«Պատմական աշխարհագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 4. Տող 4.


[[Կատեգորիա:Պատմական աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Պատմական աշխարհագրություն]]


{{Stub}}

09:29, 13 Հունիսի 2016-ի տարբերակ

Պատմական աշխարհագրություն, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է որևէ երկրի կամ տարածքի ֆիզիկական, տնտեսական, քաղաքական և բնակչության աշխարհագրությունն ըստ դրանց պատմական զարգացման ժամանակաշրջանների։ Հարում է աշխարհագրական և պատմական գիտություններին։ Պատմական աշխարհագրությունն ընդգրկում է՝ այլ տվյալներ երկրի կամ շրջանի ֆիզիկական աշխարհագրական նկարագրությունը (մակերևույթը, կլիման, ջրագրությունը, հողաբուսական ծածկն ու կենդանական աշխարհը, օգտակար հանածոները և այլն), բնակչության աշխարհագրությունը (բնակչության առաջացումը, ձևավորումը, ազգագրական կազմը, տեղաբաշխումը, տեղաշարժերը), գյուղատնտեսության աշխարհագրությունը (արտադրության ու տնտեսական կապերի աշխարհագրությունն ըստ ճյուղերի և շրջանների), քաղաքների աշխարհագրությունը՝ ըստ պատմական ժամանակների քաղաքների ու վարչական բաժանումների բնութագրումն ու դրանց սահմանների պարզաբանումը, պատմությունը վայրերի աշխարհագրական դիրքի ճշտումների, քաղաքների, բնակավայրերի, բերդերի ու ամրոցների, մշակույթի կենտրոնների տեղաբաշխումը, հասարակական շարժումների աշխարհագրությունը և այլն։ Պատմական աշխարհագրության համար սկըզբնաղբյուրներ են ծառայում պատմագիրների ու ժամանակագիրների գրավոր վկայությունները, ճանապարհորդների օրագրերն ու նոթերը, տարբեր ժամանակներից մեզ հասած քարտեզները, նյութական մշակույթի մնացորդները, ժողովրդի ավանդություններն ու զրույցները, լեզվաբանական ու տոպոնիմիական նյութերը և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 162