«Սիմոն Ալաջալով»–ի խմբագրումների տարբերություն
չ oգտվելով ԱՎԲ |
չ ջնջվեց: {{Արտաքին հղումներ}} oգտվելով ԱՎԲ |
||
Տող 11. | Տող 11. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
{{Արտաքին հղումներ}} |
|||
{{DEFAULTSORT:Ալաջալով, Սիմոն}} |
{{DEFAULTSORT:Ալաջալով, Սիմոն}} |
10:16, 26 Մայիսի 2016-ի տարբերակ
Սիմոն Ալաջալով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1902[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 1987 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1931)[1] |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Պարգևներ | |
Սիմոն Ալաջալով Վիքիդարանում |
Սիմոն Հովհաննեսի Ալաջալով (Ալաջալյան) (1902, հուլիսի 24 (օգոստոսի 6), Բաքու - 1997), հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962)։
Կենսագրություն
Ծնվել է Բաքվում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ռոստովում։ 1920 թվականին ընդունվել է Նոր Նախիջևանի Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ աշակերտել է Մարտիրոս Սարյանին և Ստեփան Աղաջանյանին։ 1924 թվականին եկել է Երևան, որպես նկարիչ ձևավորող աշխատել Երևանի պետական առաջին թատրոնում, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և Լևոն Քալանթարի հետ։ Այդ թատրոնում ձևավորել է «Առավոտից մինչև կես գիշեր», «Տարտյուֆ», «Ռևիզոր», «Պատվի համար», «Պարտիզպանի շունը», «Թույն», «Օթելլո», «Չար ոգի», «Եկամտավոր պաշտոն», «Մորգանի խնամին», «Տրիլբի», «Պաղտասար աղբար» և այլ բեմադրություններ։
1927 թվականին մեկնել է Մոսկվա, մինչև 1931 թվականը սովորել բարձրագույն նկարչական ուսումնարանում։ Այդ տարիներին նրա ձևավորումով Մոսկվայում Ռ. Ստուդիայում բեմադրվել են «Խաթաբալան» և «Ատամնաբույժն արևելյանը»։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի և խորհրդային այլ քաղաքների թատրոններում, պահպանելով սերտ կապը Հայաստանի հետ։ 1933 թվականին նրա ձևավորմամբ է բեմադրվել «Եգոր Բուլըչովը և ուրիշները» Գաբրիել Սունդուկյանի թատրոնում։ Ձևավորել է նաև Երևանի այլ թատրոնների մի քանի բեմադրություններ։ 1962 թվականին ծննդյան 60-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել է նրա նկարների մեծ ցուցահանդես։[2]
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 40-45.