաժշտական գործիք։ Ծագել է որսորդական եղջերափողից։ Երկար, նեղ, օղակաձև կորացված փողը ավարտվում է կոնաձև փողալայնուկով։ Մունդշտուկը խորն է և նեղ, ձագարաձև։ Հնագույն վալդհոռնները մեխանիզմ չունեին և հնարավորություն էին տալիս արտաբերելու միայն բնական հնչյունաշարի տոները, յուրաքանչյուր տոնայնությամբ նվագելիս կիրառում էին առանձին գործիք։ 19-րդ դարի 2-րդ քառորդից տարածում են գտել քրոմատիկ վալդհոռնները, որոնցում գործիքի փողը երկարացվում է կափույրիկների միջոցով միացվող փողիկներով։

Ժամանակակից վալդհոռնները պատրաստվում են ֆա լարվածքի, հազվադեպ՝ սի բեմոլ։ Ֆա լարվածքի վալդհոռնի նվագամասը գրի է առնվում ջութակի բանալիում՝ ռեալ հնչողությունից կվինտա բարձր, հնչունածավալն է՝ կոնտրօկտավի սի-ից մինչև երկրորդ օկտավի ֆա-ն։ Վալդհոռնի տեմբրը առնական է և բանաստեղծական։ Վալդհոռնը մտնում է սիմֆոնիկ նվագախմբի կազմի մեջ (4-ից մինչև 6-8 և ավելի գործիք), ինչպես և կամերային անսամբլներում։ Կիրառվում է նաև որպես մենակատարող գործիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 230