«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ փոխարինվեց: 7թ → 7 թ oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 46. Տող 46.
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:Հայ քաղաքական գործիչներ]]
[[Կատեգորիա:1943 մահեր]]
[[Կատեգորիա:1943 մահեր]]
[[Կատեգորիա:ՀՅԴ անդամներ]]

13:48, 5 Հունիսի 2016-ի տարբերակ

Սարգիս Մեհրաբյան
Անհայտ - 1943 թթ.
ԾննդավայրՂարաբաղ, Ելիզավետպոլի նահանգ
Մահվան վայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԿամավորական խմբեր
Ծառայության տարիներ1890—1920-ականներ
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Շատախի ինքնապաշտպանություն
Խանասորի արշավանք
Հայ-թաթարական բախումներ
Ղարաբաղի
ինքնապաշտպանություն
Վանի ինքնապաշտպանություն

Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, 1870- 1943), հայ քաղաքական, ռազմական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թ. որպես [[Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի /Սերոբ Վարդանյան/, Սևքարեցի Սաքոյի /Սարգիս Ծովիանյան/ և Գուրգենի /Բաղդասար Մալյան/ հետ ընտրում է որպես Բարձրավանդակի /Սասուն/ Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ 1901-1905 թթ. Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերի մեջ` առանց մասնակցելու Բաքվի կուսակցական կյանքին։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թ. մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մաղնիսա գյուղում, ուր մնում է մինչև 1914 թ.։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից` հաստատվում է Բաքվում։ 1915 թ. սկզբին անցնում է Թիֆլիս։ 1915 թ. սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար։ 1915 թվականի գարնանը նշանակվել է Արարատյան գնդի /նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը/ հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ 1917 թ. դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքու Բաքվի Հայ ազգային խորհրդին։ 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ Հայաստանի Հանրապետության շրջանում /1918-1920 թթ./ զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ` հեռու մնալով քաղաքական կյանքից։Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։ Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի /Սարգիս Հովհաննիսյան/ դստեր հետ, զոհվում է ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմում /1941-1945 թթ./

Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։

Գրականություն

  • Խանասորա Վարդան, Յիշատակարան, Հիշատակարանը մշակումը և աոաջաբանը Սիմոն Վրացյանի, Պէյրութ, 1990, Երևան, 1992։
  • Լազեան Գաբրիել, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949, 398 էջ։
  • Համլետ Գևորգյան, Նիկոլ Դուման, Երևան, 2002:
  • Անդրէյ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում, Թեհրան, 1950, 182 էջ։
  • Միքայէլ Վարանդեան, Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, Երեւան, 1992:
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., Թեհրան, 1982, Երեւան, 1990:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։