«Գարեգին Սրվանձտյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ մաքրվեց, փոխարինվեց: ։ → : (50) oգտվելով ԱՎԲ
- 6 կատեգորիաներ ՀոթՔաթ գործիքով
Տող 1. Տող 1.
{{Արևմտահայերեն|Գարեգին Եպիսկոպոս Սրուանձտեանց }}
{{Արևմտահայերեն|Գարեգին Եպիսկոպոս Սրուանձտեանց }}
{{Անձ
{{Անձ
| ԱԱՀ = Գարեգին Ավետիսի Սրվանձտյան
| պատկեր = Srvan.png
| պատկեր = Srvan.png
| նկարագրում = Գարեգին Սրվանձտյան՝ եկեղեցական գործիչ, բանահավաք
| նկարագրում = Գարեգին Սրվանձտյան՝ եկեղեցական գործիչ, բանահավաք
Տող 43. Տող 42.
* [http://hpj.asj-oa.am/5492/1/1990-4(3).pdf Հարությունյան Ս. Բ. Գարեգին Սրվանձտյանցը և հայկական հերոսավեպը (Գ. Սրվանձտյանցի ծննդյան 150-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 4, էջ 3-9:]
* [http://hpj.asj-oa.am/5492/1/1990-4(3).pdf Հարությունյան Ս. Բ. Գարեգին Սրվանձտյանցը և հայկական հերոսավեպը (Գ. Սրվանձտյանցի ծննդյան 150-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», 1990, № 4, էջ 3-9:]
* [http://hpj.asj-oa.am/2539/1/2008-2(230).pdf Պետրոսյան Անուշավան, Հայ ազգագրության առաջին ծրագիր-հարցարանի խնդրի շուրջ.- «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 2, էջ 230-243:]
* [http://hpj.asj-oa.am/2539/1/2008-2(230).pdf Պետրոսյան Անուշավան, Հայ ազգագրության առաջին ծրագիր-հարցարանի խնդրի շուրջ.- «Պատմա-բանասիրական հանդես», 2008, № 2, էջ 230-243:]
{{DEFAULTSORT:Սրվանձտյան, Գարեգին}}


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://armenica.info/church/deyat/48.htm Հայ եկեղեցու գործիչները (ռուսերեն)]
* [http://armenica.info/church/deyat/48.htm Հայ եկեղեցու գործիչները (ռուսերեն)]
* [http://www.golos.am/index.php?Itemid=53&id=24009&option=com_content&task=view Մարդը, որ ապրել է իր ազգի կյանքով (ռուսերեն)]
* [http://www.golos.am/index.php?Itemid=53&id=24009&option=com_content&task=view Մարդը, որ ապրել է իր ազգի կյանքով (ռուսերեն)]
{{Արտաքին հղումներ}}


{{DEFAULTSORT:Սրվանձտյան, Գարեգին}}
{{DEFAULTSORT:Սրվանձտյան, Գարեգին}}


[[Կատեգորիա:1840 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 17 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1892 մահեր]]
[[Կատեգորիա:Նոյեմբերի 17 մահեր]]
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]
[[Կատեգորիա:Հայ բանասերներ]]
[[Կատեգորիա:Վան քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:Ստամբուլ քաղաքում մահացածներ]]
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}

17:03, 10 Մայիսի 2016-ի տարբերակ

Գարեգին Սրվանձտյան
արմտ. հայ.՝ Գարեգին Սրուանձտեանց
Դիմանկար
Գարեգին Սրվանձտյան՝ եկեղեցական գործիչ, բանահավաք
Ծնվել էնոյեմբերի 17, 1840(1840-11-17)[1]
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էնոյեմբերի 17, 1892(1892-11-17)[1] (52 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունբանասեր, բանահավաք, ազգագրագետ և քահանա
ԱշխատավայրԱրծվի Վասպուրական, Մշո Սուրբ Կարապետ վանք, Արծվիկ Տարոնո և Կեդրոնական վարժարան
ԱնդամությունՄիություն ի փրկություն և Սև խաչ

Գարեգին եպիսկոպոս Սրվանձտյան, Սրվանձտյանց (նոյեմբերի 17 1840 թ. - նոյեմբերի 17 1892 թ.), հայ հոգևորական, բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ:

Գարեգին Սրվանձտյանը համարվում է հայ բանահավաքների ու ազգագիրների ռահվիրան, որի մեջ ինքնօրինակ ձևով դրսևորվել են 1850-1860-ական թվականների հայ ազգային լուսավորիչներին և 1870-1880-ական թվականների լուսավորական դեմոկրատներին բնորոշ աշխարհայացքային գծերը: Նրա գործունեությունը իր ապրած ժամանակաշրջանի հայ հասարակական մտքի առաջավոր գործիչների արծարծած ժողովրդական-հայրենասիրական և ազգային-ազատագրական գաղափարների յուրովի արձագանքն է:

Կենսագրություն

Ծնվել է 1840 թ. Վանում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, այնուհետև ավարտել Վարագավանքի ժառանգավորաց դպրոցը, որտեղ և կարգվել է ուսուցիչ: Եղել է «Արծվի Վասպուրական» թերթի խմբագրի տեղակալ, այս պարբերականում է լույս ընծայել հոդվածներ, որոնցում արծարծել է ազգային-ազատագրական պայքարի գաղափարներ: 1862 թ.ն Մշո Սուրբ Կարապետ վանքին կից ժառանգավորաց վարժարանի տնօրեն-ուսուցիչ էր, 1863-1865 թթ. «Արծվիկ Տարոնո» նորաբաց երկշաբաթաթերթի խմբագիրը:

Խրիմյանի հետ, որպես նվիրակ ու քարոզիչ, 1860-1861 թթ. շրջագայել է հայոց զանազան գավառներում և իր ակնարկներում և թղթակցություններում ճշմարտացիորեն նկարագրել հարստահարիչներից հայ աշխատավորության կրած տառապանքները: Դա գրավել է օսմանյան կառավարության ուշադրությունը և նա առնվել է գաղտնի հսկողության տակ: Շրջագայության ընթացքում Սրվանձտյանը հավաքել և պարբերաբար հրապարակել է նաև ժողովրդական բառ ու բանի նմուշներ: Նրա նախաձեռնությամբ դպրոցներ են բացվել հայկական տարբեր բնակավայրերում: 1867 թ. Կարինում ձեռնադրվել է վարդապետ և ուղարկվել Վան, որպես քարոզիչ: 1867-1869 թթ. ստանձնել է Կարինի վարժարանների լիազոր տեսչի պաշտոնը: 1869 թ. նշանակվել Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահոր փոխանորդ, միաժամանակ՝ սահմանադրության գործադրիչ Վասպուրականում: 1872 թ. մասնակցում է Վանում կազմակերպված «Միություն և փրկություն» ազգային-ազատագրական գաղտնի խմբակի ստեղծմանը: 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից անմիջապես հետո Կոստանդնուպոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի հատուկ կոնդակով Սրվանձտյանը գործուղվել է շրջելու «ի բնագավառս մայրենի և տեշագրել զամենայն ամենայնի»: Եղել է հայաբնակ բազմաթիվ վայրերում, ծանոթացել հայ ժողովրդի կյանքին ու կենցաղին, միաժամանակ գրի առել ժողովրդական բանավոր ստեղծագործության լավագույն նմուշները, նկարագրել ազգային ծեսերը, սովորույթները, հավատալիքները:

1879-1881 թթ. եղել է Վանի վիճակավոր՝ հոգևոր առաջնորդի (թեմակալի) փոխանորդ-օգնականը, մասնակցել «Սև խաչ» հայրենասիրական գաղտնի կազմակերպության աշխատանքներին: 1881 թ. կառավարության հրամանով հեռացել է Վանից, առժամանակ վիճակավոր առաջնորդի պաշտոն վարելով Բաղեշում, ապա՝ Խարբերդում: 1886 թ. Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, նշանակվել Տրապիզոնի, այնուհետ՝ Տարոնի վիճակավոր առաջնորդ, միաժամանակ՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի վանահայր: Գարեգին Սրվանձտյանի քարոզչական-հայրենասիրական եռանդուն գործունեությունը հարուցել է սուլթանի դժգոհությունը: Պատրիարքի հրամանով, որպես քաղաքականապես անբարեհույս անձ, Սրվանձտյանը պաշտոնազրկվել է և ուղարկվել Կոստանդնուպոլիս, որտեղ խիստ հսկողության պայմաններում աշխատել է Բերայի Սուրբ Երրորդության եկեղեցու քարոզիչ, Ղալաթիո կեդրոնական վարժարանի ուսուցիչ, վարել կրոնական ժողովի ատենապետի պաշտոնը: Ազգագրության ու հնագիտության բնագավառում կատարած բեղմնավոր գործունեության համար Սրվանձտյանը ընտրվել է Պետերբուրգի կայսերական հնագիտական ակադեմիայի պատվավոր անդամ:

Գարեգին Սրվանձտյանը վախճանվել է 1892 թ. Կոստանդնուպոլսի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում, ծանր ու երկարատև հիվանդությունից հետո:

Գրական գործունեությունը

Սրվանձտյանը «Վարդ» գրական անունով թղթակցել է Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի և Թիֆլիսի մի շարք պարբերականների («Մասիս», «Արևելյան մամուլ», «Կռունկ Հայոց աշխարհին», «Մեշու Հայաստանի» և այլն): 1866 թվականին Կոստանդնուպոլսում հրատարակել է «Նոր ընթերցարան» դասագիրքը (վերահրատարակված է 1875 թ, 1884 թ):

Սրվանձտյանը հայ գրականություն է մուտք գործել հայրենասիրական շնչով համակված «Ողբերգություն մեծին Սահկայ Պարթևի և անկումն Արտաշրի Արշակունվո» (գրված 1860-1870 թթ.) և «Շուշան Շավարշանա» (1875 թ.) թատերական երկերով: Նրա «Գրոց ու բրոց»-ը (1874) ավանդությունների ու զրույցների ժողովածու է, որի հավելվածում տպագրված է «Սասնա ծռեր» էպոսի իր հայտնաբերած ու գրառած առաջին պատումը՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով: Այս գրառումը հարազատությամբ և ամբողջականությամբ շուրջ 150 տպագիր ու անտիպ տարբերակների մեջ համարվում է լավագույններից մեկը: «Հնոց և նորոց» 1874 ժողովածուն պարունակում է հիմնականում, գրավոր աղբյուրներ («Պատմություն վասն Դավթի և Մովսես Խորենացվո», «Թուղթ Դիոնիսիոսի» և այլն) և «Թեշե Պոլո» բանավոր զրույցը: «Մանանա»-ն (1876) բաղկացած է «Հայրենյաց վեպք և զրույցք», «Երգք և նվագք հայրենյաց», «Հանելուկներ, առակներ, նորելուկներ» և այլ բաժիններից, ժողովածույում տրված է նաև Վանի թաղամասերի ու պատմական հուշարձանների նկարագիրը, ներառված են հեքիաթներ: «Թորոս Աղբար»-ում (1879-1884 և ռուսական հրատարակություն 1887) շոշափված են երկրի արդյունաբերության, գյուղատնտեսության և հայերի արտագնացության ու գաղթականության հետ կապված հարցեր, իսկ «Համով-հոտով»-ում (1884) նկարագրված են Հայաստանի տեղավայրերը, պատմական հուշարձանները, կլիման, ներկայացված են Մովսես Խորենացին, Եղիշեն, Գրիգոր Նարեկացին և այլք: Զետեղված են հեքիաթներ («Իմաստուն ջուլհակ», «Օձամանուկ և Արևահատ», «Դըժիկոն» և այլն), գեղջկական երգեր («Սիրտս նման էր...», «Լուսնակն անուշ», «Արտուտիկ», «Կոտ ու կես կորեկ» և այլն):

Աշխատություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Սրվանձտյան» հոդվածին։
  1. 1,0 1,1 http://armradioarchive.am/ar/b4NU8iQ