«Շախսեյ-վախսեյ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ
Տող 2. Տող 2.


[[Կատեգորիա:Շիա իսլամ]]
[[Կատեգորիա:Շիա իսլամ]]


{{Stub}}

15:44, 12 Հունիսի 2016-ի տարբերակ

Շախսեյ-վախսեյ (պարսկական Շա՜հ Հուսեյն, վա՜խ Հուսեյն ողբից), շիա մուսուլմանների մոլեռանդ ողբահանդես՝ նվիրված Հուսեյն իմամի հիշատակին։ Նշվում է հիջրեթի մուհառմա ամսի 10-ին (680-ի այդ օրը Օմայան զորքերի դեմ Քերբելայի մարտում նահատակվել է Հուսեյնը՝ Ալի խալիֆայի որդին)։ Շախսեյ-վախսեյի թատերայնացված արարողությունների ժամանակ (2—3 օր) ներկայացվում են Հուսեյնի կյանքի ու նահատակման պատկերներ, մոլեռանդ հավատացյալներն իրենց խոշտանգում են սրերով, դաշույններով, խարազանում ծանր շղթաներով ևն։ 14-րդ դարից նշվում է պաշտոնապես։ Հետադեմ իշխանություններն ու հոգևորականները Շախսեյ-վախսեյի վայրենի սովորույթը օգտագործել են հավատացյալների մեջ կրոն, մոլեռանդություն և այլադավան ժողովուրդների դեմ թշնամանքներ բորբոքելու համար։ Շախսեյ-վախսեյը պահպանվում է Իրանում և այլուր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 415