«Ղազախստան»–ի խմբագրումների տարբերություն
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (83) oգտվելով ԱՎԲ |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Այլ կիրառումներ|Ղազախստան (այլ կիրառումներ)}} |
|||
{{Երկրի Ինֆո |
{{Երկրի Ինֆո |
||
|native_name = Ղազախստանի Հանրապետություն<br />Қазақстан Республикасы |
|native_name = Ղազախստանի Հանրապետություն<br />Қазақстан Республикасы |
17:05, 30 Մայիսի 2016-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղազախստան (այլ կիրառումներ)
Ղազախստանի Հանրապետություն Қазақстан Республикасы |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Իմ Ղազախստանը | ||||
|
||||
Մայրաքաղաք | Աստանա | |||
Ամենամեծ քաղաք | Ալմաթա | |||
Պետական լեզուներ | ղազախերեն ռուսերեն |
|||
Անկախություն | ||||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 2,724,900 կմ² | ||
- | Ջրային (%) | 1.7 | ||
Բնակչություն | ||||
- | 2006 նախահաշիվը | 17,948,700 | ||
- | 2006 մարդահամարը | 15,217,700 | ||
- | Խտություն | 5.4 /կմ² 14.0 /մղոն² |
||
Արժույթ | ղազախական տենգե (KZT) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+5/+6) | |||
- | Ամռանը (DST) | (ՀԿԺ+5/+6) | ||
Ազգային դոմեն | .kz | |||
Հեռախոսային կոդ | +7 |
Ղազախստանը[1] (ղազ.՝ Қазақстан [qɑzɑqˈstɑn]) Եվրասիական պետություն է: Նախկինում մի տևական ժամանակ, Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917 թ) հետո, մինչև 1936 թ, Ղազախստանը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում որպես ինքնավար հանրապետություն: Հետագայում, մինչև անկախացումը (1991 թ) ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ և մյուս 14 հանրապետությունների հետ միասին ուղղակիորեն ենթարկվել է միութենական կենտրոնական կառավարությանը: Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Աստանա:
Ղազախստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկված տափաստանների, ինչպես նաև անջուր անապատների երկիր է: Նրա ընդերքում հայտնաբերված են մարդկությանը հայտնի գրեթե բոլոր օգտակար հանածոները:
Ղազախստանին բնորոշ է տարածքի յուրացվածության ցածր մակարդակը, նոսր բնակեցվածությունը, այն Կենտրոնական Ասիայի՝ տարածքով ամենամեծ պետությունն է[2]:
Ներկայումս տնտեսական զարգացման գլխավոր ուղղվածությունը հումքային բնույթից հրաժարումն է, մշակող ճյուղերի զարգացման խրախուսումը, տեխնոլոգիական հետամնացության հաղթահարումը և ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը:
Զարգացման գլխավոր նախադրյալները
Ղազախստանը դասական հարթավայրային երկիր է, թույլ բլրապատ մակերևույթով: Միայն հարավարևելյան սահմանների երկայնքով է, որ ձգվում են մինչև 5000 մ բարձրության լեռներ: Մանղշլաղ թերակղզու մակերևույթը համաշխարհային օվկիանոսի մակարդակից ցածր է:
Կլիմա
Կլիման ցամաքային է, միջին հուլիսյան ջերմաստիճանը +19 °C +26 °C է, հունվարյանը՝ -4 °C - 19 °C: Մթնոլորտային տեղումները 200-400մմ է:
Ջրային ցանց
Գետային ցանցը նոսր է, համեմատաբար խիտ է հյուսիսում և արևելքում: Ամենամեծ գետը Իրտիշն է, որը նավարկելի է: Սիրդարյան և Նարին գետերը համեմատաբար սակավաջուր են և օգտագործվում են ոռոգման համար, ամռանը ստորին հոսանքում մինչև Արալի ծովը հասնելը հաճախ ցամաքում են: Ամենախոշոր լիճը Բալխաշն է: Լանդշաֆտները հերթափոխվում են հյուսիսից հարավ՝ անտառատափաստաններից մինչև կիսաանապատներն ու անապատները: Միջին և հարավային գոտու շատ շրջաններում ձյան շերտի փոքր հաստությունը հնարավորություն է տալիս նույնիսկ ձմռանը դրանք օգտագործել որպես արոտավայրեր: Հարավային շրջաններում գյուղատնտեսությունը կարիք ունի արհեստական ոռոգման:
Բնակչությունը
Ղազախստանը բազմազգ պետություն է: Բնակչության 1/3-ից քիչ ավելին ղազախներ, 30%-ը ռուսներ, 3,7%-ը՝ ուկրաինացիներ, մնացածը ուզբեկներ, գերմանացիներ, թաթարներ և տասնյակ այլ ազգերի ներկայացուցիչներ: Այժմ հետխորհրդային տարիներին փոխվում է բնակվության ազգային կազմը: Երկրից հեռանում է ռուսախոս բնակչությունը( ռուսներ,ուկրաինացիներ,գերմանացիներ)՝ հիմնականում որակյալ աշխատույժը:
Ազգեր | 1989[3] թվականի տվյալներով | 1999 թվականի տվյալներով | 2009 թվականի տվյալներով | 2011 թվականի տվյալներով | 2013[4] թվականի տվյալներով |
---|---|---|---|---|---|
Ամբողջ բնակչությունը | 16 600 | 14 955 | 16 005 | 16 442 | 17 099 |
ղազախներ | 6 536 | 7 971 | 10 099 | 10 527 | 11 174 |
ռուսներ | 6 228 | 4 490 | 3 797 | 3 753 | 3 712 |
ուզբեկներ | 332 | 370 | 457 | 481 | 514 |
ուկրաինացիներ | 896 | 549 | 333 | 321 | 310 |
ույգուրներ | 185 | 210 | 223 | 233 | 245 |
թաթարներ | 328 | 249 | 203 | 204 | 205 |
գերմանացիներ | 958 | 356 | 178 | 180 | 183 |
Խոշոր քաղաքներն են Ալմա Աթան, Պավլոդարը, Կարագանդան, նոր մայրաքաղաք Աստանան: Հայտնի է նաև Բայկանուրը, որը եղել է ԽՍՀՄ խոշորագույն տիեզերանավակայաններից մեկը( գործում է նաև այժմ): Այստեղից է արձակվել աշխարհում առաջին արհեստական արբանյակը, տիեզերք է թռել Յու.Գագարինը: Առավել խտաբնակ են Կարագանդայի և Ալմա Աթայի մարզերը, թույլ են բնակեցված արևմտյան Կասպից ծովին հարող, ինչպես նաև կենտրոնական շրջանները:
№ | Քաղաքի անունը | Մարզ | Բնակչություն | № | Քաղաքի անունը | Մարզ | Բնակչություն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Ալմաթա | 1 507 737 | 12 | Կիզիլորդա | Կիզիլորդայի մարզ | 213 165 | |
2 | Աստանա | 814 401 | 13 | Պետրոպավլովսկ | Հյուսիս-Ղազախստանյան մարզ | 207 402 | |
3 | Շիմկենտ | Հարավ-Ղազախստանյան մարզ | 683 273 | 14 | Ատիրաու | Ատիրաուսկայի մարզ | 196 494 |
4 | Կարագանդա | Կարագանդայի մարզ | 484 596 | 15 | Ակտաու | Մանգիստաուի մարզ | 181 526 |
5 | Ակտոբե | Ակտյուբինայի մարզ | 377 520 | 16 | Տեմիրտաու | Կարագանդայի մարզ | 175 632 |
6 | Տարազ | Ժամբիլի մարզ | 351 476 | 17 | Թուրքեստան | Հարավ-Ղազախստանյան մարզ | 155 549 |
7 | Պավլոդար | Պավլոդարի մարզ | 329 901 | 18 | Կոկչետավ | Աքմոլայի մարզ | 140 846 |
8 | Ուստ-Կամենոգորսկ | Արևելա-Ղազախստանյան մարզ | 314 014 | 19 | Տալդիկորգան | Ալմաթայի մարզ | 135 217 |
9 | Սեմեյ | Արևելա-Ղազախստանյան մարզ | 312 065 | 20 | Էկիբաստուզ | Պավլոդարի մարզ | 130 903 |
10 | Ուրալսկ | Արևմտա-Ղազախստանյան մարզ | 227 385 | 21 | Ռուդնիյ | Կոստանայի մարզ | 114 170 |
11 | Կոստանայ | Կոստանայի մարզ | 221 970 | 22 | Ժանաոզեն | Մանգիստաուի մարզ | 106 221 |
Վարչական բաժանում
Ղազախստանը ունիտար պետություն է: Ղազախստանի կազմի մեջ մտնում են 14 մարզեր, 86 քաղաքներ, 168 շրջաններ և 174 գյուղեր:
№ | Մարզ/Քաղաք | Վարչական կենտրոն | Տարածք (կմ2) | Բնակչություն (01.10.2013) | Խտություն (մարդ/կմ2) |
---|---|---|---|---|---|
1 | Ալմաթա | 451 | 1 494 590 | 3313,95 | |
2 | Աստանա[5] | 710 | 804 474 | 1133,06 | |
3 | Բայկանուր | 57 | 38 970 | 683,68 | |
4 | Աքմոլայի մարզ | Կոկչետավ | 146 219 | 735 232 | 5,03 |
5 | Ակտյուբինայի մարզ | Ակտոբե | 300 629 | 805 117 | 2,68 |
6 | Ալմաթայի մարզ | Տալդիկորգան | 223 911 | 1 977 324 | 8,83 |
7 | Ատիրաուսկայի մարզ | Ատիրաու | 118 631 | 564 936 | 4,76 |
8 | Արևելա-Ղազախստանյան մարզ | Ուստ-Կամենոգորսկ | 283 226 | 1 394 382 | 4,92 |
9 | Ժամբիլի մարզ | Տարազ | 144 264 | 1 081 907 | 7,50 |
10 | Արևմտա-Ղազախստանյան մարզ | Ուրալսկ | 151 339 | 151 339 | 4,11 |
11 | Կարագանդայի մարզ | Կարագանդա | 427 982 | 1 367 512 | 3,20 |
12 | Կոստանայի մարզ | Կոստանայ | 196 001 | 880 775 | 4,49 |
13 | Կիզիլորդինի մարզ | Կիզիլորդա | 226 019 | 737 122 | 3,26 |
14 | Մանգիստաուի մարզ | Ակտաու | 165 642 | 582 361 | 3,52 |
15 | Պավլոդարի մարզ | Պավլոդար | 124 755 | 752 057 | 6,03 |
16 | Հյուսիս-Ղազախստանյան մարզ | Պետրոպավլովսկ | 97 993 | 576 748 | 5,89 |
17 | Հարավ-Ղազախստանյան մարզ | Շիմկենտ | 117 249 | 2 721 676 | 23,21 |
Ամբողջը | 2 724 902 | 17 098 546 | 6,27 |
Հայերը Ղազախստանում
Հայերը ղազախստանում բնակչություն են հաստատել հիմնականում խորհրդայնացումից հետո: Հաստատվել են քաղաքներում և զբաղվել են արդյունաբերության և շինարարության բնագավառներում: Եղել են նաև ղեկավար աշխատանքներում: 30-ական թվականներին Ղազախական ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի՝ հանրապետությունում ամենաբարձր պաշտոնը զբաղեցրել է հայ ազգի Լևոն Միրզոյանը: 1940-ական թվականներին հայերի թիվը ավելացավ ի հաշիվ հայաստանից, վրաստանից, ղրիմից աքսորվածների: 1980 թվականի վերջին հայերի մի մասը հեռացել էր Ղազախստանից, իսկ 1990 թվականից սկսած հայեի արտագաղթը աշխուժացավ: Հիմա Ղազախստանում ապրում է 25000 հայ:
Տնտեսությունը
Ղազախստանը ունի հզոր տնտեսական ներուժ: Հետ խորհրդային տարիների տնտեսական անկմանը փոխարինել է դանդաղ բայց կայուն աճը: Նկատվում է արտասահմանյան կապիտալի ներհոսք: Հիմնական ներդրողները եվրոպական և ճապոնական ընկերություններն են: Տնտեսության առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, որը տալիսէ համախառն ներքին արդյունքի գրեթե 40%-ը: Զարգացած են լեռնահանքային, վառելիքաէներգետիկ, մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, սննդի ճյուղերը:
Վառելիքաէներգետիկ ճյուղ
Վառելիքաէներգետիկ ճյուղում առաջատարը քարածխի հանույթն է: Գլխավոր հանքավայրերն են Կարագանդան և Էքիբաստուզը: Մանղշլաղ և Բուզոնչի թերակղզիներում արդյունահանում են նավթ և այրվող գազ, որոնք խողովակաշարերով ուղակվում են երկրի արդյուաբերական կենտրոններ և արտասահման:
Սև մետաղաձուլություն
Սև մետաղաձուլությանը զարգանում է սեփական հումքի և վառելիքի բազայի վրա: Ամենախոշոր ձեռնարկությունը Կարագանդայի հարևանությամբ գտնվող Տեմիրթաուի մետաղաձուլական կոմբինատն է: Զարգացած է նաև պղնձաձուլությունը, կապարի, ցինկի, ազնիվ և հազվագյուտ մետաղների ձուլումը:
Քիմիական արդյունաբերություն
Քիմիական արդյունաբերության ձեռնարկություններն աշխատում են նավթ, ֆոսֆորիտների, սև և գունավոր մետաղաձուլության թափոնների բազայի վրա: Արտադրում են նավթամթերքներ, ֆոսֆորական պարարտանյութեր, թթուներ, դեղորայք:
Մեքենաշինություն
Մեքենաշինությունը արդյունաբերության ամենաարագ զարգացող ճյուղերից է: Արտադրում են մեքենաներ և սարքավորումներ լեռնահանքային ու մետաղաձուլական ձեռնրկությունների համար, տրակտորներ, գյուղատնտեսական այլ մեքենաներ:
Թեթև արդյունաբերություն
Թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերն են կաշվի, մորթու, կարի, մետաքսի արդյունաբերությունը: Զարգացած է բամբակյա գործվածքների և կահույքի արտադրությունը:
Սննդի արդյունաբերություն
Սննդի արդյունաբերության գլխավոր ճյուղը մսի արտադրությունն է, որի խոշոր կենտրոններն են Պետրոպավլովսկը, Ալմա Աթան: Զբաղվում են նաև բոուսական հումքի վերամշակմամբ: Շաքարի գործարաններ կան Ալմա Աթայի, Տալդի Կուրգանի մարզերում: Կասպից և Արալի ծովերում, Բալխաշ լճում զբաղվում են ձկնորսությամբ: Ղազախստանի ընդհանուր առմամբ թույլ բնակեցված տարածքում ձևավորվել են մի քանի արդյունաբերական շրջաններ և հանգույցներ:
Կենտրոնական շրջան
Կենտրոնական շրջանը աչքի է ընկնում ծանր արդյունաբերության ճյուղերով՝ ածխարդյունաբերություն, սև և գունավոր մետաղաձուլություն, քիմիական արդյունաբերություն: Խոշոր կենտրոններն են Կարագանդան և Տեմիրթաուն:
Արևելյան արդյունաբերական շրջան
Արևեկյան արդյունաբերական շրջանի գլխավոր ճյուղերն են մետաղաձուլությունը և՝ լեկտրաէներգետիկան: Խոշոր Ուստ-Կամենոգորսկը Պավլոդարը:
Հյուսիսային Ղազախստան
Հյուսիսային Ղազախստանում նույնպես ձևավորվել է բազմաճյուղ արդյունաբերություն: Արդյունահանվում է երկաթաքար, որն արտահանվում է Ռուսաստան, Հարավային Ուրալի մետաղաձուլական գործարաններ: Պետրոպավլովսկում զարգացած է բազմաճյուղ մեքենաշինությանը, Կուստանայում՝ ավտոմոբիլաշինությունը:
Արևմտյան Ղազախստան
Արևմտյան Ղազախստանում՝ կասպից ծովին հարող շրջաններում ձևավորվքւմ են արդյունաբերական հանգույցներ նավթի և գազի հանույթի վերամշակման բազայի վրա: Արդյունահանում են նաև քրոմիտ, նիկել, կոբալտ, ֆոսֆորիտներ: Ղազախստանի գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքի կեսից ավելին տալիս է անասնաբուծությունըմ, որի համար կերային բազա են հանդիսանում ատապատային և կիսաանապատային գոտիների ընդարձակ արոտավայրերը: Գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է: Բուսաբուծության ոլորտում գլխավորը հացահատիկի մշակումն է: Այդպիսին այն դարձավ անցյալ դարի 60-ական թվականներից: ԽՍՀՄ բոլոր հանրապետւթյունների միասնական ջանքերով հիմնադրվեցին բազմաթիվ խոշոր տնտեսություններ, որոնք մասնագիտացան ցորենի մշակության մեջ: Հարավային շրջաններում մշակում են նաև բրինձ, կորեկ, շաքարի ճակնդեղ, բամբակ, արևածաղիկ, կարտոֆիլ: Ոռոգովի (7,3 միլիոն հեկտար) հողահանդերում ստանում են կայուն բերք:
Տրանսպորտ
Երկաթուղային ցանցի երկարությունը գերազանցում է 13 հազար կմ-ը, սակայն դա երկրի հսկայական մակերեսի համար բավարար չէ: Երկաթուղիների ոչ մեծ խտությունը լռացվում է ավտոճանապարհներով, որոնց մեծ մասը երկրի տարածքը հատող ավտոմայրուղիներն են: Ավտոճանապարհների ընդանուր երկարությունը 260 հազար կմ է:
Արտաքին տնտեսական կապերը
Ղազախստանը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման համակարգում ավելի հայտնի է արտահանումով, քան ներմուծումով: Արտահանում է նավթ ու նավթամթերքներ, մետաղներ, քիմիկատներ, հացահատիկ, անասնապահական մթերքներ: Ներմուծում է մեքենաներ ու սարքավորումներ: Գլխավոր գործընկերներն են Ռուսաստանը,Գերմանիան, Չինաստանը:
Ֆոտոալբոմ
-
Աստանա
-
Աստանայի նոր թաղամաս
-
Գիշերային Ալմաթին
-
Խան-Տենգրի լեռը
-
Ղազախստանի ազգային անսամբլը
-
Տամգալի-Տաս բնակավայրը
-
Կուրդակ-ղազախական ազգային կերակրատեսակ
-
Ժայռապատկեր
-
«Դրուժբա» գնացքը
-
Խոջա Ահմեդ Յասավիի դամբարանը Թուրքեստան քաղաքում
Ծանոթագրություններ
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 51. ISBN 99941-56-03-9.
- ↑ Ղազախստան, Դպրոցական Մեծ Հանրագիտարան
- ↑ Ղազախստանի ազգային կազմը
- ↑ Ղազախստանի բնակչությունը ըստ 2013 թվականի տվյալների
- ↑ Ղազախստանի պառլամենտի գլխավոր կայքը
Արտաքին հղումներ
- Վիքիմեդիայում Ղազախստան
- Ղազախստանի ինտերնետ հանրագիտարան
- Ղազախստանի նախագահի կայք
- Ղազախստանի կառավարության կայք
- Ղազախստանի Հայ Համայնք
- Ղազախստանը Հանրագիտարանում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ղազախստան կատեգորիայում։ |
|
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |