«Նինա Բերբերովա»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Ռուս գրողներ ՀոթՔաթ գործիքով |
|||
Տող 64. | Տող 64. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
[[Կատեգորիա:Ռուս գրողներ]] |
02:39, 5 Մայիսի 2016-ի տարբերակ
Նինա Նիկոլաևնա Բերբերովա Нина Николаевна Берберова | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26 (օգոստոսի 8), 1901[1][2] կամ օգոստոսի 8, 1901[3][4][2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 26, 1993[1][6][7][…] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծուհի, քննադատ, հրապարակախոս և արձակագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան և Եյլի համալսարան |
Nina Berberova Վիքիպահեստում |
Նինա Նիկոլաևնա Բերբերովա (ռուս.՝ Ни́на Никола́евна Бербе́рова, հուլիսի 26 (օգոստոսի 8), 1901, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 26, 1993, Ֆիլադելֆիա, ԱՄՆ), հայկական ծագմամբ ռուս գրող, գրականագետ։
Կենսագրություն
Նինա Նիկոլաևնա Բերբերովան ծնվել է 1901 թվականի հուլիսի 26-ի Սանկտ Պետերբուրգում։ Նրա հայրը ծագում էր Եկատերինա II ժամանակ Ղրիմից Նոր Նախիջևան գաղթած նշանավոր հայ վաճառականներ Բերբերովների ընտանիքում։ Նինան ընտանիքի միակ զավակն էր։ Նինա Բերբերովան սկզբնական կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում, ապա 1919 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով և այնտեղ հաճախել Դոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ։ 1920 թվականին վերադարձել է Սանկտ Պետերբուրգ։
1922 թվականի հունիսին ամուսնու՝ Վլադիսլավ Խոդասևիչի հետ գաղթում է Խորհրդային Միությունից։ Որոշ ժամանակ բնակվել է Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 1950 թվականին Բերբերովան Ֆրանսիայից մեկնում և մշտական բնակություն է հաստատում ԱՄՆ-ում։ Նա ռուսաց լեզու և ռուս գրականություն է դասավանդում Յելի, Պրինստոնի, Կոլումբիայի և այլ համալսարաններում։
Ստեղծագործություններ
- 1930 - «Վերջինները և առաջինները. վեպ գաղթական կյանքից» (Последние и первые. Роман из эмигрантской жизни.),
- 1932 - «Տիրակալուհին» (Повелительница.),
- 1935 - «Համանվագակցուհին» (Аккомпаниаторша.),
- 1936 - «Չայկովսկիյ. Մի կյանքի պատմություն» (Чайковский. История одинокой жизни.),
- 1938 - «Բորոդին» (Бородин),
- 1938 - «Առանց մայրամուտի» (Без заката),
- 1947 - «Ալեքսանդր Բլոկը և նրա ժամանակը» (Александр Блок и его время.),
- 1949 - «Ճակատագրի թեթևացում» (Облегчение участи.),
- 1949 - «Կրավչենկոյի գործը։ Գործի ընթացքը» (Дело Кравченко. История процесса.),
- 1958 - «Շլիմանի հիշատակին» (Памяти Шлимана.),
- 1972 - «Իմ շեղագրումը։ Ինքնակենսագրություն» (Курсив мой. Автобиография),
- 1981 - «Երկաթե կինը. կենսագրություն» (Железная женщина. Биография.),
- 1921 - 1983 - Բանաստեղծություններ,
- 1986 - «Մարդիկ և սուտը. XX դարի ռուս մասոնները» ( Люди и ложи: Русские масоны XX столетия.),
- 1998 - «Անհայտ Բերբերովան» (Неизвестная Берберова.),
- 2002 - «Ռուսական Փարիզից» (Из «русского Парижа».)։
Գրականություն
- Русское зарубежье. Золотая книга эмиграции. Первая треть XX века. Энциклопедический биографический словарь. — Москва, 1997.
- Русские писатели и поэты. Краткий биографический словарь. — Москва, 2000.
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 203—206. — ISBN 5-94848-245-6
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118944193 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)