«Ջեքի Չան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://twitter.com/ +https://twitter.com/)
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-http://www.youtube.com/ +https://www.youtube.com/)
Տող 498. Տող 498.
Չանը միշտ ուզեցել է երեխաների համար ընդօրինակման օրինակ լինել, հանրաճանաչ մնալով ֆիլմերում իր ստեղծած դրական կերպարների շնորհիվ: Ջեքի Չանը հրաժարվել է բացասական կերպարներ մարմնավորելուց և իր ֆիլմերում համարյա թե չի օգտագործում «fuck» բառը: Նա այդ բառը օգտագործել է միայն «[[Հովանավորը (ֆիլմ, 1985)|Հովանավորը]]» և «[[Վառվիր, Հոլիվուդ, վառվիր]]» ֆիլմերում:<ref>{{Cite web |title=Չանն ուզում է երեխաների համար ընդօրինակման օրինակ լինել |agency=Associated Press |work=The Washington Post |url=http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/08/04/AR2006080400326.html |date=4 Օգոստոս 2006 |accessdate=1 Մարտ 2012}}</ref> Ջեքի Չանն ամենից շատ զղջում է նրա համար, որ ֆինանսների կառավարման ոլորտում որակյալ կրթություն չի ստացել:<ref>{{cite web |last=Վեբ |first=Ադամ |title=Ուսանողական հարցեր կինոաստղ Ջեքի Չանին |publisher=The Flat Hat |url=http://flathat.wm.edu/September292000/newsstory2.html |date=29 Սեպտեմբեր 2000 |archiveurl=http://web.archive.org/web/20071011072409/http://flathat.wm.edu/September292000/newsstory2.html |archivedate=11 Հոկտեմբեր 2007 |accessdate=1 Մարտ 2012}}</ref> Նա ֆինանսավորությամբ «[[Ավստրալիայի Ազգային Համալսարան]]ում» բացվել է Ջեքի Չանի գիտական կենտրոն:<ref>{{Cite web |title=Ջեքի Չանի անվան գիտական կենտրոն |publisher=Ավստրալիայի Ազգային Համալսարան |url=http://info.anu.edu.au/ovc/media/Media_Releases/_2006/_February/_240206jackiechan.asp |date=24 Փետրվար 2006 |accessdate=1 Մարտ 2012}}</ref> Բացի այդ Ջեքի Չանը դպրոցներ է ստեղծել Չինաստանի աղքատ թաղամասերում:<ref>{{cite web |title=Ջեքի Չանի կենսագրությունը (էջ 8) |work=Կենսագրություն |publisher=Tiscali |url=http://www.talktalk.co.uk/entertainment/film/biography/artist/jackie-chan/biography/45 |accessdate=1 Մարտ 2012}}</ref>
Չանը միշտ ուզեցել է երեխաների համար ընդօրինակման օրինակ լինել, հանրաճանաչ մնալով ֆիլմերում իր ստեղծած դրական կերպարների շնորհիվ: Ջեքի Չանը հրաժարվել է բացասական կերպարներ մարմնավորելուց և իր ֆիլմերում համարյա թե չի օգտագործում «fuck» բառը: Նա այդ բառը օգտագործել է միայն «[[Հովանավորը (ֆիլմ, 1985)|Հովանավորը]]» և «[[Վառվիր, Հոլիվուդ, վառվիր]]» ֆիլմերում:<ref>{{Cite web |title=Չանն ուզում է երեխաների համար ընդօրինակման օրինակ լինել |agency=Associated Press |work=The Washington Post |url=http://www.washingtonpost.com/wp-dyn/content/article/2006/08/04/AR2006080400326.html |date=4 Օգոստոս 2006 |accessdate=1 Մարտ 2012}}</ref> Ջեքի Չանն ամենից շատ զղջում է նրա համար, որ ֆինանսների կառավարման ոլորտում որակյալ կրթություն չի ստացել:<ref>{{cite web |last=Վեբ |first=Ադամ |title=Ուսանողական հարցեր կինոաստղ Ջեքի Չանին |publisher=The Flat Hat |url=http://flathat.wm.edu/September292000/newsstory2.html |date=29 Սեպտեմբեր 2000 |archiveurl=http://web.archive.org/web/20071011072409/http://flathat.wm.edu/September292000/newsstory2.html |archivedate=11 Հոկտեմբեր 2007 |accessdate=1 Մարտ 2012}}</ref> Նա ֆինանսավորությամբ «[[Ավստրալիայի Ազգային Համալսարան]]ում» բացվել է Ջեքի Չանի գիտական կենտրոն:<ref>{{Cite web |title=Ջեքի Չանի անվան գիտական կենտրոն |publisher=Ավստրալիայի Ազգային Համալսարան |url=http://info.anu.edu.au/ovc/media/Media_Releases/_2006/_February/_240206jackiechan.asp |date=24 Փետրվար 2006 |accessdate=1 Մարտ 2012}}</ref> Բացի այդ Ջեքի Չանը դպրոցներ է ստեղծել Չինաստանի աղքատ թաղամասերում:<ref>{{cite web |title=Ջեքի Չանի կենսագրությունը (էջ 8) |work=Կենսագրություն |publisher=Tiscali |url=http://www.talktalk.co.uk/entertainment/film/biography/artist/jackie-chan/biography/45 |accessdate=1 Մարտ 2012}}</ref>


Չանը Հոնկոնգ կառավարության ներկայացուցիչն է: Նա մասնակցում է [[սոցիալական գովազդ]]ներին: «Մաքուր Հոնկոնգ» ծրագրի ժամանակ նա կոչ արեց հոնկոնգցիներին ավելի ուշադիր լինել աղբի նկատմամբ և քաղաքը չաղտոտել: Վերջին տասնամյակում Հոնկոնգի աղտոտվածությունը բավականին մեծ խնդիր էր:<ref>{{Cite web |people=Ջեքի Չան |title=Մաքուր Հոնկոնգ |medium= Հեռուստատեսություն |publisher=Հոնկոնգի կառավարություն |location=Հոնկոնգ |date=2002}}</ref> Ջեքի Չանը մասնակցել է 2005 թ.-ին տեղի ունեցած [[Հոնկոնգյան Դիսնեյլենդ]]ի բացմանը:<ref>{{Cite news |title=Ջեքի Չանը, Չոն Յուն Ֆատը հրավիրվել են Հոնկոնգյան Դիսնեյլենդի բացման արարողությանը |agency=Associated Press |publisher=Sina |url=http://english.sina.com/taiwan_hk/1/2005/0818/42863.html |date=18 Օգոստոս 2005 |accessdate=1 Մարտ 2012}}</ref> ԱՄՆ-ում Ջեքի Չանն [[Առնոլդ Շվարցենեգեր]]ի հետ միասին հանդես եկավ հեղինակային իրավունքի խախտման դեմ ուղղված հայտարարությունում:<ref>{{cite web |last=Շվարցենեգեր|first=Առնոլդ |authorlink=Առնոլդ Շվարցենեգեր |coauthors=Jackie Chan |title=Anti-piracy advert |work=Advertisement |publisher=United States Government |url=http://www.youtube.com/watch?v=5SIxsVZ61Ow |accessdate=10 Սեպտեմբեր 2007}}</ref>
Չանը Հոնկոնգ կառավարության ներկայացուցիչն է: Նա մասնակցում է [[սոցիալական գովազդ]]ներին: «Մաքուր Հոնկոնգ» ծրագրի ժամանակ նա կոչ արեց հոնկոնգցիներին ավելի ուշադիր լինել աղբի նկատմամբ և քաղաքը չաղտոտել: Վերջին տասնամյակում Հոնկոնգի աղտոտվածությունը բավականին մեծ խնդիր էր:<ref>{{Cite web |people=Ջեքի Չան |title=Մաքուր Հոնկոնգ |medium= Հեռուստատեսություն |publisher=Հոնկոնգի կառավարություն |location=Հոնկոնգ |date=2002}}</ref> Ջեքի Չանը մասնակցել է 2005 թ.-ին տեղի ունեցած [[Հոնկոնգյան Դիսնեյլենդ]]ի բացմանը:<ref>{{Cite news |title=Ջեքի Չանը, Չոն Յուն Ֆատը հրավիրվել են Հոնկոնգյան Դիսնեյլենդի բացման արարողությանը |agency=Associated Press |publisher=Sina |url=http://english.sina.com/taiwan_hk/1/2005/0818/42863.html |date=18 Օգոստոս 2005 |accessdate=1 Մարտ 2012}}</ref> ԱՄՆ-ում Ջեքի Չանն [[Առնոլդ Շվարցենեգեր]]ի հետ միասին հանդես եկավ հեղինակային իրավունքի խախտման դեմ ուղղված հայտարարությունում:<ref>{{cite web |last=Շվարցենեգեր|first=Առնոլդ |authorlink=Առնոլդ Շվարցենեգեր |coauthors=Jackie Chan |title=Anti-piracy advert |work=Advertisement |publisher=United States Government |url=https://www.youtube.com/watch?v=5SIxsVZ61Ow |accessdate=10 Սեպտեմբեր 2007}}</ref>


2008 թ.-ի հուլիսից Շանհայում սկսեցին կառուցել Ջեքի Չանի թանգարանը, որը նախատեսվում էր ավարտել 2009 թ.-ի հոկտեմբերին, բայց շինարարությունը շարունակվեց մինչև 2010 թ.-ի հունվարը:<ref>{{cite web |title=Ջեքի Չանի թանգարանը Շանհայում, Յահույի նորություններ |url=http://www.mixedandmotions.com/2008/07/jackie-chan-museum-planned-in-shanghai.html |date=11 Հուլիս 2008 |archiveurl=http://web.archive.org/web/20090628202250/http://www.mixedandmotions.com/2008/07/jackie-chan-museum-planned-in-shanghai.html |archivedate=28 Հունիս 2009 |accessdate=1 Մարտ 2012}}</ref>
2008 թ.-ի հուլիսից Շանհայում սկսեցին կառուցել Ջեքի Չանի թանգարանը, որը նախատեսվում էր ավարտել 2009 թ.-ի հոկտեմբերին, բայց շինարարությունը շարունակվեց մինչև 2010 թ.-ի հունվարը:<ref>{{cite web |title=Ջեքի Չանի թանգարանը Շանհայում, Յահույի նորություններ |url=http://www.mixedandmotions.com/2008/07/jackie-chan-museum-planned-in-shanghai.html |date=11 Հուլիս 2008 |archiveurl=http://web.archive.org/web/20090628202250/http://www.mixedandmotions.com/2008/07/jackie-chan-museum-planned-in-shanghai.html |archivedate=28 Հունիս 2009 |accessdate=1 Մարտ 2012}}</ref>

01:10, 5 Մայիսի 2016-ի տարբերակ

Ջեքի Չան
անգլ.՝ Jackie Chan
չինարեն՝ 成龍
չինարեն՝ 陳元龍
չինարեն՝ 房仕龍
յուե չինարեն 成龍
Հասակը174 սմ[1]
Ծնվել էապրիլի 7, 1954 (69 տարեկան)[1]
ԾննդավայրՀոնկոնգ
ԿրթությունDickson College?
Քաղաքացիություն ԱՄՆ,  Չինաստան,  Բրիտանական Հոնկոնգ և  Հոնկոնգ
Ազգություն{{{2}}} Հոնկոնգ
Կրոնբուդդայականություն
ՄասնագիտությունԴերասան, Երգիչ, Սցենարիստ, Ռեժիսոր, Կասկադյոր[1]
Ակտիվ շրջան1962–այժմ[1]
ԺանրերԿատակերգություն,
Մարտական,
Արկածային[1]
Ընտրանի"Արգելված թագավորություն",
"Շանհայան կեսօր",
"Աստծո ասպազենք"
Ծնողներհայր՝ Charles Chan?, մայր՝ Lee-Lee Chan?
Ամուսին(ներ)Լին Ֆրենցզյանո (1 որդի)[1]
Երեխա(ներ)1 որդի, 1 դուստր (ապօրինի զավակ)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000329
ԿինոՊոիսկID 29855
Պաշտոնական կայք

Ջեքի Չան (անգլ.՝ Jackie Chan; չինարեն՝ 成龍, Չեն Լուն; բնագիր անունը չինարեն՝ 陳港生, Չեն Գանշեն («Չեն, որը ծնվել է Հոնկոնգում»); երբեմն հիշատակվում է որպես Չան Կոնսան և Ֆան Շիլուն (Ամբողջական ընտանեկան անունը, որը վերականգնվել է ծնվելուց մի քանի տարի անց); ծնվել է 1954 թվականի ապրիլի 7-ին Հոնկոնգում), հոնկոնգյան և ամերիկյան դերասան, կասկադյոր, կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, մարտական տեսարանների և հնարքների բեմադրող, երգիչ:

Բրիտանական կայսության շքանշանակիր է[5]:

Վաղ տարիները

Ջեքի Չանը ծնվել է 1954 թ.-ի ապրիլի 7-ին, Հոնկոնգում, Չարլզի և Լիլի Չանի ընտանիքում, որոնք չինական քաղաքացիական պատերազմի փախստականներ էին: Նրան փոքր ժամանակ անվանում էին "Պաոպաո" (չինարեն՝ 炮炮, որը թարգմանաբար նշանակում է "Թնդանոթի արկ"),[6] որովհետև նա էներգիայով լեցուն երեխա էր և միշտ թռվռում էր: Քանի որ Չանի ծնողներն աշխատում էին ֆրանսիական դեսպանի մոտ՝ Հոնկոնգում, Չանն իր մանկությունն անց է կացրել դեսպանի բնակության վայրին մոտ՝ Վիկտորիա Պիկ փողոցում:[7]

Չանը սկզբում հաճախել է Հոնկոնգի Նահ-Նվա դպրոցը, որտեղ նա ուսման առաջին իսկ տարում դուրս մնաց դպրոցից. ծնողները նրան հանեցին դպրոցից: 1860 թ.-ին նրա հայրը տեղափոխվեց Կանբերրա՝ Ավստրալիա, որտեղ ամերիկյան դեսպանատանն աշխատում էր որպես գլխավոր խոհարար: Չանին ուղարկեցին "Պեկինի օպերայի դպրոց", որտեղ նա 10 տարի սովորեց մարտարվեստեր և ակրոբատիկա: Նրա վարպետն էր Յու. Ջիմ-Յուենը:[7][8] Արդյունքում նա դարձավ պեկինյան օպերայի ներկայացուցիչներից մեկը, խմբի առաջնորդ, դպրոցի լավագույն սաներից մեկը: Նրա ստեղծագործական կեղծանունն այդ տարիներին Յուն Լո էր՝ ի պատիվ իր վարպետի: Չանը մտերիմ ընկերներ ձեռք բերեց ի դեմս խմբի մյուս անդամների՝ Սամո Հունգ և Յուեն Բյաո: Նրանց ավելի ուշ անվանում էին «երեք եղբայրներ» կամ «երեք վիշապներ»:[9]

8 տարեկան հասակում նա առաջին անգամ իր կոլեգաների՝ «փոքրիկ հաջողակների» հետ հայտնվում է «Մեծ և փոքր Վոնգ Տին Բարը» (1962) ֆիլմում, որտեղ Լի Լի Հուան մարմնավորում էր նրա մոր դերը: Չանը Լիի հետ կրկին հանդես եկավ Կինգ Հուի «Եկ խմենք ինձ հետ» (1963) ֆիլմում:[10] 1971 թ.-ին Ջեքի Չանը նկարահանվում է կունգֆուի մասին պատմող մեկ այլ՝ «Զենի հպումը» ֆիլմում:[11] Այս ֆիլմից հետո սկսվում է նրա կարերիան դերասանական կինոարտադրությունում՝ պայմանագիր կնքելով Չու Մուի «Մեծ երկիր ֆիլմ ընկերություն» կինոստուդիայի հետ: 17 տարեկան հասակում նա աշխատում էր որպես կասկադյոր, մասնավորապես Բրյուս Լիի «Կատաղության բռունցքը» և «Վիշապի ելքը» ֆիլմերում հանդես գալով Չան Յուն Լանգ ((Չինարեն)) կեղծանունով:[12] Նույն տարում էլ ստացավ իր առաջին գլխավոր դերը «Փոքրիկ վագրը Կոնտոնից» ֆիլմում, որը մեծ հաջողություն ունեցավ Հոնկոնգում 1973 թ.-ին":[13] Վարձույթում ձախողումների պատճառով Ջեքի Չանը համաձայնվեց նկարահանվել «Բոլորն ընտանիքում» մեծահասակների համար նախատեսված կատակերգությունում: Դա մինչև հիմա միակ ֆիլմն է, որտեղ Ջեքին ունի մերկ տեսարաններ: Բացի այդ դա միակ ֆիլմ է, որտեղ ոչ մի մարտական գործողություն չկա:[14]

Չանն իր ծնողների հետ է 1976 թ.-ից, երբ Կանբերրայում սովորում էր Դիկսոնի քոլեջում և միևնույն ժամանակ աշխատում էր որպես շինարար:[15] Շինարարության ժամանակ նա աշխատում էր Ջեքի մոտ և նրան շինարարները անվանում էին «Փոքրիկ Ջեք», որն էլ հետո ավելի կրճատվեց և ուղղակի դարձավ «Ջեքի»: Եվ դրանից հետո նրա անունը մնաց Ջեքի Չան: Բացի այդ նա վերցրեց իր հոր ազգանունը և դերասանի չինական անունը Ֆոնգ Սի Լանգ է (չինարեն՝ 房仕龍):[16]

Դերասանական կարերիան

Առաջին սխրանքները: 1976–1979

1976 թ.-ին Ջեքի Չանը հեռագիր ստացավ հոնկոնգյան կինոպրոդյուսեր Վիլի Չանից, որը շատ էր տպավորված Ջեքի Չանի կասկադյորական հնարքներով: Վիլի Չանը նրան դեր առաջարկեց ռեժիսոր Լո Վեիի ֆիլմում: Լոն հավանելով Ջեքի Չանի խաղը Ջոն Վուի «Մահվան ձեռքը» (1976) ֆիլմում, նրան առաջարկեց գլխավոր դեր Բրյուս Լիի մասնակցությամբ ֆիլմի շարունակություն հանդիսացող «Նոր ցասումնալից բռունցքը» ֆիլմում:[11] Նա իր բեմական անունը փոխեց՝ դարձնելով Սինգ Լանգ (չինարեն՝ 成龍[17], որը թարգմանվում է որպես "Դառնալ Վիշապ"), որպեսզի ընդգծի նրա նմանությունը Բրյուս Լիի բեմական անվան հետ, որը Սիու Լանգ էր (չինարեն՝ 李小龍, թարգմանաբար՝ "Փոքրիկ Վիշապ"): Ֆիլմը ձախողվեց կինովարձույթում, քանի որ Ջեքի Չանը անսովոր էր Լիի մարտարվեստին, բայց և այնպես Լո Վեյը շարունակեց նույն ոճի ֆիլմեր նկարահանել:[18]

Ջեքի Չանի համար առաջին մեծ ձեռքբերումն եղավ 1978 թ.-ին նկարահանված «Օձն արծվի ստվերում» ֆիլմը:[19] Ջեքի Չանն աշխատում էր ռեժիսոր Յուեն Վու Պինգի հետ, որը նրան լիակատար ազատություն էր տվել հնարքներ բանեցնելու մեջ: Ֆիլմը պատկանում էր կատակերգական քունգֆու ժանրին, որը նորույթ եղավ հոնկոնգյան հանդիսատեսների համար:[20] Այնուհետև Չանը նկարահանվեց «Հարբած վարպետը» ֆիլմում, որը նրան մեծ հաջողություն բերեց:[21]

Երբ Չանը վերադարձավ Լո Վեյի կինոստուդիա, Լոն փորձեց ընդօրինակել «Հարբած վարպետը» ֆիլմի կատակերգական մոտեցումը և ստեղծեց «Մի քիչ կունգ ֆու» և «Աստրալային կունգ ֆու» ֆիլմերը:[16] Լոն նույնիսկ Ջեքի Չանին թողեց հանդես գալ Քենետ Ցանի հետ որպես ռեժիսոր «Անվախ բորենի» ֆիլմում: Երբ Վիլի Չանը լքեց Լո Վեյի կինոստուդիան, նա Ջեքի Չանին խորհուրդ տվեց մտածել, արժե արդյոք մնալ Լո Վեյի հետ: «Անվախ բորենի 2» ֆիլմի նկարահանման ժամանակ Ջեքին խզեց իր պայմանագիրը Լո Վեյի հետ և տեղափոխվեց "Golden Harvest" կինոստուդիա:[19]

Հաջողությունները խաղարկային կատակերգություն ժանրում. 1980–1987

Վիլի Չանը դարձավ Ջեքիի անձնական մենեջերը և գործընկերը: Նրանք համագործակցեցին միմյանց հետ շուրջ 30 տարի: Վիլի Չանը կարևոր դեր խաղաց Ջեքիի միջազգային կարերիայի կայացման հարցում՝ սկսած նրանից, որ 1980 թ.-ին հանդես եկավ Հոլիվուդում: Նրա առաջին հոլիվուդյան ֆիլմը «Ձեռնամարտ Բեթլ Կրիկում» (1980) ֆիլմն էր: 1981 թ.-ին Ջեքի Չանը փոքր դեր խաղաց «Մրցարշավ «Թնդանոթային արկ» ֆիլմում, որը համաշխարհային կինովարձույթում վաստակեց 100 միլիոն դոլար:

«Հովանավորը» (1985) ֆիլմի առևտրային ձախողումից հետո Ջեքի Չանը ժամանակավորապես հրաժարվում է ամերիկյան շուկա ներթափանցելու իր փորձերից և վերադառնում է հոնկոնգյան ֆիլմերին:[18], այդպիսով Ջեքի Չանը կարողացավ ավելի մեծ լսարան գրավել արևելյան Ասիայում: Նրա «Երիտասարդ վարպետը» (1980) և «Վիշապ լորդը» (1981) ֆիլմերը մեծ հաջողություն ունեցան ճապոնական շուկայում: «Երիտասարդ վարպետը» ֆիլմը գերազանցեց Բրյուս Լիի կողմից սահմանած եկամտային ռեկորդները և արդյունքում Ջեքին դարձավ Հոնկոնգի գերաստղ: «Վիշապ լորդը» ֆիլմից սկսած Ջեքի Չանը սկսեց զբաղվել ավելի լուրջ ու դժվարին հնարքներ բեմադրելով:[22][23]

Չանը թողարկեց մի քանի ֆիլմեր իր օպերային ընկերների՝ Սեմո Հունգի և Յուեն Բյաոի մասնակցությամբ: Նրանք միասին առաջին անգամ հանդես են եկել 1983 թ.-ին «Նախագիծ Ա» ֆիլմում, որտեղ ներկայացվում էր մարտարվեստի մոտիվներով վտանգավոր հնարքների բեմադրումներ: Այն շահեց «Լավագույն խաղարկային դիզայն մրցանակը» «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխության» երրորդ ամենամյա փառատոնում:[24] Հաջորդ տարիների ընթացքում «Երեք եղբայրները» հանդես եկան «Իմ երջանիկ աստղերը» եռագրությունում:[25][26] 1985 թ.-ին Ջեքի Չանը նկարահանեց «Ոստիկանական պատմություն» ֆիլմը, որում զգացվում էր ամերիկյան մարտական կոմեդիաների ազդեցությունը:[27] Այդ ֆիլմում Ջեքին կատարեց մի շարք վտանգավոր հնարքներ: Ֆիլմը շահել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգը «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխությունում»:

1987 թ.-ին Ջեքի Չանը մարմնավորել է «Ասիական Բազեին» «Աստծո ասպազենք» ֆիլմում: Ֆիլմի գլխավոր հերոսը իրենից ներկայացնում էր Ինդիանա Ջոնսի փոխակերպված տարբերակը: Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ Չանի հայրենիքում, վաստակելով 35 միլիոն դոլար:[28]

Հայտնի հոլիվուդյան ֆիլմերն ու առաջընթացը: 1988–1998

1988 թ.-ին Ջեքի Չանը Սեմո Հունգի և Յեն Բյաոի հետ վերջին անգամ հանդես եկավ ևս մի ֆիլմում՝ «Հավերժ վիշապներ» անվանումով: Ֆիլմի ռեժիսորներն էին Սամո Հունգը և Կորի Յուենը, իսկ չարագործին մարմնավորում էր Յուեն Վահը: Վերջին երկուսը ևս Չինաստանի օպերայի ակադեմիայի շրջանավարտներ էին:

1980-ականներին և 90-ականների սկզբներին Չանը նկարահանվեց մի քանի հաջող շարունակություններում՝ սկսելով «Ոստիկանական պատմություն 2» ֆիլմից, որը 1989 թ.-ին «Հոնկոնգի կինոյի մրցանակաբաշխությունում» մրցանակ ստացավ: Դրան հաջորդեցին «Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը» և «Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը» ֆիլմերը, որի համար Ջեքի Չանը ստացավ Ոսկե Ձի կինոփառատոնի մրցանակ լավագույն դերի համար: 1994 թ.-ին Չանը ստանձնեց Վոնգ Ֆեյ Հունի դերը «Հարբած վարպետը 2» ֆիլմում, որն այն ժամանակ «Time Magazine» ամսագրում հիշատակվեց որպես բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերից մեկը:[29] Հաջորդ շարունակությունը՝ «Ոստիկանական պատմություն 4. Առաջին հարվածը» չնայած մեծ հաջողություն ունեցավ Ջեքիի հայրենիքում, բայց արտասահմանյան շուկաներում մեծ շահույթ չունեցավ:[30]

Ջեքի Չանը հրաժարվել է Հոլիվուդում նկարահանվելու սկզբնական առաջարկներից, որովհետև նրան առաջարկում էին մարմնավորել բացասական կերպարների: Այսպես օրինակ Սիլվեստր Ստալոնեն նրան առաջարկեց «Սիմոն Ֆենիքսի» դերը «Կործանողը» ֆիլմում: Ջեքիի հրաժարվելուց հետո այդ դերը ստանձնեց Ուեսլի Սնայփսը:[31]

1995 թ-ին Ջեքի Չանը «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմով վերջապես կարողացավ գրավել հյուսիսամերիկյան շուկան, ինչը հազվադեպ էր պատահում Հոնկոնգի աստղերի համար:[32] «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմի հաջողությունը Ջեքի Չանին դրդեց նկարահանել «Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը» ֆիլմը, որը ԱՄՆ-ի կինովարձույթում վաստակեց 16, 270, 600 $ եկամուտ: Ջեքի Չանի առաջին մեծ հաջողություն ունեցած ֆիլմը 1998 թ.-ին նկարահանված ոստիկանական էքշն կատակերգությունում ժանրի «Պիկ ժամ» ֆիլմն էր[33] որտեղ նրա խաղընկերն էր Քրիս Թաքերը: Ֆիլմը միայն ԱՄՆ-ում վաստակեց 130 միլիոն դոլար:[19] Այդ ֆիլմը Ջեքի Չանին աստղ դարձրեց Հոլիվուդում և նա Ջեֆ Յանգի հետ նկարահանեց ինքնակենսագրական «Ես Ջեքի Չանն եմ» ֆիլմը:

Փառքը Հոլիվուդում: 1999–2007

1998 թ.-ին Չանը թողարկեց իր վերջին ֆիլմը «Golden Harvest»-ում՝ «Ո՞վ եմ ես» անվանումով: «Golden Harvest» կինոընկերությունը լքելուց հետո Ջեքի Չանը Շու Քիի հետ նկարահանում է «Հիանալին» ռոմանտիկ կատակերգությունը, որի սյուժեն կենտրոնացված էր միջնաձնյա հարաբերությունների վրա: Ընդ որում ֆիլմը պարունակում էր մարտարվեստի որոշ տեսարաններ:[34] 2000 թ.-ին Չանը մասնակցեց «Հնարքների վարպետ Ջեքի Չանը» PlayStation խաղի ստեղծմանը, որտեղ հերոսը խոսում է իր ձայնով և կատարում է Ջեքիի շարժումները:[35] 2000 թ.-ին Ջեքի Չանը շարունակեց իր հաջողությունները Հոլիվուդում: Նա Օուեն Ուիլսոնի հետ մասնակցեց «Շանհայան կեսօր» էքշն կատակերգությունում, որն այնուհետև ունեցավ իր շարունակությունը՝ ի դեմս «Շանհայան ասպետները» (2003) ֆիլմի: Ապա 2001 թ.-ին Քրիս Թաքերի հետ նկարահանվեց «Պիկ ժամ 2» ֆիլմում, որն ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան նախորդը: Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը վաստակեց 347 միլիոն դոլար: Հատուկ էֆեկտների հետ նա առաջին անգամ փորձեր կատարեց «Սմոքինգ» (2002) և «Մեդալիոն» (2003) ֆիլմերում, որոնք այնքան էլ հաջողություն չունեցան քննադատական կամ եկամտային առումներով: 2004 թ.-ին նա Սթիվ Լոգանի հետ նկարահանեց «Աշխարհի շուրջը 80 օրում» ֆիլմը, որը Ժյուլ Վեռնի համանուն վեպի փոխակերպված սցենարով տարբերակն է:

Չնայած «Շանհայան կեսօր» և «Պիկ ժամ» ֆիլմերի հաջողություններին, Չանը հիասթափվեց Հոլիվուդից, քանի որ այնքան էլ չէր վերահսկվում նկարահանման գործընթացը:[36] Ի պատասխան «Golden Harvest»-ից դուրս գալու Ջեքի Չանը հիմնեց իր սեփական JCE Movies Limited (Jackie Chan Emperor Movies Limited) կինոստուդիան:[19] Այս կինոստուդիայում է նկարահանվել «Նոր ոստիկանական պատմություն», «Առասպել» և «Ռոբ Բի Հուդ» ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն ունեցան կինովարձույթում:[37][38][39]

Այնուհետև 2007 թ.-ի օգոստոսին Ջեքին նկարահանվեց «Պիկ ժամ 3» ֆիլմում, որը կինովարձույթում վաստակեց 255 միլիոն դոլար[40], բայց Հոնկ Կոնգի կինովարձույթում հավաքած գումարը շատ հիասթափեցնող էր:[41]

Նոր փորձերը և ոճի փոփոխումը. 2008–ից այժմ

2008 թ.-ին լույս տեսած «Արգելված թագավորություն» ֆիլմում Ջեքի Չանն առաջին անգամ համագործակցեց չինացի դերասան Ջեթ Լիի հետ: Ֆիլմում առատորեն օգտագործվել էին հատուկ էֆեկտներն և հնարքներից շատերն իրականացվել էին պարանների օգնությամբ:[42][43] Այդ նույն թվականին Ջեքի Չանը հնչյունավորել է Կապիկ Վարպետին «DreamWorks Animation»«Քունգ ֆու Պանդա» մուլտֆիլմում: Մուլտֆիլմի հնչյունավորման վրա աշխատել են նաև Ջեք Բլեքը, Դասթին Հոֆմանը և Անջելինա Ջոլին:[44] Ի հավելումն դրա նա օգնեց Էնթոնի Սզեթոյին «Ուշու» ֆիլմի սցենարի վրա աշխատելու հարցում, որը լույս տեսավ 2008 թ.-ի մայիսի 1-ին: Ֆիլմում խաղում էին Սամո Հունգն ու Վան Վինջին՝ մարմնավորելով հոր և որդու կերպար:[45]

2007 թ.-ին Չանը նկարահանվել է «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմում, որն իրենից ներկայացնում էր դրամատիկական դեր՝ առանց որևիցե մարտարվեստի տարրի: Ռեժիսոր Դերեկ Յին Չանին այդ ֆիլմում վերցրել էր Ճապոնիայում բնակվող չինացի էմիգրանտի դեր մարմնավորելու համար:[46] Ֆիլմը թողարկվել է 2009 թ.-ի ապրիլի 2-ին: Ըստ Չանի բլոգի նա պատրաստվել է նկարահանել ֆիլմեր «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմից հետո, որով էլ նա զբաղվել է հաջորդ տարիների ընթացքում:[47] Ինչպես սպասվում է, շուտով լույս կտեսնի Աստծո ասպազենք շարքի մասին պատմող երրորդ ֆիլմը՝ Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ անվանումով: Չանը վերջացրել է ֆիլմի նկարահանումները և այն լույս կտեսնի 12.12.12-ին:[48] Քանի որ Ջեքի Չանը պարապուրդի չէր ուզում մատնվել, նա հոկտեմբերի վերջին Նյու Մեքսիկոյում սկսում է նկարահանվել «Լրտեսը հարևանությամբ» ֆիլմում:[49] Այդ ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է գաղտնի լրտեսի դեր, որը նաև պետք է հոգ տանի ընկերուհու երեխաների մասին:

«Մեծ զինվորը» ֆիլմում Չանը նկարահանվել է Լիհոմ Վանգի հետ: Ֆիլմը Չինաստանի Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջանի մասին է: Ջեքի Չանի հերոսը միակ կենդանի մնացածն է իր ողջ բանակից և նա պետք է իր հակառակորդին, որին մարմնավորել է Լիհոմ Վանգը, հասցնի իր երկրի մայրաքաղաք:

2009 թ.-ի հուլիսի 22-ին նա լքեց Լոս Անջելեսը, որպեսզի մասնակցի «Կարատե տղան» ֆիլմի նկարահանումներին Պեկինում: Ֆիլմն հանդիսանում էր օրիգինալ ֆիլմի վերանկարահանված տարբերակը:[50] Ֆիլմն ԱՄՆ-ում լույս է տեսել 2010 թ.-ի հունիսի 11-ին և դա Չանի առաջին ամերիկյան ֆիլմն էր, որտեղ նա դրամատիկ դեր էր խաղում: Ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է պարոն Հանին, որը կունգ ֆուի վարպետ է և Ջեյդեն Սմիթի հերոսին կունգ ֆու է սովորեցնում, որպեսզի վերջին կարողանա հակահարված տալ դպրոցական խուլիգաններին: Հաջորդ՝ «Շաոլին» ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է խոհարարին, որը ֆիլմի գլխավոր դերերից մեկն է:

Նրա 100-րդ ֆիլմը «1911-ը» լույս է տեսել 2011 թ.-ի Սեպտեմբերի 26-ին: Նա հանդիսանում էր ֆիլմի համառեժիսորը, կատարողական պրոդյուսերը և գլխավոր դերասանը:[51] Չնայած որ Չանը ավելի քան տաս ֆիլմի ռեժիսոր է, բայց վերջին տասնամյակում սա նրա առաջին ռեժիսորական ֆիլմն էր: Նախորդը եղել էր 1998 թ.-ին նկարահանված «Ո՞վ եմ ես» ֆիլմը: «1911» ֆիլմի պրեմերիան կայացել է Հյուսիսային Ամերիկայում հոկտեմբերի 14-ին:[52]

Չանը 2011 թ.-ին «Կարատե տղան» ֆիլմի համար «Նիկդելիոնի երեխաների ընտրություն» մրցանակաբաշխությսն ժամանակ ստացել է «Favorite Buttkicker» մրցանակը:[53] 2012 թ.-ին Կաննի կինոփառատոնում Ջեքի Չանը հայտարարել է, որ այլևս չի նկարահանվելու մարտաֆիլմերում: Ավելի ուշ նա պարզաբանել է, որ մարտաֆիլմներն ամբողջովին չի լքի, այլ ուզում է խնայել իր մարմինը և դժվարին հնարքներն անձամբ չի անի:[54]

Անձնական կյանքը

1982 թ.-ին Ջեքի Չանն ամուսնացել է թայվանցի դերասանուհի Լին Ֆենգ-Ջիաոյի հետ: Այդ նույն թվականին ծնվել է նրանց որդին՝ երգիչ և դերասան Ջեյսի Չանը:[36] 1999 թ.-ին Էլեյն Նգ Յի-Լեին ունեցավ դուստր՝ Էթան, ով Ջեքի Չանին հայրիկ անվանեց: Ջեքի Չանն այդ փաստը չժխտեց, բայց նաև պատոնապես չհաստատեց:[55][56][57] Ջեքի Չանը բուդդիստ է:[58][59]

Նա խոսում է կանտոներենով, մանդարիներենով, ամերիկյան ժեստեր լեզվով և անգլերենով: Ինչպես նաև որոշակի չափով կարող է խոսել գերմաներեն, կորեերեն, ճապոներեն, իսպաներեն և թայերեն[60]

9-ից 16 տարեկանում նա բնակվում էր Թայլանդում: Այդ ժամանակաընթացքում նա բռնցքամարտի դասեր ստացավ նախկին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից, ով ոտքի կոտրվածքի պատճառով այլևս մրցումների չէր մասնակցում:[61]

2009 թ.-ին Չանը Կամբոջայի Համալսարանի կողմից ստացավ վաստակավոր դոկտորի կոչում:[62][63]

Չանը ֆուտբոլի մեծ երկրպագու է և երկրպագում է Հոնկոնգի ֆուտբոլի ազգային հավաքականին, Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականին և Մանչեսթեր Սիթի թիմերին:[64]

Հնարքները

Ջեքի Չանն իր կասկադյորական հնարքների մեծամասնությունն իրականացրել է իր ֆիլմային կարերիայի ընթացքում: Հնարքների բեմադրմամաբ զբաղվել է Ջեքի Չանի կասկադյորական թիմը: Ջեքի Չանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ իրեն կատակերգական ֆիլմերի հնարքների բեմականացման համար հիմնականում ոգեշնչել է «Գեներալ» ֆիլմի ռեժիսոր և դերասան Բասթեր Քիթոնը, որն անձամբ էր բեմականացնում իր հերոսների հնարքները: 1983 թ.-ին կասկադյորական թիմի հիմնումից հետո Ջեքի Չանը նրա անդամներին ակտիվորեն օգտագործում է իր հետագա ֆիլմերում՝ ընդ որում հաշվի առնելով անդամներից յուրաքանչյուրի հնարավորությունները:[65] Չանը և իր կասկադյորական թիմը բազում կերպարների են փոխարինել ֆիլմում, բայց այնպես, որ նրանց դեմքը մնա աննկատ:[66]

Առողջական ապահովագրական ընկերությունները հրաժարվում են ապահովագրել Ջեքի Չանին, քանի որ նա դժվարին հնարքներ է իրականացնում: Ապահովագրման խնդիրն հիմնականում ակտուալ է ԱՄՆ-ում, որտեղ Ջեքի Չանն ունի կասկադյորական հնարքների քանակական սահմանափակում:[66] Ջեքի Չանը Գինեսի ռեկորդների դափնեկիր է ըստ «մահացու հնարքների իրականացման քանակի», որն էլ հիմնական պատճառ է հանդիսանում, որ բուժապահովագրական ընկերությունները հրաժարվեն ապահովագրությունից:[67] Բացի այդ նա ոչ պաշտոնապես համարվում է ռեկորդակիր «Վիշապ լորդը» ֆիլմում Ջիանզի խաղի ժամանակ կատարված 2900 հատ գոլի փորձի ժամանակ:[68]

Իր հնարքների կատարման ընթացքում Ջեքի Չանը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, որոնցից շատերը ցուցադրվել են ֆիլմի տիտրերի ժամանակ: Նա քիչ էր մնում մահանար «Աստծո ասպազենք» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ ֆիլմի սկզբում ընկնելով ծառից ջարդել է գանգը: Այդ տարիների ընթացքում Ջեքի Չանը բազմաթիվ անգամ վնասել է ձեռքերի և ոտքերի մատները, կոնքը, քիթը, կրծքավանդակը, վիզը և մարմնի այլ մասեր:[69][70] «Հաշվեհարդար Բրոնքսում» ֆիլմի գովազդային տեսահոլովակներից պարզ է դառնում, որ ֆիլմում իր հերոսին վերաբերվող բոլոր հնարքներն իրականացրել է ինքնուրույն, իսկ ֆիլմի տիտրերի տարբերակներից մեկում ցուցադրվում է Ջեքի Չանի բոլոր վնասվածքները պատկերող դրվագները:

Ֆիլմագրություն

Ջեքի Չանն իր հերոսներին կերտել է ընդօրինակելով Բրյուս Լիին: Ընդ որում նա ընդօրինակել է Լիին և՛ նրա կենդանության, և՛ մահվան օրոք: Ի տարբերություն Բրյուս Լիի հերոսների, որոնք որպես կանոն անկոտրում են, Չանի հերոսները մի փոքր միամիտ են և հիմար, ապրում են իրենց ընկերների, ընտանիքների և ընկերուհիների հովանավորության ներքո: Բայց ի վերջո նրանք միշտ կարողանում են հաղթահարել դժվարությունները և ամուր կանգնել իրենց ոտքերի վրա: .[16] Չանը հայտարարել է, որ ինքը դիտավորյալ է հակադրվել Լիին՝ որտեղ Բյուս Լին ազատ և համարձակ է, ինքը պարփակված և խելոք է, որտեղ Լին հանգիստ է, ինքը կատաղի է և համարձակ: Չնայած «Պիկ ժամ» ֆիլմերի հաջողությանը, Չանը հայտարարել է, որ չի գնահատում այդ ֆիլմերը, քանի որ ինքը չի հասկանում ամերիկյան հումորը և տեսարանների բեմականացումն այնքան էլ չի հավանել:[71]

Ըստ Ջեքի Չանի խոսքերի, վերջին տարիներին նա հոգնել է էքշն հերոսների կերպարներ մարմնավորելուց և դրա փոխարեն սկսել է մարմնավորել զգացմունքային կերպարների:[72] «Նոր ոստիկանական պատմություն» ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում էր իր գործընկերոջ մահվան մասին սգացող և հարբեցող մի կերպարի:[73] Ավելի ուշ իր «Հրաշալի տղայի» կերպարը փոխելու համար «Ռոբ Բի Հուդ» ֆիլմում մարմնավորում է հակահերոսի՝ գողի և ավազակի:[74]

Դերակատարումներ

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1962 Մեծ և փոքր Վոնգ Տին Բարը Big and Little Wong Tin Bar երեխա Մարտական Յուե Գաայ,
Լի Լի-Հուա,
Յամ Յին,
Հարկ-Սուն Լաու,
Մինգ Ծա Վու
1963 Քյու Գլինի պատմությունը Qin Xiang Lian Երաժշտական,
Դրամա,
Պատմական
Յան Ջուն
Յու Հսին Չեն
Լի Լի-Հուա,
Յան Ջուն,
Փիթեր Յանգ Կվան,
Սինգբո Լիանգ
1965 - 1968 Ես լրտես եմ I Spy Սերիալ,
Մարտական,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Էրլ Բելամի
Պոլ Ուենդկոս
Քրիստիան Նայբի
Ռոբերտ Կալպ,
Բիլ Կոսբի,
Քենետ Տոբի,
Արթուր Բատանիդես,
Ֆրանս Նույեն
1966 Յոթ փոքրիկ վագրեր Liang hu shi ba biao Մարտական Պենգ Հու Չեունգ Յինգ-Տսոյ,
Լամ Ֆունգ,
Յուի Մինգ,
Կո Լո-Չուեն,
Լոկ Գունգ
1966 Յոթ փոքրիկ վագրեր 2 Liang hu shi ba biao xia ji Մարտական Պենգ Հու Չեունգ Յինգ-Տսոյ,
Լամ Ֆունգ,
Յուի Մինգ,
Կո Լո-Չուեն,
Լոկ Գունգ
1972 Հաշվեհարդար Հոնկոնգում Nu jing cha Բանդայի առաջնորդը Մարտական,
Քրեական
Մու Ժու Չարլի Չին,
Բեթի Պեյ Տի,
Ցյու Յուեն,
Չին Հու
1973 Պաշարվածը Mai fu Մենգ Հուա Հո Մարտական,
Արկածային
Մենգ Հուա Հո Չինգ Լի,
Հսյունգ Չաո,
Չիխ-Չինգ Յանգ,
Հսիե Վոնգ,
Դին Շեկ
1973 Վրեժի բռունցքը Ding tian li di Սի Տո Մարտական,
Դրամա,
Ռազմական
Մու Ժու Մու Ժու,
Հո Լի,
Վանգ Կվինգ,
Յու Չին Վանգ
1973 Սիրո սահմանները Bei di yan zhi Հիա Լիու Դրամա,
Մելոդրամա
Լի Հան Սյան Շեն Չան,
Հոնգ-Յպ Չեն,
Չիանգ Լինգ,
Նեն Չիանգ
1973 Հերոսուհին Tie wa ճապոնացի Մարտական,
Դրամա
Լո Վեյ Պեի-պեի Չենգ,
Վեյ Աու,
Ջեյմս Տեն,
Ջո Շիշիդո
1973 Երիտասարդ վագրը Xiao lao hu (տիտրերում՝ Չեն Յուան-լանգ) Մարտական,
Դրամա,
Դետեկտիվ
Մա Վու Ֆեյ Մենգ,
Լին Լին Լի,
Չի Լին,
Չուի-Ֆան Ֆունգ
1973 Բռունցք բռունցքի Chu ba պահազորային Մարտական,
Դրամա
Ջիմի Լ. Պասկուալ Յունգ Գենրի Յու,
Օֆելիա Յու,
Սիու Վա Լյուն,
Չինգ Չեն
1974 Ոսկե լոտոսը Jin ping shuang yan տանձ վաճառող եղբայր Յան Մարտական,
Դրամա,
Մելոդրամա
Լի Հան Սյան Շեն Չան,
Մեյ Խուա Չեն,
Պինգ Չեն,
Չիանգ Լինգ
1974 Կոտրված մատներով վարպետը Guang dong xiao lao hu Ջեքի Չան Մարտական,
Դրամա,
Կատակերգություն
Մու Ժու Սիու Տիեն Յուեն,
Դին Շեկ,
Կվոկ Չոի Հոն,
Յուեն Բյաո
1975 Բոլորն ընտանիքում Hua fei man cheng chun վարորդ Դրամա,
Կատակերգություն
Մու Ժու Դին Շեկ,
Ջեյմս Տեն,
Սամո Հունգ,
Լինդա Չու
1975 Անակնկալներին վերջ չկա Pai an jing ji գործակալ Չեն (տիտրերում՝ Չեն Յուեն Լանգ) Մարտական,
Կատակերգություն
Մու Ժու Լի-լի Չեն,
Կե-Վեյ Չեն,
Սաու Պինգ Չեն,
Յինգ Չունգ
1976 Նոր ցասումնալից բռունցքը Xin jing wu men Լանգ (տիտրերում՝ Չեն Յուեն Լանգ) Մարտական,
Դրամա
Լո Վեյ Մինգ Չեն Չանգ,
Շեն Լին Չանգ,
Չաո Յանգ Չեն,
Ջեն Չեն
1976 Մահվան ձեռքը Shao Lin men Տան Ֆենգ Մարտական Ջոն Վու Տաո-Լիանգ Տան,
Ջեյմս Տեն,
Վեյ Ենգ,
Սամո Հունգ
1976 Օդերևույթ մարդասպանը Feng yu shuang liu xing Վա Վու Բին / Վագր Մարտական,
Թրիլեր
Լո Վեյ Յու Վանգ,
Լիու-լի Լան,
Լինգ Լանգ Յու,
Հուի Լու Չեն
1976 Շաոլինի վերջին փորձությունը Shao Lin mu ren xiang Մարտական Չի-Խվա Չեն Ջին Ցզյան,
Յանգ Լի Հվանգ,
Կոնգ Կիմ,
Յուեն Լանգ
1977 Սպանել ինտրիգով Jian hua yan yu Jiang Nan Ցաո Լեյ (տիտրերում՝ Չեն Լանգ) Մարտական,
Դրամա
Լո Վեյ Հուի Լու Չեն,
Չինգ Հսիա Չիանգ,
Սյույ Ֆեն,
Վեն Տաի Լի
1978 Օձն արծվի ստվերում Se ying diu sau Չիեն Ֆու (տիտրերում՝ Չեն Լանգ) Մարտական,
Կատակերգություն
Յուեն Վու-Պին Սիու Տիեն Յուեն,
Յանգ Լի Հվանգ,
Դին Շեկ,
Ռոյ Հորան
1978 Շաոլինի արվեստը՝ օձ և արագիլ She hao ba bu Հսու Յին Ֆանգ Մարտական,
Դրամա
Չի-Խվա Չեն Հսին Յի Չեն,
Քենգ Կեմ,
Չուն Չո,
Ան Չանգ Հու
1978 Հիանալի թիկնապահներ Fei du juan yun shan Լորդ Տինգ Չան Մարտական Լո Վեյ Պենգ Չեն,
Չինգ Կուո Չունգ,
Ֆենգ Ֆենգ,
Յուեն Հսյու
1978 Հարբած վարպետը Jui kuen Վոնգ Ֆեյ Հուն Մարտական,
Կատակերգություն
Յուեն Վու-Պին Սիու Տիեն Յուեն,
Յանգ Լի Հվանգ,
Սիու Հունգ Չեմ,
Չեն Տիեն Լունգ
1978 Աստրալային կունգ ֆու Quan jing Յի Լանգ Մարտական Լո Վեյ Չի-պինգ Չանգ,
Հսյու-յի Ֆանգ,
Հոնգ Հսյու,
Չինգ Ֆու Լի
1978 Մի քիչ կունգ ֆու Dian zhi gong fu gan chian chan Ջիանգ Մարտական,
Կատակերգություն
Չի-Խվա Չեն Չանգ-էրթ Լանգ,
Ջեոնգ-Նամ Կիմ,
Չի-պինգ Չանգ,
Քենգ Կեմ
1979 Անվախ բորենի Xiao quan guai zhao Չան Լանգ Մարտական,
Կատակերգություն
Ջեքի Չան,
Քենետ Ցան
Ջեյմս Տեն,
Դին Շեկ,
Հուի Լու Չեն,
Շի-Կվան Յեն
1979 Վիշապի բռունցքը Long quan Թանգ Հաո Յան Մարտական,
Դրամա
Լո Վեյ Շի-Կվան Յեն,
Պերլ Լին,
Նորա Միաո,
Հսյու Հսիա
1980 Երիտասարդ վարպետը Shi di chu ma Վիշապ Մարտական,
Կատակերգություն
Ջեքի Չան Յուեն Բյաո,
Վեյ Պայ,
Լիլի Լայ,
Կեն Շի
1980 Ձեռնամարտ Բեթլ Կրիկում The Big Brawl Ջերի Կվան Մարտական,
Կատակերգություն
Ռոբերտ Կլաուզ Հոսե Ֆերեր,
Քրիստին ԴեԲել,
Մակո,
Ռոն Մաքս
1980 Անվախ բորենի 2 Long teng hu yue Չան Լանգ Մարտական Չեն Չուան Դին Շեկ,
Ջեյմս Տեն,
Օսթին Վեյ,
Շի-Կվան Յեն
1981 Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» The Cannonball Run Ջեքի Չան Մարտական,
Կատակերգություն
Հել Նիդեմ Բերտ Ռեյնոլդս,
Ռոջեր Մուր,
Ֆարա Ֆոսեթ,
Դոմ ԴեԼուիս,
Դին Մարտին
1981 Վիշապ լորդը Long xiao ye Վիշապ Մարտական,
Կատակերգություն,
Սպորտային
Ջեքի Չան Ուայ-Ման Չան,
Պոլ Չանգ,
Հոնգ-Յպ Չեն,
Ֆանգ Ֆենգ
1982 Հատուկ առաջադրանք Mi ni te gong dui Սեմի Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային,
Ռազմական
Չու Ինպին Բրիջիտ Լին,
Յու Վանգ,
Յուեհ Սուն,
Տաո Դա Վեյ
1983 Հաղթողները և մեղավորները Qi mou miao ji: Wu fu xing CID 07 Մարտական,
Կատակերգություն
Սամո Հունգ Սամո Հունգ,
Ջոն Շամ,
Ռիչարդ ԷնՋի,
Չարլի Չին,
Չուի-Ֆան Ֆունգ
1983 Նախագիծ Ա 'A' gai wak Վիշապ Մի Յոնգ Մարտական,
Կատակերգություն
Ջեքի Չան,
Սամո Հունգ
Սամո Հունգ,
Յուեն Բյաո,
Դիկ Վեյ
1984 Փոմ փոմ Shen yong shuang xiang pao Մոտոցիկլով ոստիկան #2 Մարտական,
Կատակերգություն
Տանգ Չո «Ջո» Չունգ Ռիչարդ ԷնՋի,
Ջոն Շամ,
Դինի Յիփ,
Ֆիլիպ Չան,
Պո Տայ
1984 Մրցարշավ «Թնդանոթային միջուկ» 2 Cannonball Run II Ջեքի Չան, Միթսուբիշիի ինժեներ Մարտական,
Կատակերգություն
Հել Նիդեմ Բերտ Ռեյնոլդս,
Դոմ ԴեԼուիս,
Դին Մարտին,
Սեմի Դևիս կրտ.,
Ջեյմի Ֆար
1984 Խորտկանոց անիվների վրա Kuai can che Թովմաս Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Սամո Հունգ Սամո Հունգ,
Յուեն Բյաո,
Բենի Ուրկիդեզ,
Կիտ Վիտալի
1985 Իմ երջանիկ աստղերը Fuk sing go jiu Մկաններ Մարտական,
Կատակերգություն
Սամո Հունգ Սամո Հունգ,
Սիբել Հու,
Չարլի Չին,
Չուի-Ֆան Ֆունգ
1985 Հովանավորը The Protector Բիլի Վոնգ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջեյմս Գլիկենհաուս Դեննի Այելո,
Սենդի Ալեքսանդր,
Վիկտոր Առնոլդ,
Քիմ Բաս
1985 Իմ երջանիկ աստղերը 2 Xia ri fu xing Մկաններ Մարտական,
Կատակերգություն
Սամո Հունգ Սամո Հունգ,
Սիբել Հու,
Չուի-Ֆան Ֆունգ,
Էրիկ Ցան,
Ռիչարդ ԷնՋի
1985 Ոստիկանական պատմություն Ging chat goo si Չան Կա Կուի Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ջեքի Չան Բրիջիտ Լին,
Մեգի Չուն,
Կվոկ-Հուն Լամ,
Բիլ Տուն
1985 Վիշապի սիրտը Long de xin Թեդ / Թաթ Ֆանգ Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Սամո Հունգ,
Ֆրուտ Չան
Սամո Հունգ,
Էմիլի Չու,
Հոյ Ման,
Չինգ-Յինգ Լամ
1986 Չլսող տղաները Nui ji za pai jun բանտարկյալ Մարտական,
Կատակերգություն
Ուելսոն Չին Կարինա Լաու,
Չարլի Չո,
Տիեթ Վու Չու,
Չուի-Ֆան Ֆունգ
1986 Աստծո ասպազենք Long xiong hu di Ասիական Բազե Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Ջեքի Չան,
Էրիկ Ցան
Ալան Տամ,
Ռոզամունդ Կվան,
Լոլա Ֆորներ,
Բոժիդար Սմիլյանիչ
1987 Նախագիծ Ա. Մաս 2 'A' gai wak juk jap Վիշապ Մաո Մարտական,
Կատակերգություն,
Քրեական
Ջեքի Չան Մեգի Չուն,
Ռոզամունդ Կվան,
Կարինա Լաու,
Դևիդ Լամ
1988 Հավերժ վիշապներ Fei lung mang jeung Ջեքի Լանգ Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սամո Հունգ,
Կորի Յուեն
Սամո Հունգ,
Յուեն Բյաո,
Պոլին Ենգ,
Դինի Յիփ
1988 Ոստիկանական պատմություն 2 Ging chaat goo si juk jaap Չան Կա Կուի Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ջեքի Չան Մեգգի Չուն,
Կվոկ-Հուն Լամ,
Բիլ Տուն,
Բեննի Լայ
1989 Հրաշքներ Ji ji Չարլի Ջենգ Վա Կուո Մարտական,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական
Ջեքի Չան Անիտա Մուի,
Ախ Լեի Գուա,
Չուն Հսիանգ Կո,
Մա Վու
1990 Կրակի կղզին Huo shao dao Լանգ / Սթիվ Տոնգ Մարտական,
Դրամա,
Քրեական
Չու Ինպին Էնդի Լաու,
Սամո Հունգ,
Թոնի Լյուն Կա Ֆայ,
Յու Վանգ
1991 Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը Fei ying gai wak Ասիական Բազե Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Ջեքի Չան Քերոլ «Դո Դո» Չեն,
Եվա Կոբո,
Շոկո Իկեդա,
Ալդո Սամբրել
1991 Երկվորյակ վիշապները Shuang long hui Մա Յաու / Ամուր Ընկույզ Մարտական,
Կատակերգություն
Ռինգո Լամ,
Ցույ Հարկ
Մեգգի Չուն,
Թեդի Ռոբին Կվան,
Էնթոնի Չան,
Ֆիլիպ Չան
1992 Տղան Տիբեթից Xi Zang xiao zi էպիզոդիկ դեր Մարտական,
Կատակերգություն
Յուեն Բյաո Յուեն Բյաո,
Միշել Ռայս,
Յուեն Վա,
Նինա Լի Չի,
Ռոյ Չյաո
1992 Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը Ging chat goo si 3: Chiu kup ging chat քննիչ Չան Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ստենլի Տոնգ Միշել Յեո
Մեգգի Չուն,
Քենետ Ցան,
Յուեն Վա
1992 Քաղաքային ոսորդը Sing si lip yan Ռուի Սաեբա Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն
Վոն Չզին Ջոի Վան,
Չինգմի Յաու,
Ռիչարդ Նորտոն,
Մայքլ Վոնգ
1993 Քրեական պատմություն Zhong an zu քննիչ Էդի Չան Մարտական,
Դրամա,
Քրեական
Կիրկ Վոնգ,
Ջեքի Չան
Քենտ Չեն,
Քրիստին ԷնՋի,
Լո Հանգ Քենգ,
Պուիշան Օնգ
1993 Առաջնակարգ ոստիկանը 2 Chao ji ji hua քննիչ Չան Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ստենլի Տոնգ Միշել Յեո,
Յու Ռոն Գուան,
Էմիլ Չաու,
Աֆինա Չու,
Ֆան Սյու-Վոնգ
1993 Վրեժի ֆիլմ Cinema of Vengeance Փաստագրական,
Վավերագրական
Թոբի Ռասել
1994 Հարբած վարպետը 2 Jui kuen II Վոնգ Ֆեյ Հուն Մարտական,
Կատակերգություն
Լյու Չյա-Լյան,
Ջեքի Չան
Լանգ Տի,
Անիտա Մուի,
Ֆելիքս Վոնգ,
Լյու Չյա-Լյան
1995 Հաշվեհարդար Բրոնքսում Hong faan kui Կեունգ Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ստենլի Տոնգ Անիտա Մուի,
Ֆրանսուազա Յիփ,
Բիլ Տուն,
Մարկ Էկերսթրիմ
1995 Շանթահարը Pik lik feng Չան Ֆո Թո Մարտական,
Դրամա
Գորդոն Չան Անիտա Յուան,
Մայքլ Վոնգ,
Տորսթեն Նիկել,
Յուեն Չոր
1995 Ոստիկանական պատմություն 4. Առաջին հարվածը Ging chaat goo si 4: Ji gaan daan yam mo քննիչ Չան Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Ստենլի Տոնգ Ջեքսոն Լյու,
Էնի Վու,
Բիլ Տուն,
Յուրիյ Պետրով
1996 Պինդ տղան Yat goh hiu yan Ջեքի Մարտական,
Կատակերգություն,
Քրեական
Սամո Հունգ Սամո Հունգ,
Ռիչարդ Նորտոն,
Միկի Լի,
Կարեն ՄակԼայմոնտ,
Գեբրիել Ֆիցպատրիկ
1998 Ո՞վ եմ ես Wo shi shei ... Who Am I? Ջեքի Չան Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Բենի Չան,
Ջեքի Չան
Միշել Ֆերե,
Միրաի Յամամոտո,
Ռոն Սմերժակ,
Էդ Նելսոն
1998 Պիկ ժամ Rush Hour Լի Մարտական,
Կատակերգություն,
Թրիլեր,
Քրեական
Բրեթ Ռետներ Քրիս Թաքեր,
Էլիզաբեթ Պենյա,
Թոմ Ուիլկինսոն,
Մարկ Ռոլսթոն
1999 Հիանալին Boh lee chun Չան Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Մելոդրամա
Վինսենթ Կոկ Շու Ցի,
Թոնի Լյուն Չու Վայ,
Էմիլ Չաու,
Ռիչի Ռեն
1999 Կատակերգությունների արքան Hei kek ji wong Հայտնի կինոաստղ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Սթիվեն Չոու
Լիկ-Չի Լի
Սթիվեն Չոու,
Կարեն Մոկ,
Սեսիլիա Չունգ,
Ման Տատ Նգ
1999 Ապագայի ոստիկանը Dak ging san yan lui Աղքատ ձկնորս Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն
Բենի Չան Նիկոլաս Տսե,
Սթիվեն Ֆանգ,
Սեմ Լի,
Գրեյս Յիպ,
Էրիկ Ցան
2000 Շանհայան կեսօր Shanghai Noon Չոն Վանգ Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Վեստեռն
Թոմ Դեյ Օուեն Ուիլսոն,
Լյուսի Լյու,
Բրենդոն Մերիլ,
Ռոջեր Յուան
2000 Պատահական լրտեսը Dak miu mai shing Բաք Յուեն Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Թեդի Չան Էրիկ Ցան,
Վիվիան Սու,
Մին Կիմ,
Սին-կուո Վու
2001 Պիկ ժամ 2 Rush Hour 2 Գլխավոր տեսուչ Լի Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Բրեթ Ռետներ Քրիս Թաքեր,
Ջոն Լոուն,
Չժան Ցզիի,
Ռոզելին Սանչեզ
2002 Սմոքինգ The Tuxedo Ջիմի Տոնգ Ֆանտաստիկ,
Մարտական,
ԹրիլերԿատակերգություն
Քևին Դոնավան Ջենիֆեր Լավ Հյուիթ,
Ջեյսոն Այզեքս,
Դեբի Մեյզար,
Ռիչի Կոստեր
2003 Շանհայան ասպետները Shanghai Knights Չոն Վանգ Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Վեստեռն
Դևիդ Դոբկին Օուեն Ուիլսոն,
Աարոն Թեյլոր-Ջոնսոն,
Թոմ Ֆիշեր,
Էյդեն Գիլեն
2003 Երկվորյակները Chin gei bin Ջեքի Սարսափ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Դանթե Լամ,
Դոնի Են
Էկին Չեն,
Չարլին Չոյ,
Գիլիան Չուն,
Էնթոնի Վոնգ Չաու-Սանգ,
Էդիսոն Չեն
2003 Մեդալիոն The Medallion Էդդի Յանգ Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային,
Ֆենտեզի
Գորդոն Չան Լի Էվանս,
Կլեր Ֆորլանի,
Ջուլիան Սենդս,
Ջոն Ռիս-Դևիս
2004 «Փյունիկ» գործողությունը Da lao ai mei li Ջուլիայի հաճախորդը Մարտական,
Կատակերգություն
Սթիվեն Ֆանգ Իզոն Չան,
Դենիել Վու,
Կարեն Մոկ,
Չեպման Տո,
Կար-Յինգ Լաու
2004 Աշխարհի շուրջն 80 օրում Around the World in 80 Days Պասպարտու / Լաու Խինգ Մարտական,
Արկածային,
Կատակերգություն,
Ընտանեկան,
Վեստեռն
Ֆրենկ Կորաչի Սամո Հունգ,
Առնոլդ Շվարցենեգեր,
Ռոբ Շնայդեր,
Լյուկ Ուիլսոն,
Օուեն Ուիլսոն,
Ջոն Քլիզ,
Քեթի Բեյթս,
Սթիվ Կուգան,
Ռոբերտ Ֆայֆ,
Ջիմ Բրոդբենտ,
Յեն ՄակՆիս
2004 Հուադույի քրոնիկները. Վարդի սայր Fa dou daai jin Արմորի լորդը Մարտական,
Արկածային,
Կատակերգություն,
Ֆենտեզի
Պատրիկ Լուն,
Կորի Յուեն
Գիլիան Չուն,
Չարլին Չոյ,
Դոնի Են,
Ջեյսի Չան,
Բո Լին Չեն
2004 Նոր ոստիկանական պատմություն Xin jingcha gushi Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բենի Չան Նիկոլաս Տսե,
Չարլի Ենգ,
Չարլին Չոյ,
Դենիել Վու
2005 Առասպել San wa գեներալ Մենգ Յի / Դոկտոր Ջեք Չան Մարտական,
Արկածային,
Ֆենտեզի
Ստենլի Տոնգ Հի-սուն Կիմ,
Թոնի Լյուն Կա Ֆայ,
Մալիկա Շերավատ,
Քեն Լո
2006 Ռոբ Բի Հուդ Bo bui gai wak Ֆոնգ Կա Հո Մարտական,
Դրամա
Բենի Չան Մայքլ Հուի,
Լուիս Կու,
Չարլին Չոյ,
Յուեն Բյաո
2007 Պիկ ժամ 3 Rush Hour 3 Լի Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Բրեթ Ռետներ Քրիս Թաքեր,
Մաքս ֆոն Սյուդով,
Հիրոյուկի Սանադա,
Իվան Աթալ
2008 Արգելված թագավորություն The Forbidden Kingdom Լու Յան Մարտական,
Արկածային,
Մելոդրամա,
Ֆենտեզի
Ռոբ Մինկոֆ Ջեթ Լի,
Մայքլ Անգարանո,
Յիֆեյ Լյու,
Քոլին Չոու
2008 Քունգ ֆու Պանդա Kung Fu Panda Կապիկ (ձայն) Մուլտֆիլմ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Մարկ Օսբորն,
Ջոն Սթիվենսոն
Ջեք Բլեք,
Անջելինա Ջոլի,
Լյուսի Լյու,
Դասթին Հոֆման,
Յեն ՄակՇեյն
2009 Սինդզյուկուի միջադեպը San suk si gin Պողպատե Գլուխ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Տուն-Շին Յի Նաոտո Տակենակա,
Դենիել Վու,
Սյու Ցզինլեյ,
Մասայա Կատո
2009 Չինաստանի հիմնումը Jian guo da ye Լի Ջիշենի հարցազրույց վերցնող Դրամա,
Պատմական
Սանպին Հան
Հուան Ցզյանսին
Տան Գոցյան,
Գուոլի Չժան,
Կվինգ Կսու,
Ջին Լյու,
Չեն Կուն
2009 Լրտեսը հարևանությամբ The Spy Next Door Բոբ Հո Մարտական,
Կատակերգություն,
Ընտանեկան
Բրայան Լևանթ Էմբեր Վալեթա,
Մադլեն Քերոլ,
Ուիլ Շեդլի,
Ալինա Ֆոլի
2010 Մեծ զինվորը Da bing xiao jiang Զինվոր Մարտական Դինգ Շենգ Վան Լիխոմ,
Յու Սոն Չժուն,
Լին Պենգ,
Դու Յու Մին
2010 Կարատե տղան The Karate Kid Միսթըր Հան Մարտական,
Սպորտային,
Ընտանեկան
Հորալդ Ցվարտ Ջեյդեն Սմիթ,
Տարաջի Պ. Հենսոն,
Վենվեն Հան,
Յու Ռոն Գուան
2010 Քունգ ֆու Պանդա. Տոնական թողարկում Kung Fu Panda Holiday Special Կապիկ (ձայն) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Թիմ Ջոնսոն Ջեք Բլեք,
Դասթին Հոֆման,
Անջելինա Ջոլի,
Սետ Ռոգեն,
Լյուսի Լյու,
Դասթին Հոֆման
2010 Լեգենդ Մետաքսե տղայի մասին The Legend of Silk Boy Խու Ռոնգցան Մուլտֆիլմ Դևիդ Լյու Էշլի Բոլ,
Գարի Չոկ,
Մայքլ Դոնովան,
Ռիչարդ Կոքս
2011 Շաոլին Xin shao lin si խոհարար Մարտական Բենի Չան Էնդի Լաու,
Նիկոլաս Տսե,
Բինբին Ֆան,
Բինգ Բայ
2011 Քունգ ֆու Պանդա 2 Kung Fu Panda 2 Կապիկ (ձայն) Մուլտֆիլմ,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Ջենիֆեր Յու Ջեք Բլեք,
Անջելինա Ջոլի,
Լյուսի Լյու,
Վիկտոր Գարբեր,
Դասթին Հոֆման,
Միշել Յեո,
Ժան-Կլոդ Վան Դամ,
Գարի Օլդմեն
2011 1911 Xinhai geming Հուանգ Խինգ Մարտական,
Դրամա,
Արկածային,
Ռազմական,
Պատմական
Ջեքի Չան,
Չան Լի
Ուինսթոն Չաո,
Լի Բինբին,
Սուն Չուն,
Ջոան Չեն
2012 Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ Chinese Zodiac Ասիական Բազե Արկածային,
Կատակերգություն,
Մարտական
Ջեքի Չան Կվոն Սան Ու,
Լյաո Ֆան,
Սինթհուն Յաո,
Չժան Լանսին
Պիկ ժամ 4 Rush Hour 4 (խոսակցություններ) Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Քրիս Թաքեր

Պրոդյուսեր

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1980 Կարդալ շրթունքներից Ma bao chuang ba guan
1981 Թագավորական արյունով թաթախված թուրը Lao shu jie
1986 Լուսավորված տղաները Nui ji za pai jun
1987 Այդ հեքիաթաշուք գիշերը Liang xiao hua nong yue
1988 Դիմափոշի Yin ji kau
1988 Լավագույն ջոկատը Ba wong fa
1989 Լավագույն ջոկատը 2 Shen yong fei hu ba wang hua
1990 Ջոննին բեմից այն կողմ Wu tai jie mei
1991 Զայրացած շրջմոլիկը Huo bao lang zi
1992 Դերասանուհին Yuen Ling-yuk
1992 Ոստիկանական պատմություն 3. Առաջնակարգ ոստիկանը Ging chat goo si 3: Chiu kup ging chat
1992 Դեպի թռիչք Wei xian qing ren
1993 Կին Չան. Ֆիլմ առանց Ջեքիի Kin chan no Cinema Jack
1995 Շանթահարը Pik lik feng
1998 Ջեքի Չան. Իմ կյանքը Jackie Chan: My Story
1998 Թեժ պատերազմ Waan ying dak gung
1999 Հիանալին Boh lee chun
1999 Ջեքի Չան. Իմ հնարքները Jackie Chan: My Stunts
1999 Ապագայի ոստիկանը Dak ging san yan lui
2000 Շանհայան կեսօր Шанхайский полдень
2000 Պատահական լրտեսը Dak miu mai shing
2003 Շանհայան ասպետները Shanghai Knights
2003 Մեդալիոն The Medallion
2004 «Փյունիկ» գործողությունը Da lao ai mei li
2004 Աշխարհի շուրջն 80 օրում Around the World in 80 Days
2004 Նոր ոստիկանական պատմություն Xin jingcha gushi
2004 Նկարելով ռապսոդիա Hainan ji fan
2005 Ցասման տունը Jing mo gaa ting
2005 Անսահման թախիծ Changhen ge
2005 Առասպել San wa
2006 Բո Բի Գուդ Bo bui gai wak
2008 Վազիր, հայրիկ, վազիր Yat kor ho ba ba
2008 Ուշու Wushu
2009 Սինդզյուկուի միջադեպը San suk si gin
2010 Մեծ զինվորը Da bing xiao jiang
2011 1911 Xinhai geming
2011 Լեգենդար ամազոնուհիները Legendary Amazons
2012 Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ Chinese Zodiac
2012 Fen Shou Da Ren Fen Shou Da Ren

Ռեժիսոր

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1979 Անվախ բորենի Xiao quan guai zhao
1980 Երիտասարդ վարպետը Shi di chu ma
1981 Վիշապ լորդը Long xiao ye
1983 Նախագիծ Ա 'A' gai wak
1985 Ոստիկանական պատմություն Ging chat goo si
1986 Աստծո ասպազենք Long xiong hu di
1987 Նախագիծ Ա. Մաս 2 'A' gai wak juk jap
1988 Ոստիկանական պատմություն 2 Ging chaat goo si juk jaap
1989 Հրաշքներ Ji ji
1991 Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը Fei ying gai wak
1993 Քրեական պատմություն Zhong an zu
1994 Հարբած վարպետը 2 Jui kuen II
1998 Ո՞վ եմ ես Wo shi shei
1998 Ջեքի Չան. Իմ կյանքը Jackie Chan: My Story
1999 Ջեքի Չան. Իմ հնարքները Jackie Chan: My Stunts
2011 1911 Xinhai geming
2012 Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ Chinese Zodiac

Սցենարիստ

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1978 Մի քիչ կունգֆու Dian zhi gong fu gan chian chan
1980 Երիտասարդ վարպետը Shi di chu ma
1981 Վիշապ լորդը Long xiao ye
1983 Նախագիծ Ա 'A' gai wak
1986 Աստծո ասպազենք Long xiong hu di
1987 Նախագիծ Ա. Մաս 2 'A' gai wak juk jap
1988 Ոստիկանական պատմություն 2 Ging chaat goo si juk jaap
1991 Աստծո ասպազենք 2. Կոնդոր գործողությունը Fei ying gai wak
1998 Ո՞վ եմ ես Wo shi shei
1999 Հիանալին Boh lee chun
2006 Բո Բի Գուդ Bo bui gai wak
2010 Մեծ զինվորը Da bing xiao jiang
2012 Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ Chinese Zodiac

Հեռուստատեսային աշխատանքը

2000 թ.-ին լույս տեսավ «Ջեքի Չանի արկածները» անիմացիոն ֆիլմաշարը, որտեղ Ջեքի Չանը մարմնավորում էր ինքն իրեն: Մուլտֆիլմը կազմված է 95 սերիաներից և բաժանված է 5 եթերաշրջանի: Ֆիլմաշարը նկարահանվեց մինչև 2005 թ.-ը:[75]

2008 հուլիսին չինական BTV հեռուստաալիքով անցկացվեց «Վիշապի աշակերտը» (չինարեն՝ 龍的傳人) ռեալիթի-շոուն: Սերիայի պրոդյուսերը Ջեքի Չանն էր և այն միտված էր տաղանդավոր, մարտարվեստների գիտակ նոր աստղի որոնմանը՝ ով կկարողանա դառնալ Ջեքի Չանի աշակերտը և կնկարահանի նույն ոճի ֆիլմեր: Մասնակիցներն ուսման են անցել Ջեքի Չանի կասկադյորական թիմի անդամներ Ալան Վույի և Հե Յանի մոտ: Մասնակիցների միջև կայացել են մրցություններ տարբեր բնագավառներում՝ դերասանական արվեստ, դայվինգ և կասկադյորական որոշ հնարքներում՝ թռիչքներ բարձրությունից, կրակոցներ և ավտոմեքենաների հետ կապված հնարքներ: Շոուի մշտական ժյուրիի անդամներից էին Հե Պինգը, Վու Յուեն և Չեն Փեյփեյը, իսկ հյուրերի կազմում են եղել Ստենլի Տոնգը, Սամո Հունգը և Յուեն Բյաոն: Շոուի ավարտը մեկնարկվեց 2008 թ.-ի ապրիլի 5-ին, երբ մնացել էին ընդամենը 16 մասնակից և ավարտվեց 2008 թ.-ի հունիս 26-ին: Շոուին ներկա գտնվող հայտնի անձանցից էին Ցույ Հարկը, Ջոն Վուն, Նգ Սի Յուենը և Յու Ռոնգուանգը:

Հաղթող ճանաչվեց Ջեք Թուն (Թու Շենգ Չենգ): Սկսնակ դերասաններ Յանգ Զենգի և Ջերի Լիաույի հետ Ջեք Թուն կմասնակցի երեք չինական էքշն ֆիլմերի նկարահանումների, որոնց համար Ջեքի Չանը հանդես կգա որպես համապրոդյուսեր: Ֆիլմերը կնկարահանվեն Ջեքի Չանի JCE Movies Limited կինոընկերությունում: Ֆիլմերը կրում են «Արագության հաղորդիչ 206», «Ձեզ չեմ ասի» և «Արևադարձային մրրիկ» անվանումները, իսկ որպես ռեժիսորներ հանդես կգան Խիե Դոնգը, Յանգ Տաոն և Ցայ Ռոնգ Հայը: Եզրափակիչ հասած բոլոր 16 մասնակիցներն էլ հնարավորություն կունենան մասնակցել ֆիլմերի նկարահանմանը կամ էլ կմիանան Ջեքի Չանի կասկադյորական թիմին: Առաջին ֆիլմը լույս է տեսնելու 2008 թ.-ի սեպտեմբերին: Բացի այդ եզրափակիչի մասնակիցները կկարողանան մասնակցել BTV-ի կողմից նկարահանվող մարտաֆիլմերում:[76][77][78]

Երաժշտական կարիերան

Ջեքի Չանը վոկալի դասեր է ստացել մանկության տարիներին՝ Պեկինի Օպերայի դպրոցում: 1980-ականներին նա սկսեց թողարկել ձայնասկավառակներ և լուրջ մտադրություններ ուներ դառնալ Հոնկոնգի և Ասիայի ճանաչված երգիչ: Նա թողարկել է շուրջ 20 ալբոմ 1984 թ.-ից սկսած: Ալբոմներում նա երգում է կանտոներեն, մանդարիներեն, ճապոներեն, թայվաներեն և անգլերեն լեզուներով: Նա հաճախ է իր նկարահանված ֆիլմերի համար երգեր երգում, որոնք հնչում են ավարտական տիտրերի ժամանակ: Չանի առաջին երաժշտական ձայնագրությունը, որը կրում է «Kung Fu Fighting Man» անվանումը, հնչում է «Երիտասարդ վարպետը» (1980) ֆիլմի ավարտական տիտրերի ժամանակ:[79] Ավելի քան 10 երգեր թողարկվել են որպես ֆիլմերի սաունդթրեքներ:[73][80] Կանտոն լեզվով երգած «Հերոսի պատմությունը» (英雄故事) երգը, որը հնչում է «Ոստիկանական պատմություն» ֆիլմում, 1994 թ.-ին իր կադրերի պահանջարկի համար նկարահանված հեռուստագովազդում օգտագործեց Հոնկոնգի արքայական ոստիկանությունը:[81]

1998 թ.-ին Ջեքին Walt Disney-ի «Մուլան» (1998) անիմացիոն ֆիլմի չինական տարբերակում հնչյունավորեց Շանին և մուլտֆիլմի համար ստեղծեց "I'll Make a Man Out of You" սաունդթրեքը: Մուլտֆիլմի օրիգանալ տարբերակում այդ հերոսին հնչյունավորում էր Բ. Դ. Վոնգը, իսկ երգը կատարում էր Դոնի Օսմոնդը:

2007 թ.-ին Չանը ձայնագրեց և թողարկեց «Մենք պատրաստ ենք» երգը, որը նախատեսված էր 2008 թ.-ի Ամառային Օլիմպիական խաղերի համար: Բացի այդ նա երգ է երգել Ամառային Պարաօլիմպիադայի հակառակ հաշվման արարողության ժամանակ:[82] Մինչև Օլիմպիադայի բացումը Ջեքի Չանը երկու պաշտոնական ալբոմ էր թողարկել:[83] Երկրորդ ալբոմը նվիրված էր փակման արարողությանը և կոչվում էր «Դժվար է ասել ցտեսություն»: Ալբոմի ստեղծմանը մասնակցել էին նաև Էնդի Լաուն, Լիու Հուանը և Վակին Չաուն: Երգերը հնչեցին Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ:[84]

Ճանաչման կարգավիճակը

Ջեքի Չանի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում

Ջեքի Չանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել ի շնորհիվ իր մարտաֆիլմերի, որտեղ ինքն անձամբ է իրագործում կասկադյորական հնարքները: Այդ առիթով նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, որոնց թվում նաև՝ Ամերիկյան խորեոգրաֆիայի մրցանակաբաշխության Նորարար մրցանակը և Տավրոս աշխարհի հնարքների մրցանակաբաշխություն հատուկ մրցանակ իր ողջ կարերիայի ընթացքում էքշն ֆիլմերում կատարած հնարքների համար:[85] Նա աստղեր ունի Հոլիվուդյան փառքի և Հոնկոնգի փառքի ծառուղիներում:[86] Չնայած այն հանգամանքին, որ Ջեքի Չանի ֆիլմերը մեծ հաջողություն ունեին հյուսիս-հարավյան տարածքներում, բայց Ամերիկայում նրա ֆիլմերը քննդատության էին արժանանում խորեոգրաֆիայի պատճառով: «Պիկ ժամ 2», «Սմոկինգ» և «Շանհայան ասպետները» ֆիլմերի համար քննադատներն ասում էին, որ ֆիլմերում գործողությունները ավելի քիչ էին, քան սովորաբար այն լինում էր Ջեքի Չանի ավելի վաղ նկարահանված ֆիլմերում:[87][88][89] Ջեքի Չանի ֆիլմերի կատակերգական արժեքը երբեմն դրել են կասկածանքի տակ, ասելով, որ ֆիլմերում կան մասեր, որտեղ կատակերգությունը երեխայական է:[90]

Չանը ազգային կուռք է, որի մասին ասվում է Աշի «Kung Fu», «Heavy Vegetable-ի» «Jackie Chan Is a Punk Rocker» և Լիհոմ Ոանգի «Long Live Chinese People» երգերում: Ջեքի Չանը հայտնի է նաև «Թիմի և Էրիկի զարմանահրաշ շոուն. Մեծ աշխատանք», «Հայտնիների մահացու խաղ» և «Ընտանիքի տղան» հեռուստատեսային շոուներից: Ջեքի Չանը ներշնչել է նաև մանգայի նորաստեղծ կերպարների վրա, որոնցից են «Վիշապ գնդակը»,[91] «Թեքեն» սերիալի «Լեի Վուլոնգ» կերպարը և Պոկեմոնի Հիթմոնչանը:[92][93][94] Բացի այդ Ջեքի Չանը Mitsubishi Motors-ի հետ ունի ապահովագրական պայմանագիր: Արդյունքում Միթսուբիշի ավտոմեքենաներ կարելի է տեսնել Ջեքի Չանի մի շարք ֆիլմերում: Բացի այդ ի պատիվ Ջեքի Չանի Միթսուբիշին թողարկում է սահմանափակ սերիայով ավտոմեքենաներ, որոնք ինքն անձամբ է կարգավորել:[95][96][97]

Ջեքի Չանի կերպարով բազմաթիվ համակարգչային խաղերի հերոսներ են ստեղծվել: Նա նաև ունի համակարգչային խաղ, որը կրում է իր անվանումը: Դա 1990 թ.-ին «PC-Engine» և «Nintendo Entertainment System» ընկերությունների կողմից թողարկված «Jackie Chan's Action Kung Fu» համակարգչային խաղն է: 1995 թ.-ին ստեղծվեց «Jackie Chan The Kung-Fu Master» արկադային խաղը: Ճապոնական MSX ընկերությունը թողարկեց մի շարք խաղեր որոնք հիմնված էին Ջեքի Չանի «Նախագիծ Ա», «Նախագիծ Ա. Մաս 2», «Ոստիկանական պատմություն», «Հովանավորը» և «Խորտկանոց անիվների վրա» ֆիլմերի հիման վրա:[98]

Չանը միշտ ուզեցել է երեխաների համար ընդօրինակման օրինակ լինել, հանրաճանաչ մնալով ֆիլմերում իր ստեղծած դրական կերպարների շնորհիվ: Ջեքի Չանը հրաժարվել է բացասական կերպարներ մարմնավորելուց և իր ֆիլմերում համարյա թե չի օգտագործում «fuck» բառը: Նա այդ բառը օգտագործել է միայն «Հովանավորը» և «Վառվիր, Հոլիվուդ, վառվիր» ֆիլմերում:[99] Ջեքի Չանն ամենից շատ զղջում է նրա համար, որ ֆինանսների կառավարման ոլորտում որակյալ կրթություն չի ստացել:[100] Նա ֆինանսավորությամբ «Ավստրալիայի Ազգային Համալսարանում» բացվել է Ջեքի Չանի գիտական կենտրոն:[101] Բացի այդ Ջեքի Չանը դպրոցներ է ստեղծել Չինաստանի աղքատ թաղամասերում:[102]

Չանը Հոնկոնգ կառավարության ներկայացուցիչն է: Նա մասնակցում է սոցիալական գովազդներին: «Մաքուր Հոնկոնգ» ծրագրի ժամանակ նա կոչ արեց հոնկոնգցիներին ավելի ուշադիր լինել աղբի նկատմամբ և քաղաքը չաղտոտել: Վերջին տասնամյակում Հոնկոնգի աղտոտվածությունը բավականին մեծ խնդիր էր:[103] Ջեքի Չանը մասնակցել է 2005 թ.-ին տեղի ունեցած Հոնկոնգյան Դիսնեյլենդի բացմանը:[104] ԱՄՆ-ում Ջեքի Չանն Առնոլդ Շվարցենեգերի հետ միասին հանդես եկավ հեղինակային իրավունքի խախտման դեմ ուղղված հայտարարությունում:[105]

2008 թ.-ի հուլիսից Շանհայում սկսեցին կառուցել Ջեքի Չանի թանգարանը, որը նախատեսվում էր ավարտել 2009 թ.-ի հոկտեմբերին, բայց շինարարությունը շարունակվեց մինչև 2010 թ.-ի հունվարը:[106]

Քաղաքական հայացքները

Ջեքի Չանը 2005 թվականի Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում

2004 թ.-ի մարտի 28-ին Շանհայում տեղի ունեցած կոնֆերանսում հղվելով 2004 թվականին Թայվանում տեղի ունեցած չինական նախագահական ընտրություններին, ասել է, որ ինքը «Աշխարհի ամենամեծ կատակն է» համարում Դեմոկրատական առաջատար կուսակցության կողմից նախագահական ընտրություններին որպես նախագայի թեկնածու Չեն Շուի-բիանին և Աննետ Լուին առաջադրելը[107]: Ջեքի Չանի խոսքերը քննադատման են արժանացել Փերիզ Չհանգի կողմից, որը կոչ է արել արգելել Չանի ֆիլմերի վաճառքը Թայվանում և Չանին զրկել Թայվան այցելելու իրավունքից[108]: Երբ 2008 թվականի հունիսի 18-ին Ջեքին վայրէջք կատարեց Թայփեյի օդանավակայարանում, որպեսզի մասնակցի «TVBS» հեռուստատեսային ալիքի հովանավորման աջակցման, ավելի քան 50 ոստիկաններ և պահակներ Ջեքիին պաշտպանում էին խելագարված ժողովորդից, որոնք ջանում էին թքել նրա վրա[109]: Չանը պնդում է, որ իր նկատառումները Թայվանի ժողովրդին վիրավորելու միտում չունեին[110]:

2008 Օլիմպիական ջահի տեղափոխվման արարողության ժամանակ Ջեքի Չանը դեմ էր ցուցարարներին, որոնք բողոքում էին չինական կառավարության դեմ, Չինաստանում մարդկանց իրավունքների խախտման և Թայվանի քաղաքական կարգավիճից: Ջեքի Չանն ասել է, որ ինքը պատրաստ է հարձակվել բոլոր նրանց վրա, ով խոչընդոտ կհանդիսանա ջահի տեղափոխման արարողության համար՝ ասելով «Ցուցարարներ, լավ է իմ ճանապարհին չկանգնեք»: «Նրանք դա անում են առանց որևիցե պատճառի, զուտ նրա համար, որպեսզի իրենց ցույց տան հեռուստատեսությամբ». ավելացրել է Ջեքի Չանը[111]:

2009 թ.-ի ապրիլի 18-ին Ասիային նվիրված Բոաոյի համաժողովում Չանն ասել է. «10 տարուց ի վեր է, ինչ Հոնկոնգը վերադարձվել է Չինաստանին, բայց ես այդպես էլ չեմ կարող ասել դա լավ է, թե վատ[112]: Եթե դու բացարձակ ազատ ես, դա մի քիչ քաոսային է ստացվում: Նույն կերպ է նաև Թայվանի հետ»: Իսկ մի քիչ անց Ջեքին ավելացրել է. «Ես քիչ-քիչ հասկանում եմ, որ մենք՝ չինացիներս, պետք է գտնվենք ինչ-որ մեկի հսկողության տակ, այլապես մենք կանենք այն, ինչ մենք ենք ուզում»[113]: Բացի այդ դերասանը բողոքեց, որ չինական կառավարությունն արգելել է հեռուստատեսությամբ ցուցադրել 2009 թ.-ին նկարահանված «Սինդզյուկույի միջադեպ» ֆիլմը[114]: Թայվանի և Հոնկոնգի շատ օրենսդրական և այլ նշանավոր գործիչներ միանգամից արձագանքել են Ջեքի Չանի մեկնաբանություններին: Հոնկոնգի օրենսդիր Լանգ Կվոկ-հանգը ասել է. «Չանը վիրավորել է չինացիներին և չինացիները ընտանի կենդանիներ չեն»[115]: Հոնկոնգի տուրիզմի գործով զբաղվող խորհուրդն ասել է, որ 164 բողոք են ստացել Ջեքի Չանի խոսքերի համար[116]: Ջեքի Չանի քարտուղարն ասել է, որ դերասանն ի նկատի է ունեցել միայն զվարճանքների ոլորտը և միտում չուներ վիրավորելու չինացիներին: Այնուհետև ավելացրել է, որ Չանի խոսքերը սխալ են վերծանել[117]:

2010 թ.-ի օգոստոսին 24-ին Ջեքին սոցիալական ցանցում արտահայտեց իր կարծիքը Մանիլայում պաշարվածների փրկարարական գործողության մասին, որի ժամանակ 8 հոնգկոնգցի տուրիստներ էին մահացել: Նա Թվիթերում հայտնել է իր ցավակցությունը և ավելացրել է հետևյալը. «Եթե տղային սպանել են նախօրոք, ապա նրանք կասեն, ինչու հենց սկզբից նրա հետ չեն բանակցել: Եթե նրանք տղայի հետ բանակցել են հենց սկզբից, ապա նրանց մոտ հարց է ծագում, թե ինչու տղային նախօրոք չեն սպանել»:[118][119][120][121] Ջեքի Չանի մեկնաբանությունները զայրութի մեծ ալիք բարձրացրեցին Հոնկոնգում: Ֆեյսբուքում հատուկ տաս հազար անձանցից բաղկացած խումբ ձևավորվեց, որոնք սկսեցին բողոքել Ջեքի Չանի մեկնաբանությունների դեմ: 2010 օգոստոսի 27-ին Ջեքին իր ելույթի ժամանակ մեկնաբանեց, որ իր օգնականը սխալ է հասկացել իրեն և սոցիալական ցանցերում սխալ է գրել:[122]

Ձեռնարկատիրությունը և բարեգործությունը

Պատկեր:Jackie meets hu jintao and Obama.jpg
19 հունվարի 2011 թ. Ջեքի Չանը միացել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային Չինաստանի նախագահ Հու Ջինթաոյին Սպիտակ տանը դիմավորելու համար:

Բացի ֆիլմերի արտադրությամբ զբաղվող JCE Movies Limited ընկերությունից, Ջեքի Չանն հանդես է գալիս իր սեփական կամ էլ մասնակի սեփական «JC Group China», «Jackie & Willie Productions»[123] (Ուիլլի Չանի հետ միասին) և «Jackie & JJ Productions»[124] ընկերություններով:

Չանի ստորագրությունը նաև կա «Jackie Chan Theater International» ընկերության վրա, որը հոնկոնգյան «Sparkle Roll Group Ltd» ընկերության հետ համատեղ Չինասատանի կինոթատրոնների ցանց է: Առաջին «Jackie Chan-Yaolai International Cinema» կինոթատրոնը բացվել է 2010 թ.-ի փետրվարին և այն դարձել է Չինաստանի ամենամեծ կինոթատրոնը՝ 17 էկրաններով և 3500 նստատեղով: Ջեքին հույս ուներ, որ այդտեղ երիտասարդ տնօրենները կցուցադրեն իր ֆիլմերը: 2010 թ.-ի ծրագրով պետք է բացվեր ևս 15 կինոթատրոններ՝ Պեկինում, Շանհայում և Գուանչժոյում: Ընդհանուր քանակով պլանավորվում էր ստեղծել 65 կինոթատրոն:[125][126]

2004 թ.-ին Ջեքի Չանը թողարկեց իր սեփական հագուստների ընկերությունը, որն իր վրա կրում էր Չինական վիշապի լոգոբ և անգլերենով՝ "Jackie" կամ "JC" տառերը:[127] Չանն ունի նաև այլ ֆիրմային ձեռնարկություններ: Ջեքին ունի սուշի ռեստորանների ցանկ՝ «Ջեքիի խոհանոց» անվանումով: Այն ոչ միայն բազմաթիվ հանգույցներ ունի ողջ Հոնկոնգում, այլ յոթ բաժանմունք ունի Հարավային Կորեայում և մի բաժանմունք Հավայան կղզիներում: Պլանավորվում է նաև մեկ այլ «Ջեքիի խոհանոց» բացել Լաս Վեգասում: Ջեքի Չանը սրճարաններ ունի Պեկինում, Սինգապուրում, Կուալա Լամպուրում և Ֆիլիպիններում: Բացի այդ Ջեքի Չանը ունի Սպորտային ակումբներ, California Fitness-ի հետ համատեղ, շոկոլադների, քաղցրավենիքների և թխվածքաբլիթների հոսքագծեր: Բացի այդ Ջեքին ուզում է իր բիզնեսն ընդլայնել կահույքի և խոհանոցային սպասքի ասպարեզում և սեփական սուպերմարկետների ցանց բացել:[128] Ամեն մի ձեռնարկությունից Ջեքի Չանը գումար է հատկացնում բարեգործության համար, իսկ գումարի մի որոշ մաս գնում է Ջեքի Չանի Բարեգործական Ֆոնդին:

Ջեքին մեծ բարերար է և Յունիսեֆի բարի կամքի դեսպան: Նա անդադար աշխատում է և իր գումարը նվիրում է բարեգործությանը: Նա բողոքի ձայն է բարձրացրել կենդանիների հետ դաժան վերաբերմունքի հանդեպ և օգոնւթյուն է հատկացրել Չինաստանի ջրհեղեղից տուժածներին և 2004 թ.-ին Հնդկական Օվկիանոսի ցունամիից տուժածներին:[8][129][130] 2006 թ.-ի հունիսի Ջեքի Չանը հայտարարեց, որ իմ մահվանից հետո իր ունեցվածքի կեսը կգնա բարեգործության ֆոնդերին: Այդ քայլին նրան ոգեշնչել են Ուարեն Բարֆետի և Բիլ Գեյթսի քայլերը:[131] 2008 թ.-ի մարտի 10-ին Ջեքին Ավստրալիայի վարչապետ Քևին Ռուդի մոտ ընթրիքի պատվավոր հյուր էր: Առիթ էր հանդիսացել Կանբերրա քաղաքում գտնվող «Ջեքի Չանի Գիտական Կենտրոնը» Ջոն Կուրտինի Բժշկահետազոտական դպրոցում: Ջեքի Չանը նաև Չինաստանի վագրերի պահպանման նախագծի ջատագով է: Նախագիծն ուղղված է հարավ-չինական վագրերի պահպանմանը, որն իրականացվում է սելեկցիայի միջոցով և հասուն վագրերին ազատ բաց թողնելով:[132] Ջեքին ունի բազմաթիվ պատմական արտեֆակտներ, որոնցից մինը 2000 տարվա վաղեմության դռան արկղներն են: Նա նաև ջինռիկշա կայանի սեփականատեր է Սինգապուրում:

Մրցանակներ

Նկարներ

Գրականություն

  • Boose, Thorsten; Oettel, Silke. Hongkong, meine Liebe – Ein spezieller Reiseführer. Shaker Media, 2009. ISBN 978-3-86858-255-0 (German)
  • Boose, Thorsten. Der deutsche Jackie Chan Filmführer. Shaker Media, 2008. ISBN 978-3-86858-102-7 (German)
  • Chan, Jackie, and Jeff Yang. I Am Jackie Chan: My Life in Action. New York: Ballantine Books, 1999. ISBN 0-345-42913-3. Jackie Chan's autobiography.
  • Cooper, Richard, and Mike Leeder. 100% Jackie Chan: The Essential Companion. London: Titan Books, 2002. ISBN 1-84023-491-1.
  • Cooper, Richard. More 100% Jackie Chan: The Essential Companion Volume 2. London: Titan Books, 2004. ISBN 1-84023-888-7.
  • Corcoran, John. The Unauthorized Jackie Chan Encyclopedia: From Project A to Shanghai Noon and Beyond. Chicago: Contemporary Books, 2003. ISBN 0-07-138899-0.
  • Fox, Dan. Jackie Chan. Raintree Freestyle. Chicago, Ill.: Raintree, 2006. ISBN 1-4109-1659-6.
  • Gentry, Clyde. Jackie Chan: Inside the Dragon. Dallas, Tex.: Taylor Pub, 1997. ISBN 0-87833-962-0.
  • Le Blanc, Michelle, and Colin Odell. The Pocket Essential Jackie Chan. Pocket essentials. Harpenden: Pocket Essentials, 2000. ISBN 1-903047-10-2.
  • Major, Wade. Jackie Chan. New York: Metrobooks, 1999. ISBN 1-56799-863-1.
  • Moser, Leo. Made in Hong Kong: die Filme von Jackie Chan. Berlin: Schwarzkopf & Schwarzkopf, 2000. ISBN 3-89602-312-8. (German)
  • Poolos, Jamie. Jackie Chan. Martial Arts Masters. New York: Rosen Pub. Group, 2002. ISBN 0-8239-3518-3.
  • Rovin, Jeff, and Kathleen Tracy. The Essential Jackie Chan Sourcebook. New York: Pocket Books, 1997. ISBN 0-671-00843-9.
  • Stone, Amy. Jackie Chan. Today's Superstars: Entertainment. Milwaukee, Wis.: Gareth Stevens Pub, 2007. ISBN 0-8368-7648-2.
  • Witterstaetter, Renee. Dying for Action: The Life and Films of Jackie Chan. New York: Warner, 1998. ISBN 0-446-67296-3.
  • Wong, Curtis F., and John R. Little (eds.). Jackie Chan and the Superstars of Martial Arts. The Best of Inside Kung-Fu. Lincolnwood, Ill.: McGraw-Hill, 1998. ISBN 0-8092-2837-8.
  • Jackie Chan, Jeff Yang. I Am Jackie Chan: My Life in Action. - Pan, 1999.
  • Renee Witterstaetter. Dying for Action. - Grand Central Publishing, 1997.
  • Curtis F. Wong, John R. Little. Inside Kung-Fu. - McGraw-Hill, 1998.
  • Darren F., Long B. Hong Kong Babylon. An Insider Guide to the Hollywood of the East. - L., 1997.
  • О. Ключарева. Джеки Чан. - Р-н/Д.: Феникс, 2004.

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. The London Gazette 51772 (բրիտ․ անգլ.) — Iss. 51772. — P. B17.
  3. http://www.goldenhorse.org.tw/awards/nw?serach_type=award&sc=8&search_regist_year=1992
  4. http://www.goldenhorse.org.tw/awards/nw?serach_type=award&sc=8&search_regist_year=1993
  5. «Supplement to The London Gazette». հունիսի 16, 1989. Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6–ին-ին.
  6. «Ջեքի Չանի կենսագրությունը». Կենսագրություն. Hong Kong Film.net. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.
  7. 7,0 7,1 «Ջեքի Չանի կենսագրությունը». Կենսագրություն. Տիսքալի. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.
  8. 8,0 8,1 «Ջեքի Չանի պայքարը վայրի կենդանիների ապօրինի վաճառքի դեմ». Celebrity Values. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.
  9. «Յոթ փոքրիկ երջանիկները». Ակնարկ. LoveAsianFilm. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.
  10. «Եկ խմիր ինձ հետ (1966)». Մուտք տվյալների բազա. Hong Kong Cinemagic. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  11. 11,0 11,1 «Ո՞վ եմ ես, Star file: Jackie Chan» (DVD). Universe Laser, Hong Kong. 1998. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  12. «Շաբաթվա մարդը. Ներկայացնում ենք Ջեքի Չանին». Կենսագրություն. AskMen. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.
  13. «Իրական կենսագրություններ. Ջեքի Չան». Կենսագրություն. The Biography Channel. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.
  14. «Ջեքի Չանի մեծահասակների ֆիլմում» (German). Information Times. 2006. Արխիվացված է օրիգինալից 25 Հոկտեմբեր 2007-ին. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Boogs, Monika (Մարտ 7, 2002). «Ջեքի Չանի արցունքներն իր մոր համար». The Canberra Times. Արխիվացված է օրիգինալից 21 Սեպտեմբեր 2008-ին. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.
  16. 16,0 16,1 16,2 «Ջեքի Չան. Դերասան և կասկադյոր». BBC. 24 Հուլիս 2001. Վերցված է 28 Փետրվար 2012-ին.
  17. Լիլի. «Ջեքի Չանը չինական կունգ ֆուի սուպեր աստղ». ChinaA2Z.com. Արխիվացված է օրիգինալից 8 Ապրիլ 2009-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  18. 18,0 18,1 «Ջեքի Չանը մարտարվեստի մասին պատմող հաջողված պատմությունում». կենսագրություն. Fighting Master. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  19. 19,0 19,1 19,2 19,3 «Ջեքի Չանի կենսագրությունը (Ասիական տեսակետով)». Կենսագրություն. Ng Kwong Loong (JackieChanMovie.com). Արխիվացված է օրիգինալից 2 Ապրիլ 2004-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  20. Փոլարդ, Մարկ. «Օձն արծվի ստվերում». Ֆիլմի ակնարկ. Kung Fu Cinema. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  21. Փոլարդ, Մարկ. «Հարբած վարպետը». Ֆիլմի ակնարկ. Kung Fu Cinema. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  22. «Վիշապ լորդը». Love HK Film. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  23. «Վիշապ լորդը (DVD նկարագրություն)». Amazon.com. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  24. «Նախագծի ակնարկ». Ֆիլմի ակնարկի. Hong Kong Cinema. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  25. «Sammo Hung Profile». Կունգ Ֆու ֆիլմ. Արխիվացված է օրիգինալից 29 Մայիս 2007-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  26. «Յուեն Բյաոի պրոֆիլը». Kung Fu Cinema. Արխիվացված է օրիգինալից 15 Ապրիլ 2007-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  27. Միլս, Ֆիլ. «Ոստիկանական պատմություն (1985)». Ֆիլմի ակնարկ. Dragon's Den. Արխիվացված է օրիգինալից 3 Ապրիլ 2007-ին. Վերցված է փետրվարի 29, 2012-ին.
  28. «Աստծո ասպազենք». jackiechanmovie.com. 2006. Արխիվացված է օրիգինալից 3 Սեպտեմբեր 2004-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  29. «Հարբած վարպետ 2. Բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերը». Time Magazine. 12 Փետրվար 2005. Արխիվացված է օրիգինալից 11 Հուլիս 2005-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  30. Կոզո. «Ոստիկանական պատմություն 4-ի ակնարկը». Ֆիլմի ակնարկը. LoveHKFilm. Վերցված է փետրվարի 29, 2012-ին.
  31. Դիկերսոն, Ջեֆ (4 Ապրիլ 2002). «Black Delights in Demolition Man». The Michigan Daily. Արխիվացված է օրիգինալից 24 Դեկտեմբեր 2007-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  32. Մորիս, Գարի (Մարտ 1996). «"Հաշվեհարդար Բրոնքսում" ֆիլմի ակնարկը». Ֆիլմի ակնարկը. Bright Lights Film Journal. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  33. Րաֆֆի (15 Սեպտեմբեր1998). ««Պիկ ժամ» ֆիլմի ակնարկը». Ֆիլմի ակնարկը. BeijingWushuTeam.com. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  34. Ջեքի Չան (1999). «Gorgeous, commentary track» (DVD). Uca Catalogue. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  35. Գերսթման, Ջեֆ (14 Հունվար 2007). «Ջեքի Չանի հնարքների ակնարկ». Gamespot. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  36. 36,0 36,1 Չան, Ջեքի. «Ջեքի Չանի կենսագրությունը». Ջեքի Չանի պաշտնական կայք. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  37. ««Նոր ոստիկանական պատմություն» ֆիլմի ակնարկ». LoveHKFilm. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  38. ««Առասպել» ֆիլմի ակնարկ». Karazen. Արխիվացված է օրիգինալից 28 Հոկտեմբեր 2005-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  39. ««Ռոբ Բի Հուդ» ֆիլմի ակնարկ». HkFlix. Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 11, 2007-ին. Վերցված է փետրվարի 29, 2012-ին.
  40. ««Պիկ ժամ 3» ֆիլմի շահույթի տվյալներ». Box Office Mojo. 2006. Արխիվացված է օրիգինալից 29 Հոկտեմբեր 2004-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  41. «Ջեքի Չանի «Պիկ ժամ 3» ֆիլմը պայքարում է Հոնկոնգում». International Herald Tribune. Associated Press. 21 Օգոստոս 2007. Արխիվացված է օրիգինալից 23 Հոկտեմբեր 2004-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  42. «Արգելված թագավորություն». IMDb. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  43. LClem (16 Մայիս 2007). «Ջեքի Չանը և Ջեթ լին պետք է կռվեն «Արգելված թագավորությունում»"». CountingDown. Արխիվացված է օրիգինալից 11 Հոկտեմբեր 2007-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  44. LaPorte, Nicole; Gardner, Chris (8 Նոյեմբեր 2005). «'Պանդան' պատրաստ է մարտի». Variety. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  45. Frater, Patrick (2 Նոյեմբեր 2007). «Ուշուն թևեր է ստանում». Variety. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  46. «Սինդզյուկույի միջադեպի նկարահանումները սկսում են նոյեմբերին». News Article. jc-news.net. 9 Հուլիս 2007. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  47. Chan, Jackie (29 Ապրիլ 2007). «Ճանապարհորդություն դեպի Սինգապուր». Blog. Official Jackie Chan Website. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  48. «Ջեքի Չանը Կոնդոր գործողություն 3». News Article. Latino Review Inc. 1 Օգոստոս 2007. Արխիվացված է օրիգինալից 27 Սեպտեմբեր 2007-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  49. Lee, Min (7 Օգոստոս 2008). «Ջեքի Չանը նկարահանվում է լրտեսի մասին պատմող հոլիվուդյան ֆիլմում». USA Today. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  50. Վարմոթ, Բրայան. «'Կարատե տղան' ֆիլմի վերանկարահանման համար Ջադեն Սմիթը գնացել է Չինաստան». MTV Movie Blog. Արխիվացված է օրիգինալից 8 Մայիս 2009-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  51. Լեի Ջին (18 Փետրվար 2011). «Լույս է տեսել Ջեքի Չանի 100-րդ ֆիլմը». Asia Pacific Arts. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  52. Լուիզա Չեն (13 Հոկտեմբեր 2011). «Չանի 100-րդ ֆիլմի պրեմերիան Հյուսիսային Ամերիկայում այս ուրբաթ». Asia Pacific Arts. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  53. Գրեյս Լի (5 Ապրիլ 2011). «Ջեքի Չանը հաղթել է «Նիկդելիոնի երեխաների ընտրություն» մրցանակաբաշխությունում». Asia Pacific Arts. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  54. Չան, Ջեքի. «Ջեքի Չանի facebook-ի էջ». Վերցված է 19 Մայիս 2012-ին.
  55. «Fans desert Jackie Chan». BBC. 31 Մարտ 2000. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  56. «Elaine Ng moves back to Hong Kong». celebritygossip.asia. 31 Հուլիս 2011. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  57. «小龍女富貴臉 像房祖名 ("Dragon"'s daughter has a wealthy appearance; looks like Jaycee Chan. 20 Մայիս 2009. Վերցված է 1 Հունիս 2012-ին.
  58. Գաս Լեուս (4 Մարտ 2003). «Ջեքի Չան. Համառոտ կենսագրություն». Newsfinder.org. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  59. «Famous Buddhists, Famous Adherents of Buddhism». Adherents.com. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
  60. «Հարցազրույց Ջեքի Չանի հետ». Empire ամսագիր (104): 5. 1998.
  61. «Charity Trip». Այս բարեգործական ճանապարհորդությունով նա ուզում է տուրք տալ Թայլանդում գտնվող այն անձանց, ովքեր նրան օգնել են երիտասարդ տարիներին. Վերցված է 5 Հոկտեմբեր 2012-ին.
  62. «Jackie visits the University of Cambodia». jackiechan.com. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  63. «Press Release». Phnom: University of Cambodia. 10 Նոյեմբեր 2009. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  64. http://www.goal.com/en-sg/news/3877/england/2012/07/26/3265953/extra-time-manchester-city-fan-jackie-chan-in-good-kompany
  65. Ջեքի Չան (1987). «Ոստիկանական պատմություն. Մեկնաբանություն» (DVD). Հոնկոնգ: Dragon Dynasty. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  66. 66,0 66,1 Ռոջերս, Յան. «Հարցազրույց Ջեքի Չանի հետ». FilmZone. Արխիվացված է օրիգինալից 10 Հուլիս 2007-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  67. «2003 թ.-ի Հունվարի նորությունների արխիվ». Ջեքի Չանի երեխաները. 3 Հունվարի 2003. Վերցված է 29 Փետրվարի 2012-ին.
  68. Դիքսոն, Մելինդա (29 Ապրիլ 2006). «Վիշապ լորդը ֆիլմի ակնարկ». DVD Bits. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  69. Չան, Ջեքի. «Ջեքի Չանի վնասվածքների պաշտոնական քարտեզ». Ջեքի Չանի երեխաներ. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  70. «Ջեքի Չանի վնասվածքները ֆիլմերի նկարահանման ժամանակ». The Star. 27 Օգոստոս 2007. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  71. «Ջեքի Չանը խոստովանում է, որ ինքը «Պիկ ժամ» ֆիլմեր երկրպագուն չէ». Fox News. 30 Սեպտեմբեր 2007. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  72. «Ջեքի Չան. Էքշն հերոսներից լուրջ դերասան». China Daily. 24 Սեպտեմբեր 2004. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  73. 73,0 73,1 Jackie Chan (2004). «New Police Story» (DVD). Hong Kong: JCE Movies Limited.
  74. «Առաջին անգամ Ջանը իր կատակերգությունում խաղում է ոչ ավանդական դեր (成龙首次尝试反派 联手陈木胜再拍动作喜剧)». Sina (Simplified Chinese). 30 Դեկտեմբեր 2005. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. ««Ջեքի Չանի արկածները» մուլտֆիլմի հնչյունավորողները». Cast list. VoiceChasers. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  76. «Ջեքի Չանի պատճառները «Վիշապի աշակերտը» հաղորդաշարի նկարահանման համար». Wu-Jing.org. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  77. «龍的傳人 (Վիշապի աշակերտը)» (Simplified Chinese). BTV.com. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  78. «Ջեքի Չանը Ջեք Թուին անվանեց «Վիշապի աշակերտ»». Wu-Jing.org. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  79. «Ջեքի Չան. Կունգ ֆու մարտիկը հավատում է ավելի շատ, քան տեսնում է». Հոնկոնգ Վինտաժ Փոփ Ռադիո. Արխիվացված է օրիգինալից 31 Դեկտեմբեր 2003-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  80. Ջեքի Չան (2006). «Ռոբ Բի Հուդ» (DVD). Հոնկոնգ: JCE Movies Limited. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  81. «警務處 (香港皇家警察招募);– 警察故事» (Հեռուստագովազդ). Հոնկոնգ: Հոնկոնգի արքայական ոստիկանություն. 1994. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  82. «Մենք պատրաստ ենք». Ջեքի Չանի երեխաները. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  83. «Ջեքի Չանը թողարկել է օլիմպիական ալբոմ». China Daily. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  84. «Beijing Olympic closing ceremony press conference». TVB News World. 23 Օգոստոս 2008. Արխիվացված է օրիգինալից 2010-02-19-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  85. «Հոնկոնգցի Ջեքի Չանը ստացել է մրցանակ իր հնարքների համար». Զինհուանետ. 16 Մայիս 2002. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  86. Օրտեգա, Ալբերտ (4 Հոկտեմբեր 2002). «Ջեքի Չանը աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում». EZ-Entertainment. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.(չաշխատող հղում)
  87. Հենյքաթ, Կիրկ (30 Հուլիս 2001). «Պիկ Ժամ 2 ֆիմի քննադատություն». Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2007-09-30-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  88. Էբերտ, Ռոջեր (27 Սեպտեմբեր 2002). «Սմոկիքգ ֆիլմի քննադատությունը». Ռոջեր Էբերտի պաշտոնական կայք. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  89. Փիրս, Նև (3 Ապրիլ 2003). «Շանհայան ասպետները ֆիլմի քննադատությունը». BBC film. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  90. Հոնյքաթ, Կիրկ (16 Հունիս 2004). «Աշխարհի շուրջը 80 օրում ֆիլմի քննադատությունը». Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 30 Սեպտեմբեր 2007-ին. Վերցված է 29 Փետրվար 2012-ին.
  91. Հեբերտ, Ջեյմս (22 Օգոստոս 2003). «Վիշապ գնդակի ոգեշնչությունը». San Diego Tribune. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  92. «Մարտարվեստի վարպետները». Հայտնիների մահացու խաղ. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |episodelink= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |airdate= ignored (օգնություն); Unknown parameter |season= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |serieslink= ignored (օգնություն)
  93. «Դա դժվար է իրագործել». Ընտանիքի տղան. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն); Unknown parameter |airdate= ignored (օգնություն); Unknown parameter |episodelink= ignored (օգնություն); Unknown parameter |season= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |serieslink= ignored (օգնություն)
  94. Օրեկսին, Մայքլ (10 Մայիս 1999). «Պոկեմոն. Կուտեստի մոլեգնությունը». Time Magazine.
  95. Չան, Ջեքի. «Ջեքի Չանի նշումները Միթսուբիշի 19-ի մասին, Հունիս 2007». Ջեքի Չանի պաշտոնական վեբ կայք. Արխիվացված է օրիգինալից 2 Հուլիս 2007-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  96. «Է՛. Օնլայն հարց ու պատասխան (Ջեքի Չան)». Ջեքի Չանի երեխաները. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  97. Չան, Ջեքի. «Ուղևորություն դեպի Շանհայ, Ապրիլ 2007». Ջեքի Չանի պաշտոնական վեբ կայք. Արխիվացված է օրիգինալից 5 Փետրվար 2008-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  98. «Ջեքի Չանի համակարգչային խաղերը». Hardcore Gaming 101. 06 Փետրվար 2010.
  99. «Չանն ուզում է երեխաների համար ընդօրինակման օրինակ լինել». The Washington Post. Associated Press. 4 Օգոստոս 2006. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  100. Վեբ, Ադամ (29 Սեպտեմբեր 2000). «Ուսանողական հարցեր կինոաստղ Ջեքի Չանին». The Flat Hat. Արխիվացված է օրիգինալից 11 Հոկտեմբեր 2007-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  101. «Ջեքի Չանի անվան գիտական կենտրոն». Ավստրալիայի Ազգային Համալսարան. 24 Փետրվար 2006. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  102. «Ջեքի Չանի կենսագրությունը (էջ 8)». Կենսագրություն. Tiscali. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  103. Ջեքի Չան (2002). «Մաքուր Հոնկոնգ» (Հեռուստատեսություն). Հոնկոնգ: Հոնկոնգի կառավարություն. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  104. «Ջեքի Չանը, Չոն Յուն Ֆատը հրավիրվել են Հոնկոնգյան Դիսնեյլենդի բացման արարողությանը». Sina. Associated Press. 18 Օգոստոս 2005. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  105. Շվարցենեգեր, Առնոլդ. «Anti-piracy advert». Advertisement. United States Government. Վերցված է 10 Սեպտեմբեր 2007-ին. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (օգնություն)
  106. «Ջեքի Չանի թանգարանը Շանհայում, Յահույի նորություններ». 11 Հուլիս 2008. Արխիվացված է օրիգինալից 28 Հունիս 2009-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  107. «Թայվանի ընտրություններն աշխարհում ամենամեծ կատակն է». China Daily. 29 Մարտ 2004. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  108. «Թայվանի օրենսդրությունը կոչ է անում Թայվանում դատարեցնել Ջեքի Չանի ֆիլմերի վաճառքը». China Daily. 22 Ապրիլ 2004. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  109. «Բողոքի ճիչ ուղղված Ջեքի Չանի խոսքերին Թայվանի նախագահական ընտրությունների առթիվ». People News. 18 Հունիս 2008. Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  110. «Ցուցարարները Թայվանում դիմավորում են Ջեքի Չանին». ABC News (Australia). 19 Հունիս 2008. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  111. «Կունգ ֆուի աստղ Ջեքի Չանը պատրաստ է դիմակայել օլիմպիական ցուցարարների դեմ». METRO.co.uk. 15 Ապրիլ 2008. Արխիվացված է օրիգինալից 27 Ապրիլ 2009-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  112. Մին Լի (21 Ապրիլ 2009). «Պաշտոնական ներկայացուցիչ. Ջեքի Չանի մեկնաբանությունները». Yahoo! News. Արխիվացված է օրիգինալից 2009-04-27-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին. (չաշխատող հղում)
  113. Ուիլյամ Ֆորեմեն (18 Ապրիլ 2009). «Ջեքի Չան. Չինացիներն ունեն ղեկավարման կարիք». Yahoo! News. Արխիվացված է օրիգինալից 21 Ապրիլ 2009-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  114. «Ջեքի Չանը նախազգուշացնում է չինական քաոսի մասին». Yahoo! News. 19 Ապրիլ 2009. Արխիվացված է օրիգինալից 25 Ապրիլ 2009-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  115. Կունան, Քլիֆորդ (20 Ապրիլ 2009). «Ջեքի Չանն ասում է, որ չինացիներին ավելորդ ազատություն պետք չէ». The Independent. UK. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  116. Լե-Մին Լիմ (22 Ապրիլ 2009). «Թայվանում բոյկոտել են Ջեքի Չանի ֆիլմի ցուցադրման համար». Bloomberg. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  117. «Ջեքի Չանի բանավեճերը «ազատության» հարցում». People's Daily. 22 Ապրիլ 2009. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  118. «Թվիթերի առաջին ճգնաժամը պաշարման հետ կապված, Ջեքի Չանի հայացքը: Ջեքի Չանի Թվիթերի էջը». 24 Օգոստոս 2010.
  119. «Թվիթերի երկրորդ ճգնաժամը պաշարման հետ կապված, Ջեքի Չանի հայացքը: Ջեքի Չանի Թվիթերի էջը». 24 Օգոստոս 2010.
  120. «Թվիթերի երրորդ ճգնաժամը պաշարման հետ կապված, Ջեքի Չանի հայացքը: Ջեքի Չանի Թվիթերի էջը». 24 Օգոստոս 2010.
  121. «Թվիթերի չորրորդ ճգնաժամը պաշարման հետ կապված, Ջեքի Չանի հայացքը: Ջեքի Չանի Թվիթերի էջը». 24 Օգոստոս 2010.
  122. «Ջեքի Չանի ներողության հայցը». The JC Group. 27 Օգոստոս 2010. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  123. «Jackie & Willie Productions Limited». Film database entry (Studios). HKCinemagic. Վերցված է 2 Հունիսի 2010-ին.
  124. «Ջեքին և JJ Productions Ltd, Հոնկոնգ». Business index entry. HKTDC. Վերցված է 2012 թ․ մարտի 1-ին.
  125. «Ջեքի Չանը բացում է Չինաստանի կինոթատրոնների ամենամեծ ցանցը». News report. CCTV.com. 13 Փետրվարի 2010. Վերցված է 1 Մարտի 2012-ին.
  126. Գրեգ Կիդայ և Դավիդ Մորգան (13 Մայիս 2010). «Ջեքի Չանը պլանավորում է տուրբո-փչովի տանիք ստեղծել». Film news report. THR Asia (Hollywood Reporter). Արխիվացված է օրիգինալից 18 Մայիս 2010-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  127. «Քունգ Ֆուի աստղ Ջեքի Չանի մոդայի նվաճումները». Agence France Press. JC-News. 2 Ապրիլի 2004. Վերցված է 1 Մարտի 2012-ին.
  128. «Ջեքի Չանի բիզնես կայսրությունը հետ չի մնում». Taipei Times. 11 Ապրիլի 2005. Վերցված է 1 Մարտի 2012-ին.
  129. «Ջեքի Չանը չինացիների կոչ է անում Շան Սիրտ ունենալ». PETA. Արխիվացված է օրիգինալից 3 Սեպտեմբերի 2006-ին. Վերցված է 1 Մարտ 2012-ին.
  130. «Յունիսեֆի մարդիկ. Ջեքի Չան. Բարի կամքի դեսպան». UNICEF. Վերցված է 1 Մարտի 2012-ին.
  131. «Ջեքի Չանը արդեն իր ունեցվածքի կեսը ժառանգել է». The Financial Express. Reuters. 29 Հունիսի 2006. Արխիվացված է օրիգինալից 8 Դեկտեմբերի 2006-ին. Վերցված է 1 Մարտի 2012-ին.
  132. «Չինական վագրերի պահանում. Նվիրատուներ և աջակիցներ». SaveChina'Tigers.org. 22 Օգոստոսի 2008. Վերցված է 1 Մարտի 2012-ին.
  133. «Ջեքի Չանի մրցանակները». imdb.com. Վերցված է 1 Մարտ 2012-ին.

Արտաքին հղումներ