«Բանատող»–ի խմբագրումների տարբերություն
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: վ: → վ։ (3) oգտվելով ԱՎԲ |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 26. | Տող 26. | ||
[[Կատեգորիա:Գրականագիտություն]] |
[[Կատեգորիա:Գրականագիտություն]] |
||
{{Stub}} |
13:00, 6 Հունիսի 2016-ի տարբերակ
Բանատող (բանաստեղծական տող), չափածո ստեղծագործության հիմնական տարրերից մեկը, որը գրությամբ և արտասանությամբ առանձնացվում է իբրև ինքնուրույն միավոր։ Տարբեր տաղաչափական համակարգերում տողերի հավասարության պայմանը տարբեր է` մերթ վանկերի կամ շեշտերի թվի հավասարությունը, մերթ արտասանության ժամանակամիջոցի հավասարությունը և այլն։ Բանատողը կարող է լինել ինքնուրույն նախադասություն.
Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք,
Հրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի... |
Բայց կարող է լինել և այնպես, որ մի քանի տող միասին կազմում են մեկ նախադասություն.
Բազմած լուսնի նուրբ շողերին,
Հովի թևին թռչելով, Փերիները սարի գլխին Հավաքվեցին գիշերով։ |
Վերջապես, տողի մեջ կարող են լինել նաև մեկից ավելի նախադասություններ.
Ծաղրուծանա՞կ է։ Կատա՞կ է հիմար։ |
Բանաստեղծական տողը չափածոյի ռիթմի հիմնական միավորն է, քանի որ հենց հավասար տողերի պարբերական կրկնությունից է առաջանում ոտանավորի ռիթմը։
Աղբյուրներ
- Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան, էջ 48