«Երվանդաշատ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը փոփոխում է․: uk:Єрвандашат
Չաշխատող հղումի հեռացում
Տող 8. Տող 8.


== Արտաքին հղումներ ==
== Արտաքին հղումներ ==
* [http://www.armenian-history.com/Capitals/Yervandashat_History_arm.htm] Երվանդաշատի պատմությունը www.armenian-history.com-ում։
* [http://www.armenian-history.com/Capitals/Yervandashat_History_arm.htm Երվանդաշատի պատմությունը
* [http://ermeni.org/ermenice/yervandashat_uni.htm] Երվանդաշատի պատմությունը www.ermeni.org-ում։


{{Հայաստանի մայրաքաղաքներ}}
{{Հայաստանի մայրաքաղաքներ}}

06:20, 6 հունվարի 2011-ի տարբերակ

Երվանդաշատ, Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքը։ Հիմնադրել է Երվանդ Դ Վերջին թագավորը մ.թ.ա. IIIդ. վերջին, Այրարատ նահանգի Երասխաձոր գավառում։ Երվադդը արքունիքը փոխադրում է միակտուր ապառաժ բլուրի վրա, որը շրջապատում է Երասխը, կառուցում նոր մայրաքաղաք։ Նա բլուրը պարսպապատում է, պատերի մեջ դնում է պղնձյա դռներ, ներքևից մինչև դռները կառուցում երկաթե սանդուղքներ, և դրանց մեջ՝ որոգայթներ դավադիրներին բռնելու նպատակով, քաղաքին ջուր մատակարարելու համար մինչև գետի մակերևույթը, պարիսպների տակ տեղ–տեղ փորել է տալիս։ Սակայն մայրաքաղաքը տեղափոխվել է ոչ այնքան բնակլիմայական պայմաննորի, որքան քաղաքական անցքերի պատճառով. Արմավիրին տիրել է Արտաշեսը, ուստի Երվանդը հարկադրված էր նոր մայրաքաղաք հիմնադրել։ Երվանդաշատը մեծ քաղաք է եղել, որտեղ բացի հայերից բնակվել է նար Տիգրան Մեծի օրոք նվաճված երկրներից գաղթեցված բնակչություն։

Երվանդաշատը 360–ական թթ. կործանել են պարսից զորքերը։ Պահպանվել են Երվանդաշատի ավերակները։ Պահպանվել են պարիսպների հետքերը, փողոցների ու շենքերի փլատակները, ինչպես նաև խաչքարեր և վիմագիր արձանագրություններ։


Արտաքին հղումներ