«Կանգուն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ կետադրական
Տող 10. Տող 10.


[[Կատեգորիա:Երկարության չափման միավորներ]]
[[Կատեգորիա:Երկարության չափման միավորներ]]


{{Stub}}

13:54, 10 Հունիսի 2016-ի տարբերակ

Կանգուն, երկարության հին միավոր, չափի ձող։ Տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների օգտագործած կանգուն համապատասխանել է արմունկից մինչև բացված ձեռքի միջամատի ծայրը, անրակից մինչև արմունկը, անրակից մինչև միջամատի ծայրը եղած երկարությանը։ Հիշվել է անանուն պատմիչի մոտ (7-րդ դար) և հավասար է եղել 0,76704 մ։

Եգիպտոսում կիրառվել է, այսպես կոչված, արքայական կանգուն, որը համապատասխանել է 0,532 մ։ Հայկական աղբյուրներում կանգունի և երկարության այլ միավորների առնչությունը հետևյալն է՝

1 կանգունը = 1/300 պարսից ատցարեզ = 1/2 քայլ = 1/2100 մղոն։

Ռուսական գրավոր աղբյուրներում կանգունը հիշատակվել է 11-րդ դարից և հավասար է եղել 455-475 մմ։

Գրականություն

  • Մանանդյան Հ., Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, 1930։
  • Նույնի, Երատոսթննեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, 1934։