«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 16 բայտ ,  5 տարի առաջ
չ
փոխարինվեց: == Կյանքը == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ
(+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ)
չ (փոխարինվեց: == Կյանքը == → == Կենսագրություն == oգտվելով ԱՎԲ)
Ղազար Փարպեցու «Թուղթ»–ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղազար Փարպեցին հրաժարվում է աղանդավորների հետ կապերի խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գրում է բարոյական արժեքների, հոգևորականների առաքինության ու աշխարհիկների քաջության պատմությունը, որն ընթանում է պայքարի, հակադրությունների ու ելևէջների ձևով։ Նա աշխարհիկ ֆեոդալների իշխանությունը սահմանափակում է տնտեսական, քաղաքական, եկեղեցունը՝ կրոնական գործնեությամբ։ Ղեկավարը, ըստ Ղազար Փարպեցու չպետք է բացարձակացնի, գերագնահատի իր իշխանությունն ու հեղինակությունը, նրա և ղեկավարվողի միջև պետք է լինի որոշակի համապատասխանություն և հաղորդակցականություն։
 
== Կենսագրություն ==
== Կյանքը ==
Ղազար Փարպեցին մեծացել ու դաստիարակվել է Հայոց ապագա սպարապետ և մարզպան Վահան Մամիկոնյանի հետ՝ վերջինիս մոր՝ Ձվիկ իշխանուհու խնամակալության ներքո։ Նախնական կրթությունն ստացել է Գուգարաց Աշուշա բդեշխի պալատում՝ իշխանուհու եղբոր՝ V դարի ականավոր կրթական գործիչ Աղան Արծրունու վերահսկողությամբ, իսկ [[465]]–[[470]] թվականներին ուսանել է Բյուզանդիայում։ 486 թվականին մարզպան Վահան Մամիկոնյանը նրան նշանակել է Վաղարշապատի վանքի առաջնորդ։ Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, սակայն հանդիպել է զորեղ հակառակորդների։ Մոտ 490 թվականին նա ստիպված հեռացել է Ամիդ և այնտեղից գրել «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ինքնապաշտպանական ուղերձը։ Մարզպանը նրան հետ է կանչել, պաշտպանել չարախոսներից և հանձնարարել է գրել «Պատմություն Հայոց»-ը։ Փարպեցու «Թուղթը» կարևոր տեղեկություններ է հաղորդում V դարի 2-րդ կեսին հայ եկեղեցական շրջանակներում առկա հունասեր և պարսկասեր խմբավորումների, նրանց փոխադարձ բանակռիվների ու բախումների մասին։ Այն առաջին անգամ հրատարակել է Մկրտիչ Էմինը 1853 թվականին, իսկ [[1868]] թվականին Միքայել Նալբանդյանը փոխադրել է աշխարհաբարի։ Առավել արժեքավոր է Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը, որը կոչվում է նաև Երրորդ պատմություն՝ [[Ագաթանգեղոս]]ի և [[Փավստոս Բուզանդ]]ի երկերից հետո։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում պատմիչը շարադրել է նախորդների պատմությունների համառոտ բովանդակությունը։ Բուն պատմությունը Փարպեցին սկսել է [[387]] թվականի իրադարձություններից՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև [[Հայաստանի առաջին բաժանում]]ից։ Առաջին դրվագում շարադրել է [[Արշակ Գ]]-ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղաքական պատմությունը, Սասանյան Պարսկաստանի պառակտիչ քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428 թվական) և ավարտել է Սահակ Պարթևի ([[439]] թվական) ու Մեսրոպ Մաշտոցի ([[440]] թվական) մահվանն առնչվող դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը Վարդանանց պատերազմն է. համընկնում է Եղիշեի «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին։ Երրորդ դրվագը Հայաստանի՝ 460–484 թթ-ի պատմության միակ սկզբնաղբյուրն է, որտեղ նկարագրված դեպքերի ականատեսն ու մասնակիցն է նաև հեղինակը։ Ներկայացնում է այդ շրջանի հայ-պարսկական փոխհարաբերություններն ու հայերի՝ [[482]]–[[484]] թվականների ապստամբության պատմությունը և ավարտում [[Վահան Մամիկոնյան]]ի՝ Պարսից արքունիքի կողմից Հայոց մարզպան ճանաչվելու բախտորոշ իրադարձությամբ։ Փարպեցու «Պատմություն Հայոց»-ը տպագրվել է 1793 թվականին, Վենետիկում, աշխարհաբարը՝ [[1895]] թվականին, Ալեքսանդրապոլում։ Հրատարակվել է նաև ֆրանսերեն (1869 թվական)։ «Պատմությունը» և «Թուղթը» միասին («Պատմություն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնյան») հրատարակվել է [[1904]] թվականին, Թիֆլիսում։ Ըստ ավանդության՝ Ղազար Փարպեցին թաղված է Ղազարավան գյուղի (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում) եկեղեցու ավանդատանը, մեկ այլ տվյալով՝ Մշո Սբ Առաքելոց վանքի բակում։
 

Նավարկման ցանկ