«Հայերը Բաքվում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 17. Տող 17.


== Հասարակական-քաղաքական կյանքը ==
== Հասարակական-քաղաքական կյանքը ==

Համայնքում գործել են թատերական խմբեր, երաժշտական համույթներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ, նաև տպարաններ, որտեղ հրատարակվել են հայերեն պարբերականներ, դասգրքեր, գրականություն և այլն։

Հայ համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են բազմաթիվ բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ։ Բաքվում գործել են հայ ազգային կուսակցությունները ([[ՀՅԴ]], [[ՍԴՀԿ]]), Ռուսական կայսրությունում գործող գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների ([[ՌՍԴԿ]], [[ՌՍԴ(բ)Կ]] և այլն) հայ ներկայացուցիչները։ Համայնքի ներքին ազգային կյանքը, այլ կազմակերպությունների հետ, տնօրինել է Հայոց կենտրոնական ազգային բյուրոյի ներկայացչությունը, 1917-ից` [[Բաքվի Հայոց ազգային խորհուրդ]]ը (կազմալուծվել է 1920-ին)։ 1905-ի փետրվարին, երբ ցարական իշխանությունների հրահրմամբ թաթարները (ադրբեջանցիները) սկսել են կոտորել անզեն հայերին դաշնակցականները կազմակերպել են ինքնապաշտպանության ջոկատներ` [[Նիկոլ Դուման]]ի գլխավորությամբ։

== Խորհրդային տարիներին ==

Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, հոկտեմբերի 31-ին, Բաքվում հռչակվել է խորհրդային իշխանություն։ 1918-ի ապրիլին կազմավորվել է [[Բաքվի Ժողովրդական կոմիսարների խորհուրդ]]ը` [[Ստեփան Շահումյան]]ի նախագահությամբ։ Ժողկոմ խորհում բարձր պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել նաև մի շարք այլ հայ գործիչներ` Գ. Ղորղանովը (զինվորական կոմիսար), [[Արտաշես Կարինյան]]ը (լուսժողկոմ) և այլք։ Բաքվի կոմունան գոյատևել է մինչև 1918-ի թուրքական արշավանքը։ Սեպտեմբերի 15-ին Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են ավելի քան 30 հազար հայ։

1920-ի ապրիլին Ադրբեջանում վերջնականապես հաստատված խորհրդային կարգերի պայմաններում 1918-ի կոտորածից փրկված հայերը վերադառնում էին Բաքու։ Խորհրդային իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը սկզբնական շրջանում երկրորդ պլան էր մղել ազգամիջյան հակասությունները։ Բաքվի հայկական համայնքը վերստին հնարավորություն էր ստացել գոյատևելու. բացվել են հայկական դպրոցներ, ստեղծվել է հայկական պետական թատրոն, հրատարակվել հայերեն օրաթերթեր և այլն։ Հայաբնակ շրջաններում հիմնարկների, խանութների, արհեստանոցների ցուցանակները գրվել են հայերեն և ռուսերեն։

1950-ականներից հետո հայ ազգային կյանքն սկսել է անկում ապրել։ Դադարել են գործել հայկական կազմակերպությունները, փակվել է հայկական թատրոնը, հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, իսկ Հայ եկեղեցին թույլ էր նրանց համախմբելու համար։

06:26, 12 հունվարի 2011-ի տարբերակ

Հայերը Բաքվում։ Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ 500-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը այլևս գոյություն չունի։

1820-ին Բաքվում ապրել է 434 հայ։ 1899-ի մարդահամարի տվյալներով` Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 182897 էր, որից հայ` 22506 հայ։ 1915-ի տվյալներով` Բաքուն ունեցել է 86,5 հազար հայ բնակիչ։ Հայերն ապրել են որոշակի թաղամասերում ու քաղաքի մերձակա ավաններում։ 20-րդ դարասկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշեն (Արմենիքենդ) և Զավակզալնի կոչված թաղամասերը, ինչպես նաև քաղաքի կենտրոնը։

Տնտեսական գործունեությունը

Բաքվի հայերը ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն գործունեություն, աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոևին։

19-րդ դարի վերջին, կարճ ժամանակամիջոցում, Բաքվում ու նահանգում կազմակերպվել են մի շարք հայկական ընկերություններ։ Հայ գործարարներն իրենց գործիմացության ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հարստություն և ազդեցություն` կարևոր դեր խաղալով ամբողջ նահանգի տնտեսության զարգացման գործում։ «Միրզոև և եղբ.», «Մանթաշև և ընկ.», «Ղուկասով եղբ.», «Լիանոզով և ընկ.», «Արաֆելով և ընկ.», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են գերազանցապեսնավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այդ թվում` ծովային), իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ։ Միրզաբեկյանները զբաղվել են ծխախոտագործությամբ, Մայիլյան եղբայրները, Կամոևները, փիթոևները, Վենեցովները նշանակալի դեր են խաղացել ձկնարդյունաբերության զարգացման գործում, Արունյանները` գինեգործության։ Բաքվի առաջին բանկերի (Թիֆլիսի առևտրական բանկի մասնաճյուղ, Փոխադարձ վարկի ընկերություն) հիմնադիրները եղել են հայեր։ 1907-ին Բաքվում արտադրվող 448 միլիոն փութ նավթի 54,4 տոկոսը, 1917-ին` 368 միլիոն փութի 53 տոկոսը պատկանել է հայերեին։ 1907-ին քաղաքում գործող 154 ընկերություններից 89-ը եղել են հայկական։ Քաղաքի խոշորագույն առևտրական տունը պատկանել է Թումանյան եղբայրներին։ Հայերը զգալի կշիռ են ունեցել տնտեսության նաև այլ` մասնավորապես մետաքսագործության, բամբակագործության ճյուղերում։ Բաքուն դարձել էր Անդրկովկասի հայերի հասարակական-քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը։

Հայկական եկեղեցին

Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին

1863-69-ին Բաքվի հայերը կառուցել են Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Կույսի աշտարակի մերձակայքում)։ Այն մի քանի անգամ նորոգվել ու վերակառուցվել է. եկեղեցուն կից պահպանվում էին 18-19-րդ դարասկզբի թվակիր հայերեն արձանագրություններով տապանաքարեր։ Խորհրդային իշխանության տարիներին այն միակ գործող հայկական եկեղեցին էր ամբողջ Ադրբեջանում։ 1895-ին օծվել է Բաքվի հայկական գերեզմանատան Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-եկեղեցին, 1911-ին` Բաքվի հայության միջոցներով կառուցված Ս. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ)։ Քանդվել է 1930-ականներին, տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։ Հայկաշեն թաղամասում մինչև 1920-ականները գործել է Ս. Թարգմանչաց եկեղեցին։

Կրթությունը

Բաքվում առաջին հայկական դպրոցը 1860-ին Ա. Տեր-Ղևոնդյանի ջանքերով։ 19-րդ դարավերջին գործում էր հայկական 12 դպրոց։ 1903-ի մարդահամարի տվյալներով` բաքվեցիների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թվի 1,2 տոկոսը ռուսներ էին, 1,5-ը` հայեր, իսկ թաթարները պարսիկների հետ կազմել են 0,1 տոկոսը։ 1930-50-ական թվականները գործել են 80 հայկական միջնակարգ դպրոցներ, մանկավարժական տեխնիկում, հայկական ֆակուլտետներ` Բաքվի համալսարանում ու մանկավարժական ինստիտուտում։ Վերջին հայկական ուսումնական հաստատությունը (դպրոց) Բաքվում փակվել է 1983-ին։

Հասարակական-քաղաքական կյանքը

Համայնքում գործել են թատերական խմբեր, երաժշտական համույթներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ, նաև տպարաններ, որտեղ հրատարակվել են հայերեն պարբերականներ, դասգրքեր, գրականություն և այլն։

Հայ համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են բազմաթիվ բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ։ Բաքվում գործել են հայ ազգային կուսակցությունները (ՀՅԴ, ՍԴՀԿ), Ռուսական կայսրությունում գործող գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների (ՌՍԴԿ, ՌՍԴ(բ)Կ և այլն) հայ ներկայացուցիչները։ Համայնքի ներքին ազգային կյանքը, այլ կազմակերպությունների հետ, տնօրինել է Հայոց կենտրոնական ազգային բյուրոյի ներկայացչությունը, 1917-ից` Բաքվի Հայոց ազգային խորհուրդը (կազմալուծվել է 1920-ին)։ 1905-ի փետրվարին, երբ ցարական իշխանությունների հրահրմամբ թաթարները (ադրբեջանցիները) սկսել են կոտորել անզեն հայերին դաշնակցականները կազմակերպել են ինքնապաշտպանության ջոկատներ` Նիկոլ Դումանի գլխավորությամբ։

Խորհրդային տարիներին

Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, հոկտեմբերի 31-ին, Բաքվում հռչակվել է խորհրդային իշխանություն։ 1918-ի ապրիլին կազմավորվել է Բաքվի Ժողովրդական կոմիսարների խորհուրդը` Ստեփան Շահումյանի նախագահությամբ։ Ժողկոմ խորհում բարձր պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել նաև մի շարք այլ հայ գործիչներ` Գ. Ղորղանովը (զինվորական կոմիսար), Արտաշես Կարինյանը (լուսժողկոմ) և այլք։ Բաքվի կոմունան գոյատևել է մինչև 1918-ի թուրքական արշավանքը։ Սեպտեմբերի 15-ին Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են ավելի քան 30 հազար հայ։

1920-ի ապրիլին Ադրբեջանում վերջնականապես հաստատված խորհրդային կարգերի պայմաններում 1918-ի կոտորածից փրկված հայերը վերադառնում էին Բաքու։ Խորհրդային իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը սկզբնական շրջանում երկրորդ պլան էր մղել ազգամիջյան հակասությունները։ Բաքվի հայկական համայնքը վերստին հնարավորություն էր ստացել գոյատևելու. բացվել են հայկական դպրոցներ, ստեղծվել է հայկական պետական թատրոն, հրատարակվել հայերեն օրաթերթեր և այլն։ Հայաբնակ շրջաններում հիմնարկների, խանութների, արհեստանոցների ցուցանակները գրվել են հայերեն և ռուսերեն։

1950-ականներից հետո հայ ազգային կյանքն սկսել է անկում ապրել։ Դադարել են գործել հայկական կազմակերպությունները, փակվել է հայկական թատրոնը, հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, իսկ Հայ եկեղեցին թույլ էր նրանց համախմբելու համար։