«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
→‎top: ուղղագրական
→‎Պատմություն: ոճական ուղղումներ, ուղղագրական, ճշտումներ
Տող 38. Տող 38.
== Պատմություն ==
== Պատմություն ==


Հայաստանում «Համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդները թափառում էին օտար երկրներում և օտար հողի վրա կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենի հողի վրա նրանք ջանքեր էին դնում իրենց գիտելիքները մայր հողի վրա ստեղծելով կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայ [[Մովսես Խորենացի]]ն, նրա դասակից [[Դավիթ Անհաղթ]]ը, հանրագիտակ Անանիա Շիրակացին և այլք։ Սակայն դարեր փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր [[թաթար-մոնղոլներ]]ի տիրապետության դժնդակ տարիներին։ Դա [[Սյունյաց նահանգ]]ի Վայոց ձորում հիմանադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերի վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, [[Մուշ]] քաղաքից, որը շնորհաշար [[Վարդան Արևելցու]] սանն էր։ Այն բացվել է '''1280-ական թթ'''. և գոյատևել է '''60 տարի'''։ Դասավանդվող լեզուն [[հայերեն]]ն էր և սերտորեն կապված հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պրոշ Իշխան Յաղբագյանը։ Համալսարանը գտնվում էր Պրոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ '''1284 թ-ին''' իր մահկանացուն կնքեց համալասարանի հիմնադիր և տնօրեն [[Ներսես Մշեցի]]ն, Պրոշի հորդորներով տնօրեն դարձավ [[Եսայի Նչեցի]]ն։
Հայաստանում «Համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդներն այլ երկրներում էին կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենիք, ջանում էին իրենց գիտելիքներով մայր հողում ստեղծել կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայր [[Մովսես Խորենացի]]ն, նրա դասակից [[Դավիթ Անհաղթ]]ը, հանրագիտակ Անանիա Շիրակացին և այլք։ Սակայն դարերով փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր [[թաթար-մոնղոլներ]]ի տիրապետության դժնդակ տարիներին։ Դա [[Սյունյաց նահանգ]]ի Վայոց ձորում հիմնադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերի վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, [[Մուշ]] քաղաքից, որը շնորհաշար [[Վարդան Արևելցու]] սանն էր։ Այն բացվել է '''1280-ական թթ'''. և գոյատևել է '''60 տարի'''։ Դասավանդման լեզուն [[հայերեն]]ն էր, և ուսումնառությունը սերտորեն կապված էր հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պրոշ Իշխան Յաղբագյանը։ Համալսարանը գտնվում էր Պրոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ '''1284 թ-ին''' իր մահկանացուն կնքեց համալսարանի հիմնադիր և տնօրեն [[Ներսես Մշեցի]]ն, Պրոշի հորդորներով տնօրեն դարձավ [[Եսայի Նչեցի]]ն։
Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝
Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝
# Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան
# Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան
# Գրչության արվեստի լսարան
# Գրչության արվեստի լսարան
# Խազագիտության և երաժշտության լսարան
# Խազագիտության և երաժշտության լսարան
Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա լեզվով ասած միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, որտեղ 6-7 տարի սովորելուց հետո պատրաստում էին քննաճառեր և պաշտպանում գիտական աստիճանի առաջ։ Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր և այն կոչում էին «Երկրորդ Աթենք Պանծալի»։ Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաննեից և հեռավոր [[Կիլիկիա]]յից։ Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ՝ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրիչ-նկարիչ ճարտարապետ [[Մոմիկ]]ը։ Հատկապես մեր միջնադարյան մշակույթի մեջ վաղուց ընդունված է Գլաձոր համալսարրանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի ՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշղում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի ծառայություններից մեկն այն էր, որ այստեղից սկզբնավորոեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, [[Հովնան Որոտնեցի]]ն, [[Գրիգոր Տաթևացի]]ն, Խաչատուր Կեչարենցի բանաստեղծը, մեծ ուսվարիչ, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին և այլն։ Գլաձորի մայրամուտից հետո [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցու]] աշակերտ Հովնան Որոտնեցին փոխադրվելով [[Տաթևի վանք]] այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց։
Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա բառով` միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, որոնք 6-7 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։ Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր, այն կոչում էին «Երկրորդ Աթենք Պանծալի»։ Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաններից և անգամ [[Կիլիկիա]]յից։ Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ՝ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրիչ, նկարիչ և ճարտարապետ [[Մոմիկ]]ը։ Մեր միջնադարյան մշակույթում հռչակված է Գլաձորի համալսարանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշխում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի նշանակալի արժեքներից է այն, որ այստեղից սկզբնավորվեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, [[Հովնան Որոտնեցի]]ն, [[Գրիգոր Տաթևացի]]ն, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին և այլն։ Գլաձորի մայրամուտից հետո [[Եսայի Նչեցի|Եսայի Նչեցու]] աշակերտ Հովնան Որոտնեցին փոխադրվելով [[Տաթևի վանք]] այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց։


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==

20:33, 2 Հունիսի 2016-ի տարբերակ

Գլաձորի համալսարան
University of Gladzor
University of Gladzor
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1282
Լուծարված է1338
ՌեկտորԵսայի Նչեցի
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԶաքարյան Հայաստան Գլաձոր եկեղեցի (ներկայիս Հայաստան Հայաստան)
Կայք«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան
Գլաձորի համալսարան (Հայաստան)##
Գլաձորի համալսարան (Հայաստան)
Գլաձորի համալսարան, Հայաստան
 Gladzor University Վիքիպահեստում

Գլաձորի համալսարան, 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականներ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Հովհաննես Օրբելը, Մխիթար Սասնեցին, Ստեփանոս Տարսայիճը, Հովհանես Որոտնեցին, Խաչատուր Կեչառեցին, Թորոս Տարոնացին, Ավագը, Մոմիկը և այլք։

Այս նշանավոր հայ միջնադարյան ուսումնագիտական կենտրոնի պատմության և նշանակության բազմաթիվ հարցերի ուսումնասիրմամբ և վերհանմամբ զբաղվել են անվանի գիտնականներ Ղևոնդ Ալիշանը, Գ. Հովսեփյանը, Լ. Խաչիկյանը, Ա. Մովսիսյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Խաչերյանը, Փ. Անթաբյանը, Էմ. Պիվազյանը, Ս. Բարխուդարյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մաթևոսյանը, Ի. Ղարիբյանը։ 1970-1971 թթ. Երևանի պետական համալսարանի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ և Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին Վայոց ձորի Սբ. Ստեփանոս վանքի մոտակայքում, որի ընթացքում բացվեցին Գլաձորյան համալսարանի հետքերը։

Գլաձորը որպես «Աթենք պանծալի» հիշատակվում է Մատթեոս գրչի կողմից 1283-1284 թվականների (Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի № 571) ձեռագրում։ Սակայն մի շարք հիշատակություններում ուսումնական կենտրոնի հիմնադրումը կապում են 1279-1281 թթ. ժամանակահատվածի հետ՝ Թանահատի վանքի հիմնադրման (1279 թ.), ապա նաև համալսարանի առաջին ուսուցչապետ Ներսես Մշեցու Մշո Առաքելոց վանքից տեղափոխվելու և գլաձորյան դպրության կենտրոնը հիմնադրելու թվականի հետ (1280 թ.)։

Պատմություն

Հայաստանում «Համալսարան» բառը կար վաղնջական ժամանակներից ի վեր։ Այն գրանցված էր մեսրոպատառ առաջին մատյանների էջերում և պիտի իրականանար։ Համալսարանատենչ հայ երիտասարդներն այլ երկրներում էին կրթություն ստանում։ Սակայն գալով հայրենիք, ջանում էին իրենց գիտելիքներով մայր հողում ստեղծել կրթական օջախներ։ Սովորեցնում էին այն գրքերով, որ բերել էին իրենց հետ և նրանցով, որ ստեղծել էին իրենք՝ մեր պատմահայր Մովսես Խորենացին, նրա դասակից Դավիթ Անհաղթը, հանրագիտակ Անանիա Շիրակացին և այլք։ Սակայն դարերով փայփայած համալսարան անվան համար բախտը ստեղծեց մի դպրոց, որը պիտի բացվեր թաթար-մոնղոլների տիրապետության դժնդակ տարիներին։ Դա Սյունյաց նահանգի Վայոց ձորում հիմնադրված դպրոցն էր, որը հետագայում պիտի կոչվեր Գլաձորի համալսարան։ Նրա օրրանն էր Գլաձորի կամ Աղբերի վանքը, հիմնադիրը՝ Ներսես Մշեցին, Մուշ քաղաքից, որը շնորհաշար Վարդան Արևելցու սանն էր։ Այն բացվել է 1280-ական թթ. և գոյատևել է 60 տարի։ Դասավանդման լեզուն հայերենն էր, և ուսումնառությունը սերտորեն կապված էր հայրենի մշակույթի հետ։ Գլաձորի հովանավոր եղավ Վայոց ձորի նահանգապետ Պրոշ Իշխան Յաղբագյանը։ Համալսարանը գտնվում էր Պրոշի իշխանանիստ Արկղունք ավանի մոտ։ Երբ 1284 թ-ին իր մահկանացուն կնքեց համալսարանի հիմնադիր և տնօրեն Ներսես Մշեցին, Պրոշի հորդորներով տնօրեն դարձավ Եսայի Նչեցին։ Գլաձորի բարձր դպրոցը ուներ երեք լսարան՝

  1. Եկեղեցական և աշխարհիկ դպրության լսարան
  2. Գրչության արվեստի լսարան
  3. Խազագիտության և երաժշտության լսարան

Հայտնի էր, որ Գլաձորի համալսարան ընդունվում էին այսօրվա բառով` միջնակարգ կրթություն ունեցող երիտասարդներ, որոնք 6-7 տարի ուսանելուց հետո պատրաստում էին քննաճառ և պաշտպանում գիտական աստիճան։ Գլաձորն այդ ժամանակ անմրցակից էր, այն կոչում էին «Երկրորդ Աթենք Պանծալի»։ Այստեղ էին գալիս սովորելու Հայաստանի հեռավոր շրջաններից և անգամ Կիլիկիայից։ Այստեղ էին դասավանդում հռչակավոր ուսուցիչներ՝ Եսայի Նչեցին, Դավիթ Սասնեցին, Թորոս Տարոնացին, հռչակավոր գրիչ, նկարիչ և ճարտարապետ Մոմիկը։ Մեր միջնադարյան մշակույթում հռչակված է Գլաձորի համալսարանի գրչական մանրանկարչության դպրոցը, որը ճանաչվել է որպես ինքնուրույն հոսանքի՝ բուն Գլաձորյան դպրոց, որտեղ իշխում էր սևի և ոսկեգույնի համադրությունը։ Գլաձորի նշանակալի արժեքներից է այն, որ այստեղից սկզբնավորվեցին նոր դպրոցներ։ Գլաձորում է կրթություն ստացել պատմիչ Ստեփան Օրբելյանը, Հովնան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Խաչատուր Կեչառեցի բանաստեղծը, գրական գործիչ Հովհաննես Երզնկացին, տաղանդավոր վարդապետներ Հովհաննես Արճիշեցին, Մխիթար Սասնեցին և այլն։ Գլաձորի մայրամուտից հետո Եսայի Նչեցու աշակերտ Հովնան Որոտնեցին փոխադրվելով Տաթևի վանք այնտեղ համալսարանական կարգ ու կանոն ստեղծեց։

Պատկերասրահ

Տես նաև