«Միքայել Մանուչարյան»–ի խմբագրումների տարբերություն
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 12. | Տող 12. | ||
[[Կատեգորիա:Արծվանիկ գյուղում ծնվածներ]] |
[[Կատեգորիա:Արծվանիկ գյուղում ծնվածներ]] |
||
[[Կատեգորիա:1963 մահեր]] |
[[Կատեգորիա:1963 մահեր]] |
||
{{Bio-stub}} |
15:46, 4 Հունիսի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մանուչարյան (այլ կիրառումներ)
Միքայել Մանուչարյան | |
---|---|
Ծնվել է | 1885 |
Ծննդավայր | Արծվանիկ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1963 |
Մասնագիտություն | հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Միքայել Ծատուրի Մանուչարյան, (Մանուչարով) Միքայել (1885, գյուղ Արծվանիկ (այժմ՝ Ղափանի շրջանում) - 1963, Բաքու), բանվոր-հեղափոխական։ ԽՄԿԿ անդամ 1905 թվականից։
Հեղափոխական գործունեությունն սկսել է Բաքվի նավթարդյունաբերողների մեխանիկական արհեստանոցներում։ 1909 թվականին ձերբակալվել է և 4 տարով աքսորվել Ղափանի պղնձահանքերը։ 1914-1919 թվականներին գործուն մասնակցություն է ցուցաբերել Բաքվի պրոլետարիատի հեղափոխական շարժմանը։ Եղել է Ստեփանոս Շահումյանի կազմակերպած մարտական դրուժինայի շարքերում, ընտրվել բանվորների և զինվորների Բաքվի խորհրդի անդամ։ Նշանակվել է Բաքվի կոմունայի արտակարգ հանձնաժողովի օպերատիվ մասի պետ։ Կոմունայի պարտությունից հետո տեղափոխվել է Աստրախան։ Աշխատել է 11-րդ և 12-րդ կարմիր բանակների հատուկ բաժիններում։ 1919 թվականին ընդգրկվել է Կամոյի մարտական ջոկատի կազմում։ Անդրկովկասում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921-1925 թվականներին, տնտեսական աշխատանք է կատարել Բաքվում։ 1925 թվականին տեղափոխվել է Հայաստան, նշանակվել Ղափանի պղնձաձուլական գործարանի և հանքերի շահագործման դիրեկտորի տեղակալ (1925-1928)։ 1928-1936 թվականներին վերստին աշխատել է Բաքվում՝ եղել է ԱԿ (բ) կ Կենտկոմի, ԱԽՍՀ Կենտգործկոմի, ԱԿ (բ) կ և ԱԽՖՍՀ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովների անդամ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 256)։ |