«Ելիսեյան պալատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 6. Տող 6.
| Բնօրինակ անվանում` = {{lang-fr|Palais de l'Élysée}}
| Բնօրինակ անվանում` = {{lang-fr|Palais de l'Élysée}}
| Ժամանակակից կարգավիճակ` =
| Ժամանակակից կարգավիճակ` =
| Երկիր` = Ֆրանսիա
| Երկիր` = {{Դրոշավորում|Ֆրանսիա}}
| Ճարտարապետական ոճ` = կլասիցիզմ
| Ճարտարապետական ոճ` = [[կլասիցիզմ]]
| Հիմնող` =
| Հիմնող` =
| Ճարտարապետ` = Արման–Կլոդ Մոլլե
| Ճարտարապետ` = Արման–Կլոդ Մոլլե

17:34, 11 Մայիսի 2016-ի տարբերակ

Ելիսեյան պալատ
ֆր.՝ Palais de l'Élysée
Գլխավոր մուտք
Երկիր`Ֆրանսիա Ֆրանսիա
Ճարտարապետական ոճ`կլասիցիզմ
Ճարտարապետ`Արման–Կլոդ Մոլլե
Կառուցման
ժամանակաշրջան`
1718—1722
Քարտեզ
Քարտեզ

Ելիսեյան պալատ (ֆր.՝ Palais de l'Élysée), Ֆրանսիայի նախագահի նստավայրը Փարիզում։ Գտնվում է Փարիզի 8–րդ շրջանում՝ Ֆոբուր Սենտ Օնորե փողոցում։ Մյուրատի դահլիճում տեղի են ունենում Ֆրանսիայի նախարարների խորհրդի նիստերը։ Պալատի շրջակա այգիներում Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14–ին, տեղի են ունենում տոնակատարություններ՝ Ֆրանսիայի Հանրապետության օրվա առթիվ։

Ելիսեյան պալատում նախագահը հանրապետական գվարդիայի հանդիսավոր պահակախմբով ընդունում է այլ պետությունների ղեկավարներին։

Պատմություն

Պալատը կառուցվել է 1718—1722 թվականներին ճարտաապետ Արման–Կլոդ Մոլլեի նախագծով կոմս Էվրյոյի և նրա կնոջ համար որպես մայրաքաղաքային նորաձև առանձնատուն (hôtel de l'Élysée)։ Կոմսի մահից հետո՝ 1753 թվականին, այն ձեռք է բերել Լյուդովիկոս XV–ը մարքիզուհի Պոմպադուրի համար, որն էլ ընդարձակել է նրա տարածքը։ 1764 թվականին մարքիզուհու մահից հետո պալատն անցել է թագավորի հեռավոր ազգականներին։

Նապոլեոն Բոնապարտի օրոք պալատն առաջին անգամ օգտագործվել է կառավարության պահանջների համար։ 1805 թվականին պալատը ձեռք է բերել Մյուրատը[1]։ Վերջինիս՝ Նեապոլ մեկնելուց հետո այնտեղ հաստատվել է կայսրը։

1816 թվականին Ելիսեյան պալատը գնել է Լյուդովիկոս XVIII–ը։

1848 թվականին պալատը պաշտոնապես հռչակվել է Ֆրանսիայի երկրորդ հանրապետության նախագահ Նապոլեոն III–ի նստավայր, ով իրեն կայսր էր հռչակել։ Ելիսեյան պալատը, կայսրի ցանկություններին համապատասխան, վերանորոգվել է 1853—1867 թվականներին ճարտաապետ Լակրուայի կողմից։ Այդ ժամանակներից սկսած՝ պալատի արտաքին տեսքն այլևս չի փոփոխվել։


Պատկերասրահ

Ծանոթագրություններ