«Բորիս Կաբուր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 18. Տող 18.
[[Կատեգորիա:Էստոնացի թարգմանիչներ‎]]
[[Կատեգորիա:Էստոնացի թարգմանիչներ‎]]
[[Կատեգորիա:Էստոնացի գյուտարարներ]]
[[Կատեգորիա:Էստոնացի գյուտարարներ]]


{{Bio-stub}}

14:53, 4 Հունիսի 2016-ի տարբերակ

Բորիս Կաբուր
Ծնվել էսեպտեմբերի 15, 1917(1917-09-15)
ԾննդավայրՏալլին, Ռուսական հանրապետություն
Վախճանվել էհունվարի 28, 2002(2002-01-28) (84 տարեկան)
Վախճանի վայրՏարտու, Էստոնիա
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունճարտարագետ, թարգմանիչ, գրող և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն Էստոնիա
Պարգևներ
Սպիտակ աստղի չորրորդ դասի շքանշան

Կաբուր Բորիս (էստ․՝ Boris Kabur), (սեպտեմբերի 15, 1917, Տալլին - հունվարի 28, 2008, Տարտու), էստոնացի խորհրդային գրող, թարգմանիչ։

Ծնվել է 1917 թվականի սեպտեմբերի 15-ին Տալլին քաղաքում։ Ավարտել է Տարտուի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։ Անդրանիկ պիեսը («Ռոպս», 1964 թ․) բեմադրվել է Տալլինում, Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Հելսինկիում, Երևանում։ Գրել է նաև «Ռոպսն օգնում է բոլորին» (1965 թ․), «Հակալույս» (1968 թ․) պիեսները։ Արձակ գործերից հիմնականը «Տիեզերքի շեմին» (1966) վեպն է։ 1973 թվականին սոցիալիստական երկրների գրողների կոնֆերանսում (Պոզնան) արժանացել է գիտաֆանտաստիկ երկերի համար սահմանված միջազգային գլխավոր մրցանակին։ Բնագրից թարգմանել է Գ. Միլտոնի, Հ. Լոնգֆելլոյի, Ու. Ուիտմենի, Է. Լի Մաստերսի, Ն. Վիների առանձին երկեր։ Թարգմանություններով ու հոդվածներով էստոնացիներին է ներկայացրել հայ դասականների ստեղծագործությունները։

Նրա թարգմանությամբ (հայերենից) լույս են տեսել նաև Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ն (1966 թ․) և «Սասունցի Դավիթ» (1975 թ․) էպոսը։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։