«Դարդանելի նեղուց»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Միջերկրական ծովի նեղուցներ ՀոթՔաթ գործիքով |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 21. | Տող 21. | ||
[[Կատեգորիա:Թուրքիայի նեղուցներ]] |
[[Կատեգորիա:Թուրքիայի նեղուցներ]] |
||
[[Կատեգորիա:Միջերկրական ծովի նեղուցներ]] |
[[Կատեգորիա:Միջերկրական ծովի նեղուցներ]] |
||
{{Stub}} |
14:55, 6 Հունիսի 2016-ի տարբերակ
Դարդանելի (նաև Գելոսպոնտ, թուրքերեն՝ Çanakkale boğazi), նեղուց Եվրոպական Գալիպոլյան կղզիների (Թուրքիա) և Փոքր Ասիայի հյուսիս-արևմտյան մասի միջև։
Նեղուցը միացնում է Էգեյան ծովը Մարմարա ծովի հետ, իսկ Բոսֆորի հետ միասին, նաև Սև ծովին։ Հին անվանումը եղել է Գելեսպոնտ՝ լատին․՝ Hellespontus։ Իր ժամանակաից անվանումը ստացել է Դարդանիա քաղաքի անվանումից, որը գտնվում է Իդա լեռան վրա։
Նեղուցի երկարությունը կազմում է մոտ 65 կմ, լայնությունը 1,3-ից 6 կմ, միջին խորությունը 50 մ է։
Անվանում
Կոչվում է Դարդանուս քաղաքի անունով, որն իր անվանումը ստացել է դարդաններ ցեղի անունից (նեղուցի ափին ապրած դարդանները եղել են տրոյացիների դաշնակիցը)։ Հին հունական անվանումը եղել է Հելլեսպոնտոս, որը բառացի նշանակել է «Հելլայի ծով»։
Ըստ հին հունական ավանդության՝ այդ անվանման առաջացումը կապվում է Հելլայի անվան հետ, որն այնտեղ ծովն է ընկել իր չար, խորթ մորից Կոլխիդա փախչելիս։ Նեղուցի թուրքական անվանումն է Չանաքկալե բողաղ՝ ափին գտնվող Չանաքկալե քաղաքի անունից։ Իսկ բողազ նշանակում է նեղուց։[1]
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դարդանելի նեղուց կատեգորիայում։ |