«Պատմահամեմատական գրականություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 6. Տող 6.


[[Կատեգորիա:Գրաքննադատություն]]
[[Կատեգորիա:Գրաքննադատություն]]


{{Stub}}

09:29, 13 Հունիսի 2016-ի տարբերակ

Պատմահամեմատական գրականություն, գրական երեույթների ուսումնասիրման հատուկ եղանակ։ Ձևավորվել է 19-րդ դարում։ Հիմքում դրված է տարբեր դարաշրջանների և տարբեր ազգերի գրականությունների ու ժողովուրդների բանահյուսության ընդհանրությունների, նմանությունների ու փոխադարձ կապերի ուսումնասիրությունը։ Այդ կապերը կարող են լինել ինչպես կոնտակտային (փոխառումներ, ուղղակի ազդեցություններ, թարգմանություններ ու գնահատականներ), այնպես էլ տիպաբանական (տարբեր գրականությունների ու հեղինակների ստեղծագործության մեջ հանդես եկող նմանություններ, որոնք բխում են հասարակական կյանքի և արվեստի զարգացման օբյեկտիվ օրինաչափություններից)։

Ռուսաստանում պատմահամեմատական դպրոցի խոշորագույն դեմքը ակադեմիկոս Ա․ Վեսեչովսկին է («Պատմական պոետիկա», 1940 և այլն)։ Նախահոկտեմբերյան շրջանում համեմատական մեթոդը (կոմպարատիվիզմ) հաճախ չափազանցում էր գրական փոխառումների և ազդեցությունների դերը, թերագնահատում պատմությունը և ազգերի գործոնների նշանակությունը գրականության զարգացման մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 167