«Ջեմմա Ուորդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 46. Տող 46.
* {{IMDb name|1801841}}
* {{IMDb name|1801841}}
* {{fashionmodel|Gemma_Ward}}
* {{fashionmodel|Gemma_Ward}}
{{DEFAULTSORT:Ուորդ, Ջեմմա}}

[[Կատեգորիա:Մոդելներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Մոդելներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Ավստրալացի մոդելներ]]
[[Կատեգորիա:Ավստրալացի մոդելներ]]

07:21, 24 Մայիսի 2016-ի տարբերակ

Ջեմմա Ուորդ
անգլ.՝ Gemma Ward
Հասակը176 սմ[1]
Ծնվել էնոյեմբերի 3, 1987(1987-11-03) (36 տարեկան)
ԾննդավայրՊերթ, Ավստրալիա
ԿրթությունShenton College?[2]
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունմոդել, դերասանուհի և կինոդերասանուհի

Ջեմմա Ուորդ (անգլ.՝ Gemma Louise Ward, նոյեմբերի 3, 1987(1987-11-03), Պերթ, Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալացի սուպերմոդել և դերասանուհի[3]: Աշխարհի ամենահարուստ սուպերմոդելներից մեկը:

Կենսագրություն

Ջեմմա Ուորդ ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 3-ին, Արևմտյան Ավստրալիայի Պերթ քաղաքում: Նա Գարի Ուորդի (ավստրալացի բժիշկ) և Քլերի (անգլիացի բուժքույր) չորս երեխենարից երկրորդն է[4]: Նա ունի նաև մեկ քույր՝ Սոֆի Ուորդը (ով նույնպես աշխատում է որպես մոդել) և երկու զույգ եղբայրներ՝ Օսքարն ու Հենրին: Կրթություն ստացել է Պրեսբիտերական լեդիների քոլեջում (անգլ.՝ Presbyterian Ladies' College) և Պերթ քաղաքի Շանթոնա քոլեջում (անգլ.՝ Shenton College)[5] Ջեմման ընտանիքի ծաղրածուն էր, ով ցանկանում էր դառնալ դերասանուհի[6]: Դերասանության նկատմամբ սերը առաջացավ 1997 թվականին, երբ 10 տարեկան հասակում նա դպրոցում Հենզելը և Գրետելը բեմադրության մեջ վհուկի դեր էր տանում[7]:

Կարիերա

Ջեմմա Ոուրդը «Մոդայի շաբաթ»-ի ժամանակ, Սան Ֆրանցիսկո, 2007 թվական

16 տարեկանում Ջեմման ամենաերիտասարդ մոդելն էր, ով երբևէ Vogue ամերիկական ամսագրի թոփ ցուցակում: Նա հայտնվել է այնպիիսի մոդելների ցուցադրություններում, ինիչպիսիք են Prada, Versace, Jean Paul Gaultier, Lanvin, Gucci, Chanel, Valentino, Alexander McQueen և այն մոդելներ:

Ջեմման «զարդարել է» այնպիսի հայտնի ամսագրերի շապիկները, ինչպիսիք են Vogue-ն և TIME Magazine-ն: 2004 թվականի սեպտեմբերին Ջեմման հայտնվել է Teen Vogue ամսագրի շապիկին:

2005 թվականը 17-ամյա Ջեմմային բերեց իսկական փառք, երբ նա պայմանագիր ստորագրեց Vogue հանրաճանաչ հրատարակչության չինական տարբերակի հետ, որի արդյունքում 300 000 շապիկներ Ջեմմայի մասնակցությամբ մի քանի ժամվա ընթացքում ցրվեցին: Նույն թվականին Ջեմման դառնում է «Քելվին Քլայն» ընկերության նոր դեմքը: «Քելվին Քլայն» ըներության հետ պայմանագիրը նրան բերեց ավելի քան 1000000 դոլար: Ավելի ուշ համանման գումար Ջեմմա Ուորդին սկսեցին վճարել նաև Burberry-ն և Valentino-ն:

2007 թվականի հուլիսին, Ջեմման, անցած տարի աշխատելով մոտ 3 միլիոն դոլար հանտնվում է Forbes ամերիկական ամսագրի թոփ ցուցակի տասներորդ հորիզոնականում, որպես աշխարհի ամենահարուստ սուպերմոդել:

Անձնական կյանք

Ջեմման փաստացի ամուսանացած է Դեյվիդ Լեթթսի հետ: Զույգը ունի մեկ աղջիկ՝ Նեյյա Լեթթսը (ծնվել է 2013 թվականի դեկտեմբերին)[8]:

Ներկայումս Ջեմման ապրում է Նյու Յորքում և պահում է ընկերական հարաբերություններ այլ հայտնի մոդելների հետ (Լիլի Դոնալդսոն, Դարեյ Վերբովոյ և Քերոլին Վինբերգ):

Հետաքրքիր փաստեր

  • Ջեմմայի կարիերան սկսվել է պատահական: Նրան նկատել է մոդելային գործակալության մի սկաուտ «Սուպերմոդելների փնտրտուքներով» ավստրալական շոուի համար ընթացող քասթինգի ժամանակ, ուր նա գնացել էր աջակցելու իր ընկերներին[9]:
  • Ջեմմա Ուորդը հաճախել է նաև ջութակի դասերի:

Կինոնկարահանումներ

Ֆիլմագրություն

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2001 ֆ Վարդագույն գիշերազգեստ Pink Pyjamas Հայդի
2008 ֆ Սև գունդ The Black Balloon Ջեքքի Մասթերս
2008 ֆ Անծանոթներ The Strangers Անծանոթուհի
2011 ֆ Կարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին Pirates of the Caribbean: On Stranger Tides ջրահարս Տամարա
2013 ֆ Մեծն Գեթսբին The Great Gatsby աղջիկ Գեթսբիի երեկույթում

Ծանոթագրություններ

  1. «Gemma Ward» (անգլերեն). Fashion Model Directory. Վերցված է 2015-12-16-ին.
  2. Who's Who in Australia — 1906.
  3. Gaimari, Angela. "Bang a Gong", Fashion Week Daily, 6 September 2006. Retrieved on 20 December 2007.
  4. DailyTelegraph.com.au Gemma Ward.
  5. «Gemma Ward». OK!. 18 June 2010. Վերցված է 18 April 2011-ին.
  6. Overton, Peter (24 September 2006). «The It-girl: Gemma Ward». 60 Minutes. Վերցված է 18 April 2011-ին.
  7. Rule, Billy (6 February 2011). «Heath was one of a kind». Herald Sun. Australia. Վերցված է 18 April 2011-ին.
  8. First photo of Gemma Ward’s baby girl
  9. «Статья: Джемма Ворд – фарфоровый ангел Австралии» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին. Վերցված է 2010-02-09-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |datepublished= (օգնություն)

Արտաքին հղումներ