«Աղլաբիների պետություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Պատմություն: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ն,և → ն, և (8) oգտվելով ԱՎԲ
Տող 102. Տող 102.
[[Կատեգորիա:Իտալիայի պատմություն]]
[[Կատեգորիա:Իտալիայի պատմություն]]
[[Կատեգորիա:Արաբական խալիֆայություն]]
[[Կատեգորիա:Արաբական խալիֆայություն]]
[[Կատեգորիա:Նախկին ամիրայություններ]]

23:15, 7 Մայիսի 2016-ի տարբերակ

الأغالبة
Աղլաբիների պետություն
 Աբբասյան խալիֆայություն 800 - 909 Ֆաթիմյան խալիֆայություն 
Քարտեզ


(800 - 909 թվականներ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կայրավան
Բնակչություն արաբներ
Բնակչություն բերբերներ
Լեզու արաբերեն
Կրոն Իսլամ
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Աղլաբիներ
Պետության գլուխ էմիր
Պատմություն

Աղլաբիների պետություն, ավատատիրական պետություն Հյուսիսային Աֆրիկայում (800-909)։ Իշխանության գլխին էին արաբական ծագում ունեցող Աղլաբիները (արաբ․՝ الأغالبة‎‎‎)։

Պատմություն

Աղլաբիները տիրել են Իֆրիկիայում արաբ․՝ افريقيا‎‎ ( Ալժիր, Թունիս, Լիբիա ) 9-րդ դարում(ըստ Հիջրայի 3-րդ դար) Աբբասյանների անվան տակ և իշխել է ալ-Կայրավանում։

800( ըստ Հիջրայի՝ 184 ) թվականին այս արքայատոհմի հիմնադիրը՝ Իբրահիմ ալ Աղլաբը՝ Զաբի նահանգապետը, իր նահանգում դրսևորել էր եռանդ և հմտություններ օրենքը և կարգուկանոնը վերականգնելու հարցում։ Նա Հարուն առ-Ռաշիդ խալիֆայի կողմից օժտվել էր նրա համար նպաստավոր իշխանական լիազորությամբ։ Նրա վասալը հրաժարվել էր մինչև այդ ժամանակ Իֆրիկյային տրվող հարկից և հանձն էր առել վճարել 40.000 դինար տուրք կայսերական գանձարանին։ Աղլաբի ամիրին և խալիֆային կապող կապերը թույլ էին տալիս նրան ունենալ մեծ չափով ինքնուրույնություն, հատկապես ժառանգության ասպարեզում։ Նա իր որոշումը կայացնում էր առանց Բաղդադի միջամտության. այսպես էին վարվում նաև նրան հաջորդող ամիրները։

Իֆրիկիայի արաբ կառավարիչների մասին մեր գիտելիքներն նշանակալից են։ Խալիֆաների այս բարձր պաշտոնյաների մեջ հնարավոր էր գտնել տարբեր անհատականություններ։ Չնայած մեծամասնությունը հաճույքներով էր տարված և կախվածություն ուներ խմիչքից, որը երբեմն ստեղծում էր հանցագործության պոռթկումներ և արյունահեղություն, նրանց մեջ կային նաև արվեստի մարդիկ, ովքեր օժտված էին վեհության զգացումով, խելացի և փորձառու քաղաքական գործիչներ էին, և առաջնորդները մտահոգված էին հասարակական աշխատանքին նպաստելով և դրանից ստացված եկամուտը նահանգի բարեկեցությանը ծառայեցնելով։ Նրանց օրոք Իֆրիկիյան մեծ վերածնունդ է ապրում. շատ հրաշալի կառույցներ դեռ վկայում են նրանց մեծ դերի մասին։

Իբրահիմ իբն ալ Աղլաբի ոսկե դրամները

Նրանց պետք էր էներգիա և քաղաքական հմտություն՝ իրենց առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար։ Իբրահիմ ալ-Աղլաբը ստիպված էր հանգեցնել Բերբերյան ապստամբությունները։ Աղլաբիների տարածքի սահմաններում Խարիջիականությունը Հարավային Իֆրիկիյայի, Ավրասիև գրեթե ամբողջ կենտրոնական Մաղրիբի վերահսկողության տակ էր, Զաբը ձևավորում էր թագավորության արևմտյան սահմանը։ Փոքր Քաբիլիայի Քութամայի կապվածությունը Շիիզմին հանդիսացավ թագավորության անկման պատճառը։ Ամենալուրջ ճգնաժամները, սակայն, կենտրոնացած էին Աղլաբիների թագավորության սրտում։ Թունիսը և նույնիսկ ալ-Քայրավանը ընդդիմության կենտրոններ էին, իսկ ամենաանհանգստացնող տարրերը Ջունդի արաբներն էին, ովքեր համարվում էին Աղլաբիների ամենամեծ աջակցողները։ Իբրահիմ առաջինը ճնշել է 2 ապստամբություն՝ Համիդի Աբդ առ-Ռահման ալ-Քինդիի 802 ( Հիջրա՝ 186 ) թվականին և Իմրան Մուկալադինը և 809( Հիջրա 194) թվականին, որոնցից 2-ում էլ Կայրավանիսները մասնակցություն են ունեցել։ Կանխազգալով վտանգը՝ ամիրը կառուցել էր ալ-Կասր ալ-Կադիմը (ալ-Աբբասիյաալ-Կկայրավանից հարավ, և այնտեղ էր տեղափոխել նստավայրը։ Նա իրեն շրջապատել էր Ջունդի վստահելի տարրերով և բերել էր ստրուկների, որոնք կազմել էին ազդեցիկ գունագեղ պահակազոր։

Աղլաբյան 3-րդ ամիր Աբու Մուհամմադ Զիյադաթ Ալլահի օրոք սկսվեց արաբական մի նոր և ավելի լուրջ ապստամբություն՝ դրդված Մանսուր Նասր աթ-Թունդբուդիի կողմից։ Թունդբուդայի իր ամրոցից նա կանչեց արաբ կառավարիչներին և նրանցից ստացավ աջակցություն։ Որոշ հաջողություններից հետո ապստամբները դարձան գրեթե ամբողջ Իֆրիկիայի տերերը՝ բացի Կաբիսից և նրան շրջապատող տարածքներից։ Բերբերների օգնությամբ Զիայադաթ Ալլահը կարողացավ առավելություն ձեռք բերել։ Աթ-Թունբուդին անձնատուր եղավ և սպանվեց։ Կոալիցիան քանդվեց և Զիյադաթ Ալահը ներեց ապստամբության մյուս ղեկավարներին։ Քայրավանիսները ևս մեկ անգամ դրդեցին նոր ապստամբություն։

Քայրավանիսների հյուրընկալությունը և նրանց նկատմամբ աղլաբիների վարած քաղաքականությունը ձևավորեցին դինաստիայի ներքին պատմության մեկ այլ կերպարանք։ Այս հյուրընկալությանը հատկապես նպաստում էին կրոնական դասի գիտունները և կեղծ բարեպաշտները։ Սրանք այն մարդիկ էին, ովքեր վայելում էին մարդկանց վստահությունն ու հարգանքը։ Սրանք կրոնի ուսուցիչներն էին, հադիսների մեկնաբանողները, իրավաբաններն ու սատվածաբանները, ովքեր, մեծ մասամբ, արևելյան ծագում ունեին, ապրում էին մարդաշատ վայրերում և առաջնորդում էին հասարակական կարծիքը։ Ձևանալով ճգնավորներ՝ նրանք քննադատում էին ամիրների բարոյական պահվածքը, որպես ուղղախոսության մարտիկներ՝ դեմ էին կանգնում նրանց անօրինական որոշումներին և իշխանության չարաշահմանը։ Հաջորդ աղլաբին՝ Աբու-լ-Աբաս Աբդ Ալլահ Իբրահիմը հրապարակեց ֆինանսական ռեֆորմ, որը հակադրվում էր իսլամական սովորույթներին, այն է՝ որոշակի քնակությամբ գանձել բերքից՝ տասանորդի փոխարեն։ Այս ամենը առաջ բերեց մեծ բողոքներ և դրանից ոչ շատ ուշ ամիրի մահանալը դիտվեց որպես Աստծու պատիժ։ Ընդհանուր առմամբ աղլաբի ղեկավարները հոգևոր դասին վերաբերվում էին հարգանքով և ջանում էին շահել նրանց, բայց հազվադեպ էին կարողանում ստիպել նրանց հանդարտեցնել իրենց անզիջում վերաբերմունքը։

Չնայած այս հաղթանակին, Աղլաբի ամիրների գերագույն ռազմական նվաճումը ձեռնարկվել էր Զիյադաթ Ալլահի կողմից՝ անմիջապես Մանսուր աթ-Թունբուդիի ապստամբությունից հետո և անկասկած ոգեշնչված էր արաբների ուժի՝ արտաքին թատերաբեմ շեղելու մտքով։ 211-ի (827) արշավանքը ընդունեց սուրբ պատերազմի կերպարանք։ Բանակը վստահված էր կրթված իրավագետ Ասադ ալ-Ֆուրատին և Սուսային։ Հավատի համար կռվողները և նրանց հետևորդները նավ նստեցին. նրանք արդեն լսել էին ջիհադի նավահանգստի համբավը, քանի որ գյուղը դեռ 6 տարի առաջ մատակարարվել էր ռիբատի կողմից։ Այս ռիբատը մինչև այժմ գոյություն ունի։ Ազդանշանային աշտարակի ստորին մասի արձանագրության վրա գրված է Զիյադաթ Ալլահի անունը և 206 (821) տարեթիվը։ Ալ-Քայրավանի մեծ մզկիթի կառուցումը վերագրվում է նույն ամիրին՝ Ուքա Նաֆիի կողմից։ 670-ական թթ կառուցված այս ճոխ շինությունը, որը երկու անգամ ձևափոխվել էր 8-րդ դարի ընթացքում, իրականում աղլաբիների աշխատանքն էր։ Զիյադաթ Ալլահից բացի երկու այլ ամիրներ՝ Աբու Իբրահիմը և Իբրահիմ 2-րդը, աշխատանք են տարել դրա վրա և մեծացրել են աղոթասրահը։

Շինարարություն

Կայրավանի Մեծ մզկիթը

Աղլաբիները եռանդուն կառուցողներ էին։ Զիյադաթ Ալլահին հաջորդած Աբու Իկալ ալ-Աղլաբի իշխանության տաիներին կառուցվել է փոքր մզկիթ Սուսայում՝ Աբու Ֆաթյարայի անունով։ Նրա օրոք, գրեթե նույն ժամանակահատվածում, կառուցվել են նաև այլ շինություններ։ Աբու-լ-Աբաս Մուհամմադը այն կոչել է Մեծ մզկիթ. այն մինչև այժմ գոյություն ունի։ Պահպանվել են նաև Աբու Իբրահիմ Ահմադի օրոք կառուցված կամարները։ Նա ամբողջ դինաստիայում աչքի է ընկել իր կառուցողական ներդրումներով Իֆրիկիայի ճարտարապետության պատմության մեջ։ Նրան է վերագրվում Թունիսի Մեծ մզկիթի կառուցումը։ Սա նույնպես, ալ-Քայրավանի նման, փոխարինել էր ավելի վաղ շրջանի մզկիթի, որը համարվում էր ոչ ճշգրիտ։ Իշխանի ստեղծարար գործունեությունը և առատաձեռնությունը ամենից առաջ երևում էին նրա ռազմական և հասարակական գործերում։ Իբն-Խալդունը, որը ավելի զգուշավոր է իր հաստատումներում, պնդում է, ու Աբու Իբրահիմ Ահմադը Աֆրիկայում կառուցել է մոտ 10.000 ամրոց, կառուցել է քարից և զարդարել է երկաթե դարպասները։ Նա կառուցել է մեծ քանակությամբ շինություններ թե՛ ծովափնյա շրջանում, թե՛ արևելյան սահմաններում։ Սուսայում գտնված կամարներից մեկը ըստ մի արձանագրության (245/859) հնարավոր է կառուցված է եղել Հադրամաութի մի հին պատի վրա։ Նույն ձևով Բուրջ Յունգան՝ Թունիսի ծովափնյա շրջանում, Մահրուից հարավ, որը նույնպես վերագրվում է Աղլաբիների շրջանին, բյուզանդական ամրոց է, որի հիմքերը դրվել են մուսուլմանական ճարտարապետների կողմից։

Աղլաբիների շրջանի ջրամբար Կայրավանում

Հավանաբար նույն բանը կիրառվել է բազմաթիվ ջրաբաշխական ձեռնարկումներում, բայց կարելի է ենթադրել, որ աղլաբիները ձեռնարկել են ջրային քիչ պաշար ունեցող շրջանների բարգավաճումը վերականգնելու համար, մասնավորապես՝ ‘‘Թունիսյան շրջանի’’ հարավում։ Մ. Սոլինյաքի վերջին աշխատանքներից մեկը, որը հիմնված է օգտագործված նյութերի և կիրառված կառուցողական մեթոդների ուսումնասիրման վրա։

Իրենց հասարակական աշխատանքների, պաշտպանության հաստատման և ընդհանրապես բոլոր տեսակի կառույցներում ամիրները օգտագործում էին տեղանքից հավաքված աշխատուժը։ Արհեստանոցների հսկումը վստահված էր ոչ մուսուլման ազատ արձակված ստրուկներին։ Նրանց մետաղադրամների վրա հիշատակվում են նույն ծագման իշխանավորների անուններ, ովքեր վերահսկում էին Մինթը։

Չնայած Քրիստոնեական Աֆրիկայից ժառանգած ավանդույթները զգալի ազդեցություն էին ունեցել կառույցների ստեղծման և զարդարման մեջ (Հռոմեական խճաքարային ոճը դեռևս կիրառվում էր), աղլաբիների ճարտարապետությունը ներառում էր նաև արևելյան տարրեր։ Սիրիայի, Եգիպտոսի և Միջագետքի ազդեցությունը ակներև է, և մի նոր ու հատկապես իսլամական արվեստ է առաջանում, որն իր ամենաապշեցուցիչ արտահայտությունը գտնում է ալ-Քայրավանի մեծ մզկիթում։

Աղլաբիների անկումը

Դինաստիան իր բարգավաճման վերջին տարիները համընկել են Աբու Իսհակ Իբրահիմ 2-րդի կառավարման տարիներին, որը հաջորդել էր Աբու Աբդ Ալլահ Մուհամմադին։ Նա աչքի է ընկել իր դաժանությամբ։ Աբբասյան խալիֆ ալ-Մութադիդի հրամանով, ով նրա հասցեին բողոքներ էր ստացել, նա հրաժարվեց իր գահից՝ իր որդու՝ Աբու-լ-Աբաս Աբդ Ալլահի օգտի համար։ Չկարողանալով ուխտագնացության գնալ ցամաքային ճանապարհով՝ նա գնաց Սիցիլիա, այնտեղից էլ՝ Կալաբրիա, որտեղ էլ մահացավ մինչև Կոսենչա հասնելը։ Իբրահիմ 2-րդի կառավարության ընթացքում Իֆրիկիայում հայտնվեց Շիական միսիոներ Աբու Աբդ Ալլահը։ Սա այն մարդն էր, որն անկման հասցրեց դինաստիան և ապահովեց Ֆաթիմյան ալ-Մահդի Ուբեյդ Ալլահի հաղթանակըԱջակցություն ստանալով Քութամա բերբերներից, ում նա արդեն շրջել էր դեպի շիիզմ, Աբու Աբդ Ալլահը գնաց նվաճելու Աղլաբիների թագավորությունը։ Աղլաբի ամիր Աբու Մուդար Զիյադաթ Ալլահ 3-րդը փորձում է կանգնեցնել Քութամաների ներխուժումը, սակայն վրա հասնող աղետը անխուսափելի էր։ Նրան չի օգնում նաև ալ-Քայրավանի պատերի նորոգումը։ Երբ նրա ուղարկած զորքերը պարտվում են, նա հայտարարում է, թե իրենք մեծ հաղթանակ են տարել, սակայն ինքն էլ պատրաստվում է հեռանալու։ Նա թողնում է Ռաքքադան ՝ Իբրահիմ 2-րդի կառուցած քաղաքը և իր հետ վերցնելով այնքան գանձ, որքան կարող էր տանել, հեռանում է Եգիպտոս։ Այնտեղից նա գնում է Ռաքքա, սակայն հետագայում վերադառնում է Եգիպտոս և մահանում Երուսաղեմում։

Աղբյուրներ

  • THE ENCYCLOPAEDIA OF ISLAM, NEW EDITION, 1986
  • Article- AGHLABIDS, pages 247-249