«Արշամ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 18. | Տող 18. | ||
[[Կատեգորիա:Երվանդունիներ]] |
[[Կատեգորիա:Երվանդունիներ]] |
||
[[Կատեգորիա:Ծոփքի արքաներ]] |
[[Կատեգորիա:Ծոփքի արքաներ]] |
||
{{Bio-stub}} |
14:05, 4 Հունիսի 2016-ի տարբերակ
Արշամ | |
---|---|
Ծնվել է՝ | անհայտ[1] |
Մահացել է՝ | մ. թ. ա. 228 |
Արսամեա | |
Տոհմ | Երվանդունիներ |
գերիշխան | |
Հայր | Շամուշ |
Երեխաներ | Շավարշ, Երվանդ Դ Վերջին և Միհրան II |
Արշամ (ծննդյան և մահվան թթ․ անհայտ), Ծոփքի և Կոմագենեի միացյալ հայկական պետության թագավոր (մ․թ․ա․ շուրջ 240 - 220)։ Սամոս կամ Սամես թագավորի որդին, Երվանդունի թագավորական հարստության կրտսեր ճյուղից։
Հույն պատմիչ Պոլիենոսը (II դ․) հայտնում է, որ մ․թ․ա․ 230-ին Սելևկոս II Կալինիկոսի դեմ ապստամբած եղբայրը՝ Անտիոքոս Հիերաքսը, ապաստանել է բարեկամ հայ թագավոր Արշամի մոտ։
Ենթադրվում է, որ Արշամը վարել է հարևան Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն։
Հետևելով հելլենիստական մշակույթի ավանդույթներին՝ Արշամը կառուցել է քաղաքներ, խրախուսել առևտուրը, հատել դրամ։ Մեզ է հասել նրա դրամը՝ «Թագավորի Արշամայ» մակագրությամբ։
Ծոփքում՝ Արածանի և Տիգրիս գետերի միջև տարածվող դաշտում, Արշամը կառուցել է նոր մայրաքաղաք՝ Արշամաշատը, իսկ Կոմագենեում՝ Արսամեա անունով երկու քաղաք։
Գրկականություն
- Тирацян Г․, Страна Коммагена и Армения, «Տեղեկագիր ՀՍՍՌ ԳԱ, հաս․ գիտ․», 1956, №3։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |